«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

COS. որակյալ գործվածք, լավ ձեւվածք եւ վերժամանակայնություն

13:14, 28 հունիսի

Մաս-մարքեթի հայեցակարգային մինիմալիզմը տարածվել է հետխորհրդային տարածքում շնորհիվ, առաջին հերթին, COS բրենդի։ Ապրանքանիշը մաս-մարքեթ, տերմինի սովորական ընկալմամբ, դժվար է անվանել, որովհետեւ բրենդի փիլիսոփայությունը հանգում է երեք կետերին, որոնց վրա է կառուցվում COS տիեզերքը. որակյալ  գործվածք, լավ ձեւվածք եւ վերժամանակայնություն։

Հույս, որ COS-ն իր մասնաբաժինը կբացի Հայաստանում տեսանելի ապագայում, գրեթե չկա, բայց մենք հավատում ենք օնլայն-շոփինգի ուժին, որը դարձել է էլ ավելի հրապուրիչ առաքման ծառայության շնորհիվ։ Հաճելի բոնուս ասվածին. կա լավ իրեր ձեռք բերելու հնարավորություն, որոնք կծառայեն ավելի քան հինգ (եւ ավելի) տարի լավ զեղչով։

Վերնահագուստ

Ձիթապտղի գույնի բամբակի տրենչը հիանալի նվեր է առաջիկա դեմիսեզոնի համար։ Սա հագուստ է բոլոր ժամանակների համար եւ ցանկացած պարագայում՝ հիանալի գումարով, որը հուսալի զինակից կլինի թե՛ անձրեւի, թե՛ առաջին հանդիպման, թե՛ գործնական հանդիպումների գնալու համար։

 Զեղչերի ժամանակ ավելի լավ է վերնահագուստ ընտրել։ COS-ը հեռու է արագ փոփոխվող մոդայից, դրա համար էլ բնավ մի երկնչեք գնել հին հավաքածուների հագուստներ։

Բամբակե ժակետը շրջազգեստի գնով մաս-մարքեթից այնքան գործառական է, որ հիանալի կնայվի թե՛ կրոսներով, թե՛ խոշոր կոշիկներով, թե՛ կրունկներով։

Կարող եք հագնել լայն տաբատների, միդի փեշերի, երկարափեշ շրջազգեստների հետ։ Ուսերի իջեցված գիծը հնացած ոճի թեթեւ կիսաթափանցիկություն է հաղորդում, իսկ կլոր օձիքը գեղեցիկ է ոչ միայն ինքնին, այլեւ հարմար է շերտավոր շարֆերի համար։

Սպիտակ վերնաշապիկներ

Մենք արդեն ասել ենք այն մասին, որ սպիտակը սեզոնի հիթն է։ Այսօր օֆիսային համազգեստը վերածվել է ոչ թե ծանր բեռի, որին ներողամտաբար են նայում սթրիթսթայլ քրոնիկոնների մշտակյացները, այլ լիովին ձեւավորված տրենդ է։

Դրա համար էլ սպիտակ վերնաշապիկն իր տարբերակներով զգեստապահարանի բազմագործառույթ տարր է, որը հարմար է թե՛ խրախճանքի, թե՛ ազատ, թե՛ աշխատանքային ժամերին։

Բրենդի դիզայներներն այն անվանում են «պապիկի շապիկ». ազատ թափվածք, պարզ ձեւերի (իսկ իրականում՝ ոչ) թեթեւ նոստալգիա։

Իսկ ֆիրմային բարդ հորինվածքով ձեւվածքի դիզայներները երբեմն հյուսածո ծալքեր են ավելացնում կամ գեղեցիկ դրապավորում։ Եվ դա բարձրացնում է խստության աստիճանը, ինչն ուրախացնող է։

Կիսաշրջազգեստներ

COS-ում  կարողանում են գեղեցիկ կիսաշրջազգեստներ պատրաստել. լավ նստեցնելու եւ հիանալի բամբակի (հիմնականում) համադրությունը դրանք դարձնում են այժմեական ցանկացած առիթի դեպքում։

Լուքբուքում կիսաշրջազգեստների նմուշները հաջորդում են միմյանց թե ՛ մարզակոշիկներով, թե՛ խստաբարո բաճկոններով։

COS-ում հաստատ սիրում են միդի չափը, ինչպես նաեւ ձեւվածքի փոքրիկ շեշտադրումները (փեշի թեք վերաբերվածք, թեքում գոտկատեղում կամ ծալքեր)։

Հյուսածո գործվածք, տրիկոտաժ

Դե, ինչպես կարելի է  դիմակայել բրդե ջեմպերին՝ այդպիսի հագուստի համար նման գնով։

Թե՞ չարժե մտածել լավ ներդրման մասին սեփական զգեստապահարանում՝ հիասքանչ կանաչ գույնի քաշմիրե սվիտերի տեսքով, որը ոչ միայն կջերմացնի, այլեւ ցուրտ ձմեռային օրերը կվերածի գունավոր փոքրկ մանիֆեստի։

Մեր վճիռն է՝ հարկ է ամռանը պատրաստվել ձմռանը, այլ ոչ թե բաց թողնել զեղչերը. սա նշանակում է լավ ծրագրված սեփական բյուջե։

Աբստրակցիոնիզմ եւ կառուցողականություն

Չնայած թվում է, թե հանգիստ միագույնին՝ COS շարքում հաճախ հանդիպում են ոչ միայն վառ գույներ, այլեւ աբստրակտ հնարքներ, նորաձեւ թայ-դայ ոճի գունավորում։ Որովհետեւ ապրանքանիշն աշխատում ու գործում է ճարտարապետների, նկարիչների հետ (այդ թվում երիտասարդ)՝ կազմակերպելով համատեղ պերֆորմանսներ, հավաքածուներ։

Զեղչեր բաժնում կան բամբակե ազատ թոփեր՝ կենսուրախ հնարքով, որոնք լայն տաբատների ու պանամայի համադրությամբ գեղեցիկ քաղաքային ոճավորում են ստեղծում։ Իսկ եթե կիսաշրջազգեստ ու բարակ կապերով բոկոտիկներ հագնես, ապա կարելի է ուղիղ գնալ երեկույթի կամ սրճարան։

Ապրանքանիշի ոգեշնչման ղեկին ճարտարապետությունն է, որն արտացոլվում է պատրաստի հագուստների ձեւվածքում։ Այդտեղից էլ՝ ներդաշնակությունն ու գծերի մաքրությունն ու գույնը, ժամանակով չթելադրված դիզայնը։

Եվ նորից նույն դեմոկրատական գները, որոնք զեղչերի սեզոնին պարզապես ուրախության են վերածվում։

Անի Մովսիսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search