ԱՄՆ-ում բողոքի մասսայական ալիք է սկսվել հղիության արհեստական ընդհատման արգելքի դեմ, որին միացել են շոու-բիզնեսի աստղեր։ ԱՄՆ իշխանություններն այդ կերպ ցանկանում են լուծել դեմոգրաֆիայի խնդիրը։
Սկանդալային նախագիծը որոշ նահանգներում արդեն իսկ ընդունվել է։ Միսուրիում, Ջորջիայում, Ինդիանայում, Օհայոյում արգելել են դադարեցնել հղիությունը ուշ ժամկետի դեպքում։ Միսիսիպիում, Կենտուկիում, Այովայում եւ Հյուսիսային Դակոտայում նախագծերը քննարկման փուլում են։ Սակայն զայրույթի ամենամեծ ալիքը օրենսդրական նախագծին առաջացրել է Ալաբամա նահանգում։ Այնտեղ ցանկանում են կանանց ամբողջությամբ արգելել հղիության արհեստական ընդհատման դիմել, նույնիսկ բռնաբարության եւ ինցեստի դեպքում։ Բացառություն են կազմում միայն իրավիճակները, երբ հղիության ընդհատումն անհրաժեշտ է բժշակական ցուցումներով (կնոջ կյանքի եւ առողջության համար վտանգի, ինչպես նաեւ երեխայի մոտ մահացու վտանգավոր պաթոլոգիայի հայտնաբերման դեպքում)։
Ամերիկուհիները բողոքի ակցիա են սկսել #YouKnowMe (դուք ճանաչում եք ինձ) հեշթեգի ներքո։ Դրան արդեն իսկ միացել է Միլա Յովովիչը՝ խոստովանելով 4.5 ամսականում հղիության արհեստական ընդհատման փաստը։ Ակցիային միացել է նաեւ մոդել Էմիլի Ռատակովսկին՝ մերկ լուսանկար հրապարակելով։ Նա կուրծքը փակել է ձեռքով, իսկ բիկինի հատվածը՝ ծաղիկով։
«Այս շաբաթ 25 սպիտակամորթ տղամարդ կողմ է քվեարկել Ալաբամայում հղիության արհեստական ընդհատման արգելքին, նույնիսկ ինցեստի եւ բռնաբարության դեպքում։ Դրանք տղամարդիկ են, ովքեր գտնվելով իշխանության մեջ, իրենց կամքը պարտադրում են կանանց մարմիններն՝ հայրիշխանությունը պահպանելու եւ հավերժացնելու ինդուստրիալ բանտային ռեժիմը։ Նրանք տնտեսական սահմանափակ հնարավորություններ ունեցող կանանց չվերարտադրվելու ընտրության հնարավորություն չեն տալիս։ Դրանք նահանգներն են, ուր ամենից շատ սեւամորթ կանայք են ապրում։ Խոսքը դասի եւ ռասայի մասին է, եւ դա ուղղակի հարձակում է ԱՄՆ-ում կանանց հիմնական իրավունքների վրա։ Մեր մարմինը, մեր ընտրությունը»,- զայրացել է Էմիլին։
Իրավիճակին չէր կարող ուշադրություն չդարձնել Հոլիվուդի ամենաազդեցիկ կանացից մեկը՝ երգչուհի եւ դերասանուհի Ռիհաննան։ «Նայեք։ Այս հիմարներն Ամերիկայում որոշումներ են կայացնում կանանց փոխարեն։ Նահանգապետ Քեյ Ավի, ինչպես չեք ամաչում»,- գրել է երգչուհին։
Դերասանուհի Սոֆիա Ռիչին հայտարարել է, որ իշխանությունները զբաղված չեն նրանով, ինչով իսկապես հարկավոր է։ «Եթե հղիության արհեստական ընդհատումներն արգելեք նախքան գրոհային հրացանների արգելքը, որոնք դպրոցներում երեխաների են սպանում, դուք կորցնում եք ձեզ կյանքի համար պայքարող անվանելու իրավունքը»,- սպառնացել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար