Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Մարինայի երազանքների հարսի զգեստն ու Սեյրանի հուզմունքը. դերասանների հարսանիքի մանրամասներն ու ֆոտոշարքը

12:15, 1 հուլիսի

Օրեր առաջ՝ հունիսի 28-ին, դերասանական հայտնի զույգ Մարինա Մնացականյանն ու Սեյրան Մովսիսյանն օրինականացրին իրենց հարաբերությունները: Երիտասարդ դերասանների համատեղ կյանքը սկսվեց եկեղեցում ստացած օրհնությամբ եւ շարունակվեց երեւանյան ժամանցի վայրերից մեկում՝ ընկերների ու հարազատների մասնակցությամբ:

Մարինան եւ Սեյրանը NEWS.am STYLE-ին են տրամադրել իրենց կյանքի կարեւրագույն արարողության ֆոտոշարքն ու պատմել՝ ինչպես են պատրաստվել հարսանիքին, ինչ են զգացել այդ օրը եւ ինչպիսին են պատկերացնում իրենց համատեղ կյանքը:

Նախ նշենք, որ հունսի 28-ը որեւէ խորհրդանշական օր չի եղել զույգի համար: Այդ օրն ընտրել են, պարզապես, հանդիսության վայրի հետ համատեղ պայմանավորվածությամբ: Զույգն ամուսնացել է հայտնի դերասան Սամվել Դանիելյանի քավորությամբ: Հարսանիքին ներկա են եղել նաեւ դերասանների կոլեգաներն ու Պատանի հանդիսատեսի թատրոնի ամբողջ անձնակազմը:

«Մեր հարսանիքն ավանդականի ու ժամանակակից մոտիվների միքս էր: Ավանդական էր այն առումով, որ դհոլ-զուռնայով եկան մեր տուն, արել ենք նաեւ մեղրի ու լավաշի հետ կապված արարողությունները: Երկուսս էլ միշտ հենց այդպիսի հարսանիք ենք ցանկացել, ու ինձ համար ամենահիշարժան պահերից մեկը հենց դա էր, երբ ես իմ սենյակում նստած էի, եւ խնամիները դհոլի եւ զուռնայի ուղեկցությամբ եկան մեր տուն»,-պատմում է Մարինան՝ հավելելով, որ հարսանյաց խնջույքի նախապատրաստական աշխատանքները բավականին արագ են անցել.

«Ամեն ինչ շատ հեշտ է ստացվել` թե հարսի զգեստի, թե ռեստորանային համալիրի ընտրությունը: Երկար քաշքշուքի մեջ չենք ընկել, որովհետեւ շատ քիչ ժամանակ ունեինք: Ապրիլի 3-ին Սեյրանն ինձ արեց ամուսնության առաջարկը, եւ երկու ամսվա մեջ որոշեցինք կազմակերպել արարողությունը: Հարսի զգեստն ընտրելու համար ընդամենը երեք հարսանյաց խանութ սրահ եմ այցելել, զգեստս միանգամից ընտրել եմ, այն իմ երազանքների զգեստն էր: Ինքս չեմ սիրում շատ ծանրաբեռնվածություն, նախընտրում եմ էլեգանտ ոճը, ու ինձ թվում է` իմ զգեստը հենց այդպիսին էր»:

Սեյրանից էլ հետաքրքրվեցինք՝ ինչ է զգացել, երբ ապագա կնոջն առաջին անգամ տեսել է հարսանյաց զգեստով.

«Օրը, կարելի է ասել, սկսեցինք լարված: Նախորդ օրը ոչինչ չէի զգում, բայց հենց հարսանյաց օրվա առավոտյան արթնացա, զգացի այդ լարվածությունը: Դհոլ-զուռնայով գնացինք Մարինաենց տուն, բարձրացանք վերեւ, ու աննկարագրելի պահ էր, երբ մտա Մարինայի սենյակ. սկզբում հուզվեցի, բայց հետո ինձ հավաքեցի: Կյանքումս շատ հարսնացուների եմ տեսել (ուրիշների հարսանիքներին (ծիծաղում է), ու իմ կարծիքով էլ նման սիրուն հարս չեմ տեսնի, ինչպիսին Մարինան էր: Նրան շատ եմ սիրում»:

Այժմ նորապսակներն իրենց մեղրամիսն են վայելում Աղվերանում:

«Աշխատանքի բերումով ժամանակ չունեինք երկրից դուրս երկարատեւ ճանապարհորդության համար, դրա համար ընտրեցինք հայաստանյան հանգիստը, իսկ օգոստոսին արդեն կհանգստանանք ծովում»,-ասում է Մարինան: Անդրադառնալով Սեյրանի հետ համատեղ կյանքին ու կենցաղային փոփոխություններին՝ դերասանուհին նշեց.

«Այնպես չէ, որ մենք չգիտեինք` ինչպես միասին կենցաղ կիսել, ֆինանսական հարցեր լուծել, մինչ ամուսնությունն էլ մենք այդ խնդիրները միասին էինք լուծում, երկուսով ենք ամեն ինչ զրոյից սկսել, մեր հարսանիքն էլ երկուսով ենք կազմակերպել… Հարսանիքից հետո, պարզապես, սկսեցինք միասին ապրել: Համատեղ կյանքը լի կլինի թե´ խնդիրներով, թե´ վեճերով, բայց առանց դրանց էլ հետաքրքիր չէր լինի»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել