Մաս-մարքեթի հայեցակարգային մինիմալիզմը տարածվել է հետխորհրդային տարածքում շնորհիվ, առաջին հերթին, COS բրենդի։ Ապրանքանիշը մաս-մարքեթ, տերմինի սովորական ընկալմամբ, դժվար է անվանել, որովհետեւ բրենդի փիլիսոփայությունը հանգում է երեք կետերին, որոնց վրա է կառուցվում COS տիեզերքը. որակյալ գործվածք, լավ ձեւվածք եւ վերժամանակայնություն։

Հույս, որ COS-ն իր մասնաբաժինը կբացի Հայաստանում տեսանելի ապագայում, գրեթե չկա, բայց մենք հավատում ենք օնլայն-շոփինգի ուժին, որը դարձել է էլ ավելի հրապուրիչ առաքման ծառայության շնորհիվ։ Հաճելի բոնուս ասվածին. կա լավ իրեր ձեռք բերելու հնարավորություն, որոնք կծառայեն ավելի քան հինգ (եւ ավելի) տարի լավ զեղչով։
Վերնահագուստ
Ձիթապտղի գույնի բամբակի տրենչը հիանալի նվեր է առաջիկա դեմիսեզոնի համար։ Սա հագուստ է բոլոր ժամանակների համար եւ ցանկացած պարագայում՝ հիանալի գումարով, որը հուսալի զինակից կլինի թե՛ անձրեւի, թե՛ առաջին հանդիպման, թե՛ գործնական հանդիպումների գնալու համար։

Զեղչերի ժամանակ ավելի լավ է վերնահագուստ ընտրել։ COS-ը հեռու է արագ փոփոխվող մոդայից, դրա համար էլ բնավ մի երկնչեք գնել հին հավաքածուների հագուստներ։
Բամբակե ժակետը շրջազգեստի գնով մաս-մարքեթից այնքան գործառական է, որ հիանալի կնայվի թե՛ կրոսներով, թե՛ խոշոր կոշիկներով, թե՛ կրունկներով։

Կարող եք հագնել լայն տաբատների, միդի փեշերի, երկարափեշ շրջազգեստների հետ։ Ուսերի իջեցված գիծը հնացած ոճի թեթեւ կիսաթափանցիկություն է հաղորդում, իսկ կլոր օձիքը գեղեցիկ է ոչ միայն ինքնին, այլեւ հարմար է շերտավոր շարֆերի համար։

Սպիտակ վերնաշապիկներ
Մենք արդեն ասել ենք այն մասին, որ սպիտակը սեզոնի հիթն է։ Այսօր օֆիսային համազգեստը վերածվել է ոչ թե ծանր բեռի, որին ներողամտաբար են նայում սթրիթսթայլ քրոնիկոնների մշտակյացները, այլ լիովին ձեւավորված տրենդ է։

Դրա համար էլ սպիտակ վերնաշապիկն իր տարբերակներով զգեստապահարանի բազմագործառույթ տարր է, որը հարմար է թե՛ խրախճանքի, թե՛ ազատ, թե՛ աշխատանքային ժամերին։

Բրենդի դիզայներներն այն անվանում են «պապիկի շապիկ». ազատ թափվածք, պարզ ձեւերի (իսկ իրականում՝ ոչ) թեթեւ նոստալգիա։

Իսկ ֆիրմային բարդ հորինվածքով ձեւվածքի դիզայներները երբեմն հյուսածո ծալքեր են ավելացնում կամ գեղեցիկ դրապավորում։ Եվ դա բարձրացնում է խստության աստիճանը, ինչն ուրախացնող է։
Կիսաշրջազգեստներ
COS-ում կարողանում են գեղեցիկ կիսաշրջազգեստներ պատրաստել. լավ նստեցնելու եւ հիանալի բամբակի (հիմնականում) համադրությունը դրանք դարձնում են այժմեական ցանկացած առիթի դեպքում։

Լուքբուքում կիսաշրջազգեստների նմուշները հաջորդում են միմյանց թե ՛ մարզակոշիկներով, թե՛ խստաբարո բաճկոններով։

COS-ում հաստատ սիրում են միդի չափը, ինչպես նաեւ ձեւվածքի փոքրիկ շեշտադրումները (փեշի թեք վերաբերվածք, թեքում գոտկատեղում կամ ծալքեր)։

Հյուսածո գործվածք, տրիկոտաժ
Դե, ինչպես կարելի է դիմակայել բրդե ջեմպերին՝ այդպիսի հագուստի համար նման գնով։

Թե՞ չարժե մտածել լավ ներդրման մասին սեփական զգեստապահարանում՝ հիասքանչ կանաչ գույնի քաշմիրե սվիտերի տեսքով, որը ոչ միայն կջերմացնի, այլեւ ցուրտ ձմեռային օրերը կվերածի գունավոր փոքրկ մանիֆեստի։

Մեր վճիռն է՝ հարկ է ամռանը պատրաստվել ձմռանը, այլ ոչ թե բաց թողնել զեղչերը. սա նշանակում է լավ ծրագրված սեփական բյուջե։

Աբստրակցիոնիզմ եւ կառուցողականություն
Չնայած թվում է, թե հանգիստ միագույնին՝ COS շարքում հաճախ հանդիպում են ոչ միայն վառ գույներ, այլեւ աբստրակտ հնարքներ, նորաձեւ թայ-դայ ոճի գունավորում։ Որովհետեւ ապրանքանիշն աշխատում ու գործում է ճարտարապետների, նկարիչների հետ (այդ թվում երիտասարդ)՝ կազմակերպելով համատեղ պերֆորմանսներ, հավաքածուներ։

Զեղչեր բաժնում կան բամբակե ազատ թոփեր՝ կենսուրախ հնարքով, որոնք լայն տաբատների ու պանամայի համադրությամբ գեղեցիկ քաղաքային ոճավորում են ստեղծում։ Իսկ եթե կիսաշրջազգեստ ու բարակ կապերով բոկոտիկներ հագնես, ապա կարելի է ուղիղ գնալ երեկույթի կամ սրճարան։

Ապրանքանիշի ոգեշնչման ղեկին ճարտարապետությունն է, որն արտացոլվում է պատրաստի հագուստների ձեւվածքում։ Այդտեղից էլ՝ ներդաշնակությունն ու գծերի մաքրությունն ու գույնը, ժամանակով չթելադրված դիզայնը։

Եվ նորից նույն դեմոկրատական գները, որոնք զեղչերի սեզոնին պարզապես ուրախության են վերածվում։
Անի Մովսիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»