Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Շուտով ավարտական երեկոն է, բայց որպեսզի ոչ մի կրինոլին եւ հետխորհրդային շքեղություն չլինի՛

13:12, 19 հունիսի

Հունիսի գլխավոր իրադարձությունը դպրոցների եւ բուհերի շրջանավարտների, ինչպես նաեւ նրանց ծնողների համար եղել է, կա եւ, հույս ունենք, կլինի ավարտական պարահանդեսը։ Եզրափակիչ երեկույթ ընդունելության քննություններից, փոթորիկ անդորրից առաջ, եւ որ գլխավորն է՝ հնարավորություն հավաքելու հիշողությունների պահեր, որոնք էլ ավելի վառ կդառնան հիասքնաչ հագուստներով։

Հատուկ այս առիթով մենք ստեղծել ենք ոգեշնչման (նաեւ գնումների) ուղեցույց, որը կօգնի ընտրել տրամադրություններ հագուստի համար, որտեղ գլխավոր բաղադրիչը երեւակայության անսահմանությունն է արդիականությանը նայելով, եւ վերջնագիծը կերպարն է՝ սեփական «եսին» ներդաշնակ։

Անմիջապես ասենք. ընտրության հիմնական չափորոշիչը «Ես ամենայն հավանականությամբ չեմ հագնի այս շորը, որովհետեւ այն երեւացել է Instagram-ում» կարգախոսը չընդունելն է։ Ինչպես նաեւ հրաժարումը 2000-ականների սկզբի հետխորհրդային էսթետիկայից, երբ սեղմիրանը, կրինոլինը եւ շքեղության բռնկումը միանձնյա կառավարել են պարահանդեսում, իսկ մինիմալիզմը եղել է արտաքսված։

Ծալքեր, բոլորածալեր՝ գումարած չափավորություն

Նեոռոմանտիզմի միտումը թափ է հավաքում, եւ այսօր 80-ականների ոճին բնորոշ ուսերը, ծալքերն ու բոլորածալերն արդիական են ինչպես երբեք։ Մենք ուրախ ենք դրա համար, որովհետեւ այստեղ ոգեշնչման այնքան շատ աղբյուրներ կան. ոչ միայն հեռացած տասնամյակներից, այլ նաեւ ժամանակակից դիզայներների կողմից։ Աչքը շոյել եւ գեղեցիկի սեփական զգացմանը հագուրդ տալ կարելի է՝ դիտելով հիասքանչ

The Shrimps

Սիմոն Ռոշի 

Սեսիլ Բենսենի  Ինսթագրամը։

Գեղեցիկ հագուստները զայրացնելու աստիճան թանկ արժեն, բայց դրանց մեջ տրամադրություն փնտրել կարելի է՝ միաժամանակ ավելի խնայողական տարբերակ ընտրելով մաս-մարքեթում կամ տեղական ապրանքանիշերում՝ ընդունելի գնով։

Եթե համարձակությունդ թույլ տա վինտաժ կրել, ապա հիանալի շորեր կարելի է գտնել etsy-ում (փնտրեք Laura Ashley) կամ Instagram-ում՝ փոքրիկ վինտաժային խանութների էջերում։

Ծալքերը, բոլորածալերը ինքնին գեղեցիկ են, դրա համար էլ այստեղ խոշոր զարդեր պետք չեն, միայն ապարանջան եւ հերակալ կիսաթափված մազերին։ Հետաքրքիր կերպարի համար կարելի է կապերով պանամա կրել (տրենդ-տրենդ-տրենդ) եւ տուրիստական շքեղության նոր խորհրդանշան՝ բոկոտիկներ կպչուն փակերով (եթե ոտքերը հոգնեն բարձրակրունկներից)։ Հավատացեք, դա չի խանգարի ձեզ ժամանակակից հավերժահարս զգալ՝ չափավոր անհոգ եւ ոչ ամոթխած, հանելուկային։

Բարդ հյուսկեն, սեւ

Դասականություն, դասականություն եւ նորից դասականություն, որը, չնայած ամռանը, միեւնույն է, ակտուալ է։ Մենք քվեարկում ենք սեւի օգտին, որովհետեւ, եթե ժամանակ չկա մտածելու որեւէ այլ բան, սեւը ստեղծում է տրամադրություն. դրան կարելի է անվեջ ու տարատեսակ միակցել զարդեր, կոշիկներ։

Բարակ թելերով հագուստ, օղագոտի մազերին եւ շուրթերի ու աչքերի շեշտադրում։


Գլխաշոր պարանոցին կամ կախազարդ՝ սա լուրջ է, այստեղ կարելի է երեւակայությանը «զոռ տալ»։

Չմոռանաք նաեւ բարակ եզրերով սանդալների կամ ժակարդե վառ բոկոտիկների մասին։ Ի դեպ, մանիկյուրն ու պեդիկյուրը խորհուրդ ենք տալիս անել տարբեր գույներով (փայլուն եւ մետաղական գույնի, դրանք սեզոնի հիթն են)։

Շրջազգեստները եւ կիսաշրջազգեստները՝ ներքնազգեստի ոճով

Չնայած ներքնազգեստի ոճով կիսաշրջազգեստներն ու շրջազգեստները ակտուալ են։ Այստեղ նույնպես անընդգրկելի են համակցման հնարավորությունները ոչ միայն զարդերի եւ կոշիկների (ուշադրություն դարձրեք երկար կապերով բոկոտիկներին), այլեւ բաճկոնների (վերցրեք «հայրիկի» ուսի տարբերակները), բոմբերների, վրան գցվող խալաթների կամ կիմոնոյի հետ՝ ակտուալ կերպարի տպավորություն ստեղծելով, թե «տունն ամենուրեք հետս է»...

Փայլեր, փուլեր, մետալիկ. քեֆ ենք անում

Հազիվ թե նման հագուստը կարելի է հագնել ամենօրյա կյանքում (թեեւ խոշոր կոշիկների կամ թրեքինգային կոշիկի հետ թարմ ու անսպասելի են նայվում), բայց փուլերը կամ մետալիկը, այնուամենայնիվ, ըստ էության վառ կերպար է ստեղծում, նրանց հետ դժվար է «կորչել» խմբակային լուսանկարներում։

Զարդերի եւ դիմահարդարման առումով այստեղ գործում է less is more սկզբունքը, թեեւ աչքերն ընդգծելը նման կերպարում, այնուամենայնիվ, արդեն դասական է։ Եթե գործադրված է «քեֆ ենք անում» սկզբունքը, ապա մի անտեսեք ծալքերով կամ բարդ հյուսկեն ձեւվածքով տարբերակները։

Մազերը կապեք ժապավենով եւ մի մոռացեք հարմար կոշիկ վերցնել, չէ՞ որ հանդերձը չպետք է խանգարի մինչեւ ուշ գիշեր պարելուն։

Անի Մովսիսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել