Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը՝ «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսակիր. մրցույթի ֆոտոռեպորտաժն ու մյուս մանրամասները

00:32, 12 մայիսի

«Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց 19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը: Մրցույթին մասնակցում էին Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից ու արտերկրից ժամանած 20 հայուհիներ:

Աղջիկները ժյուրիի եւ հանդիսատեսի առջեւ ներկայացան 3 տարբեր կերպարներով՝ ազգային տարազ, լողազգեստներ եւ երեկոյան զգեստներ: Իսկ ժյուրիի կազմում, ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած հայտնիներ էին՝ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ոճաբան Աննա Սանտոպադրեն, Հայաստանում Լյուքսենբուրգի Մեծ Դքսության Պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, Սանտկտ Պետերբուրգի կառավարության խորհրդական Արֆենիա Տեր-Մինասովան, «Հայուհի» ամսագրի հիմնադիր Լադա Գոլովյանը, «Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը, Taraz.am-ի հիմնադիր-տնօրեն Սվետլանա Հակոբյանը, Հրանտ Թոխատյանը,  կինոպրոդյուսեր Գեորգի Շաբանովը, Ազգային գեղեցկության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը, Atex նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը եւ ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան:

Միջոցառման հանդիսավարներն էին գեղեցկուհի-մոդել Լուսինե Թովմասյանն ու դերասան Ավո Խալաթյանը:

Մասնակիցներին ողջունելու էին եկել նաեւ երգիչներ Էրիկը, Իվետա Մուկուչյանն ու Արփին, որոնք իրենց կատարումներով ներկայացան երեկոյի ընթացքում:

Մասնակից 20 գեղեցկուհիներից ժյուրիի անդամները սկզբում ընտրեցին լավագույն 10-ին, այնուհետեւ՝ 5-ին: Լավագույն հնգյակում տեղ գտան Կամիլա Մարգարյանը, Էմանուելա Գրիգորյանը, Լիզա Գասյանը, Քրիստինա Շահզադեյանը եւ Հայկուհի Մաթեւոսյանը, որն էլ դարձավ մրցույթի հաղթող:

Հայկուհին տիտղոսից բացի արժանացավ միջոցառման գլխավոր հովանավորի՝ All.me նորարարական թվային հարթակի կողմից մրցանակի, որը համարժեք է 1000 ԱՄՆ դոլարին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մրցույթի ֆոտոռեպորտաժը, իսկ հաղթող մասնակցի հետ հարցազրույցը՝ առաջիկայում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search