Կաննի կինոփառատոնի ամենավառ աստղերից մեկն այս տարի 45-ամյա Պենելոպա Քրուզն էր, որը ներկայացնում էր ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ համբավ» («Dolor y gloria») ֆիլմը։ Ֆոտոշարքի եւ մամուլի ասուլսիների ընդմիջումների ընթացքում դերասանուհին ժամանակ է գտել զրուցել «Tatler» ամսագրի լրագրողի հետ: Նրա հետ հարցազրույցը հրապարակվել է հրատարակության օգոստոսյան համարում, որի դեմքը հենց դերասանուհին է։
Լրագրողները մշտապես փորձում են Քրուզին հարցնել անձանական կյանքի մասին։ Գրեթե տաս տարի է՝ նա երջանիկ է 50-ամյա Խավյեր Բարդեմի հետ եւ մեծացնում է երկու երեխաներին՝ ութամյա որդուն՝ Լեոնարդոյին եւ հինգամյա դստերը՝ Լունային։ Սակայն Պենելոպան գերադասում է լռել ընտանիքի մասին։ «Տասը տարի առաջ ես եւ Խավյերը մեզ համար իսկապես լավ որոշում կայացրինք։ Մենք պայմանավորվել ենք չխոսել հարաբերությունների մասին։ Տարօրինակ կիներ այլ կերպ վարվել։ Ես պարզապես չեմ կարող»,- «Tatler»-ի հետ զրույցում բացատրել է նա։
Դերասանուհին հանդես է գալիս ըննդեմ գենդերային անհավասարության, սակայն խոստովանում է, որ երբեմն պայքարը սխալ ճանապարհով է ընթանում ու շեղում կարեւորից։ «Դա համաշխարհային խնդիր է եւ ցավոտ թեմա։ 2019թ.-ին դու չե՞ք կարող ասել, որ կինը լավ տեսք ունի։ Մենք խելագարվե՞լ ենք»,- ասել է նա։
Ընդ որում, նա չի հրաժարվում խոսել ծերացման եւ բնական պրոցեսներն ընդունելու մասին։ «Հորմոններն իշխում են աշխարհը... Կնոջ օրգանիզմի վերաբերյալ շատ տաբուներ կան։ Կարծում եմ՝ դա հավասարազոր է հարգանքի բացակայության։ Ի՞նչ կապ կա հորմոնների ու հարգանքի միջեւ։ Կապ կա։ Երբ դուք ճաշի սեղանի շուրջ արտաբերում ենք «հետծննդաբերական դեպրեսիա» կամ «դաշնադարար» բառերը, բոլորը սկսում են նյարդայնանալ։ Հասարակության մեջ ընդունված չէ խոսել այն մասին։ Եվ դա բարկացնում է ինձ»,- խոստովանել է Քրուզը։
Աղբյուրը՝ Spletnik
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին