«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Խորոտիկ-մորոտիկ»․ Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

«Չէի կարողանում պատկերացնել, որ մայրս չկա». Աղաս Մանուկյանը` իր մեծ կորստի եւ անցած ճանապարհի մասին

BACKSTAGE. Ինչպես են անցել «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

2019 թվական. Ավարտվեցին միանգամից մի քանի կինոդարաշրջաններ

20:13, 30 հունիսի

Համաձայնվեք՝ կան այնպիսի ֆիլմեր եւ սերիալներ, առանց որոնց արդեն դժվար է մեր կյանքը պատկերացնել. դրանք ընկերներ են դարձրել Կալիֆոռնիայից բիզնեսմենին եւ Տոկիոյից մոնտաժողին, Վեգասից մերկապարուհուն եւ Երեւանից ուսանողին...

Այս բոլոր պատմությունները կարողացել են անել այն, ինչը չի հաջողվել անել մարդկության պատմության մեջ ոչ մեկին՝ տարբեր երկրներից ու մայրցամաքներից միանգամայն տարբեր մարդկանց միավորել մեկ մեծ ընկերակցության մեջ:

Եվ այնպես է ստացվել, որ 2019 թվականը վերջինը դարձավ կինոդարաշրջաններից շատերի համար: Ի դեպ, չէ՞ որ վերջը նաեւ ինչ-որ այլ, նոր բանի սկիզբն է...

Գահերի խաղը

Բավական երկար ժամանակ կարծիք կար, որ Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Սառույցի եւ Կրակի երգը» վեպերի շարքը չի կարելի էկրանավորել:

Բայց HBO ալիքը կարողացավ գրողին համոզել վաճառել էկրանավորման իրավունքը, ընդ որում՝ Մարտինի հետ՝ որպես խորհրդատու-սցենարիստ եւ պրոդյուսեր: Նախագիծը ղեկավարել են Դեւիդ Բենիոֆը եւ Դ. Բ. Ուայսը:

Սերիալը սկսվեց 2011 թվականի ապրիլի 17-ին եւ ոչ ավելի, ոչ պակաս նվաճեց ամբողջ մոլորակի ուշադրությունը:

Բացարձակ ռեկորդ ըստ վարկանիշների, երկրպագուների վիթխարի բազա, հսկայական բյուջե, որը մինչ օրս հասանելի չէ ոչ մի սերիալի, ցնցող, կինոյին մոտեցող որակ. այս կինոէպոպեայի առանձին սերիաներ ցուցադրվել են ամբողջ աշխարհի կինոթատրոններում:

Բազմապիսի հերոսների մեծ ցանկով նախագիծը, որոնք իրենց սյուժետային գծերով ցրված են ամբողջ սերիալում, միաժամանակ դարձել են մեկ ամբողջության մասը...

Տեղի ունեցողի ռեալիզմը, շաբլոններից հեռանալը, ասպետական եւ ռոմանտիկ կլիշեն, առաջնակարգ հերոսները, որոնց զիլ դերասաններ են մարմնավորել, եւ այլ շատ բաներ «Գահերի խաղի» խելահեղ հանրաճանաչության հիմնական գործոններն են:

Սերիալն ավարտվեց 2019 թվականի մայիսի 19-ին: Վերջը ոմանք հավանեցին, ոմանք՝ ոչ, բայց ցանկացած դեպքում այս ճանապարհորդության մեջ կարեւորն անցած ճանապարհն է, այլ ոչ թե վերջին կայարանը...

Մեծ պայթյունի տեսություն

Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 24-ին CBS ալիքով: «Մեծ պայթյունի տեսությունը» ամերիկյան սիթքոմ է, որը ստեղծել են Չակ Լորին եւ Բիլ Փրեդին:

Սերիալը պատմում է երկու հանճարեղ ֆիզիկոսների՝ Շելդոն Քուպերի եւ Լեոնարդ Հոֆսթեդտերի մասին։ Ավաղ, հանճարեղությունը ոչնչով չի օգնում նրանց շփվել մարդկանց, մանավանդ կանանց հետ։ Ամեն բան սկսում է փոխվել, երբ նրանց դիմաց բնակություն է հաստատում գեղեցկուհի Փենին։

Շոուն կարելի է բնութագրել հայտնի ասացվածքով՝ ամեն պարզ բան հանճարեղ է։ Մի փոքր ճշտմամբ՝ պարզ ու ծիծաղելի։

«Մեծ պայթյունի տեսությունը» սերիալ է, ինչպես ասում են, պարտադիր դիտելու համար։ Դա նշանավոր շրջան է կինոարդյունաբերության պատմության մեջ, եւ թերեւս ամենապոպուլյար սիթքոմը լեգենդար, արդեն դասական դարձած «Ընկերների» ժամանակներից ի վեր։ Սերիալի հիմնական պլյուսը նաեւ այն է, որ ի տարբերություն մյուս սիթքոմների, այն ոչ միայն ծիծաղելի է, այլ նաեւ ճանաչողական։

Գրեթե բոլոր կատակների հիմքում գիտությունն է։ Միեւնույն ժամանակ, մեզ թույլ են տվել թափանցել մարդկանց կյանք, որոնք այնքան էլ չեն հարմարվում սոցիումին։

Սերիալի գլխավոր հաղթաթուղթը կերպարներն են՝ ծիծաղելի, զվարթ, ինչ-որ իմաստով՝ անգամ հարազատ։ 2019 թվականի մայիսի 16-ին թողարկվեց վերջին սերիան։ Արդեն կա սփին-օֆը՝ պատանի Շելդոնի մասին...

Իքս մարդիկ

Երրորդ հազարամյակի ամենասկզբում, այն է՝ 2000 թվականի հուլիսի 12-ին, էկրան բարձրացավ ռեժիսոր Բրայան Սինգերի «Իքս մարդիկ» կինոնկարը՝ MARVEL կոմիքսների հիման վրա։

Ֆիլմը սկիզբ դրեց նոր դարաշրջանի, որն արդեն գրեթե 20 տարեկան է, պատմում է զանազան գերկարողությունների տեր մուտանտների մասին։

FOX ստուդիան ռիսկի է դիմել՝ որոշելով էկրանավորել կոմիքսը. մինչ այդ միայն Սուպերմենն ու Բեթմենն էին հաջող ստացվել էկրաններին։ Բայց ֆրանշիզան ընթանում է արդեն 19 տարի, ունի 12 ֆիլմ եւ գումարային առումով միայն կինովարձույթով վաստակել է մոտ 6 մլրդ դոլար։ Իսկ Հյու Ջեքմանը, Կուղխի դերում, սովորական ավստրալացի դերասանից վերածվել է համաշխարհային գերաստղի։ Ընդ որում՝ Ջեքմանը հավատարիմ է մնացել ֆրանշիզային եւ խաղացել մուտանտների մասին գրեթե բոլոր ֆիլմերում։

Առհասարակ, «Իքս մարդիկ»-ը դարձել է շատ դերասանների եւ դերասանուհիների կարիերայի սկիզբը՝ նույն Ջեքմանից մինչեւ Մայքլ Ֆասբենդեր։ 2019 թվականի հունիսի 5-ին էկրան բարձրացավ «Իքս մարդիկ. Անհայտ Ֆենիքսը», որը ավարտում է FOX ստուդիայի՝ մուտանտների մասին ֆրանշիզան։

Շարունակությունը՝ հաջորդիվ

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության