Աստղագուշակները պնդում են, որ բոլոր կանայք փոքր-ինչ կախարդ են, սակայն կենդանակերպի այս երեք նշանների ներկայացուցիչներին աստղերը կախարդական շնորհ են պարգևել։ Եվ այդ տիկնայք հաճույքով օգտագործում են այն։
3-րդ տեղ. Առյուծ
Առյուծները թագուհի-կախարդներ են։ Երբեմն բավական է մեկ հայացք, և մարդիկ սկսում են մեծարել նրանց ու կատարել բոլոր ցանկությունները։ Ինչպես բոլոր թագուհիները, Առյուծը սարսափելի է զայրույթի պահերին։ Խորհուրդ ենք տալիս չվիրավորել և չդավաճանել նրան, այլապես կզղջաք։ Վիրավորված կախարդը ունակ է մեծ վնաս հասցնել, սակայն երբ նա լավ տրամադրություն ունի, կարող է սարեր շրջել։ Կհարցնեք՝ ինչպե՞ս։ Չէ որ նա կախարդ է։
Մի խոսքով, խնայեք Առյուծների նյարդային համակարգը, և նրանք կփոխհատուցեն Ձեզ հավատարմությամբ։
2-րդ տեղ. Կարիճ
Կարիճները երբեք չեն թաքցնում իրենց կախարդական ակունքները։ Նրանք գայթակղիչ կախարդ-կանայք են։ Բավական է, որ այս կինը նայի իր կրքի օբյեկտի աչքերին և վերջ՝ նա կորած է և արդեն իր իշխանության տակ է գտնվում։ Ի դեպ, հենց ինքը՝ կախարդն այդ պահին կարող է շատ համեստ և զուսպ հագնված լինել, երբեմն էլ անհեթեթ խիստ, նույնիսկ առանց դիմահարդարման կամ ընդհանրապես՝ սկաֆանդրը հագին։ Ինպե՞ս է ստավում։ Սովորական մոգություն։
1-ին տեղ. Ջրհոս
Ջրհոս–կանայք արժանապես զբաղեցնում են առաջին տեղը։ Նրանք արդեն ծնվում են պրակտիկ կախարդ, թեև հաճախ չեն հավատում իրենց ուժերին։ Այս կանայք կարող են դուրս հանել Ձեզ խորը դեպրեսիայից։ Իրենց հետ ամուսնացած տղամարդիկ նկատում են, որ հանկարծ ինչ-որ հրաշք կերպով միլիոնատեր են դառնում։ Սա է պրակտիկ մոգության ուժը։
Ջրհոս կանայք այդ տարօրինակ երևույթը «զուգատիպության» հետ են կապում։ Երբեմն դա իրենց համար էլ է վտանգավոր, եթե մոգական ուժը դուրս գալու տեղ չի գտնում։ Օգնեք հավատալ իրենց ուժերին և իրականում օգտագործել այդ շնորհը։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:32, 23 նոյեմբերի
Վեց տարի տևած սիրո պատմությունն ավարտվեց․ Սոֆի Լորենի որդին բաժանվել է վրացի գեղեցկուհի Մարիամ Շարմանաշվիլիից13:13, 23 նոյեմբերի
Կրակոտ շոուն վերածվել է մղձավանջի. պարողը բոցավառվելով ընկել է բեմից Աշերի և Քրիս Բրաունի համերգի ժամանակ12:22, 23 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպել է սադրիչ ֆոտոսեսիա. Վինտաժ Dior տաբատ, կարմիր կաշի և համարձակ կերպարներ12:07, 23 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամը վրեժ է ծրագրում Հարրիի և Մեգանի դեմ. ապագա թագավորը կարող է զրկել նրանց և նրանց երեխաներին թագավորական տիտղոսներից11:30, 23 նոյեմբերի
Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելան, երրորդ երեխային են ունեցել11:08, 23 նոյեմբերի

10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը