Ինչու է ամերիկացի դերասանուհի, մոդել եւ երգչուի Քեթրին Մաքֆին ամուսնացել Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում։ Այս հարցի պատասխանը փորձում են գտնել սոցիալական ցանցերի օգտատերերը եւ որոշ լրատվամիջոցներ։ Զարմանալի է, բայց Քեթրինի ու նրա ամուսնու՝ հայտնի պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Դեւիդ Ֆոթերի տոհմում հայկական արմատներ չեն գտել։
«Հնարավոր է՝ պատճառը կրոնական հայացքնե՞րն են»,- գուշակում են համացանցի օգտատերերը։ «Հնարավոր է՝ հայ առաքելական եկեղեցու կանոնները ինչ-որ կերպ այս զույգին ամուսնանալու հնարավորություն են տվել»,- ենթադրում է հանրությունը։
Ամեն դեպքում, լրատվամիջոցները հայնում են, որ ամուսնությունը նշանավոր է, եւ Մաքֆին այնքան էլ պարզ չէ, քանի որ նրա ու Ֆոսթերի միջեւ տարիքային տարբերությունն ավելի քան էական է՝ 34 տարի (Մաքֆին 35 տարեկան է, նա՝ 69)։ Թաբլոիդների տեսաբանները գրում են, որ այսպիսի միությունները հենց այնպես չեն լինում եւ որպես կանոն՝ վատ ավարտ են ունենում։ Ընդ որում, որպես կանոն, փեսացուի համար։
Նրանց համար, ովքեր տեղյակ չեն. Դեւիդ Ֆոսթերը հրաշալի կոմպոզիտոր է, երաժշտական պրոդյուսինգի սյուներից մեկը. 16 «Գրեմմի», համագործակցություն մեծ երգիչների ու երգչուհիների հետ, բարեգործական գործունեության, որը գնահատվել է հարազատ պետության շքանշանով, ինչպես նաեւ համատեղ գլուխգործոցներ Ուիթնի Հյուսթոնի, Սելին Դիոնի, Նատալի Քոուլի, Էլիս Քուփերի հետ։ Մրայա Քերիի, Մադոննայի եւ Թոնի Քրեքսթոնի սուպերհիթերի հեղինակ է... Earth, Wind & Fire կուլտային խմբի հետ համագործակցության արդյունքում ծնվել է «After the love has gone» երգը, որը հայտնվել է Billboard Hot 100-ի երկյրորդ տեղում ու արժանացել Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի մրցանակին։
Ո՞վ է Քեթրին Մաքֆին։ Երգչուհին հայտնիություն է ձեռք բերել 2006թ.-ին «American Idol» երաժշտական հեռուստանախագծի հինգերորդ եթերաշրջանին մասնակցությունից հետո։ 2011թ.-ին Մաքֆին նկարահանվել է «Ձեւացրու, թե իմ ամուսինն ես» ֆիլմի գլխավոր դերում։ 2012-2013թթ. Մաքֆին «Կյանքը շոուի նման» սերիալում մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկի կերպարը։ 2014թ.-ից «Կարիճ» սերիալում մարմնավորել է Փեյջ Դինինի դերը։ Իսկ բոլորովին վերջերս նա որոշել էր «գովազդվել» Մեգան Մարքլի հայտնիության միջոցով։ Նա Instagram-յան էջում արխիվային լուսանկար էր հրապարակել արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի հետ։
Ակնհայտ մեզալյանս։ Ինչ էլ լինի, հարսանիքը շքեղ է եղել։ Արարողությանը մասնակցել է մոտ հարյուր հյուր։ Նրանց շարքում են եղել թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը եւ դիզայներ Զակ Պոզենը. նա, ի դեպ, Մաքֆիի համար հրաշալի հարսանեկան զգեստ է կարել։
Посмотреть эту публикацию в Instagram
Սուրբ Եղիշե եկեղեցին մեծությամբ երկրորդ հայկական եկեղեցին է Լոնդոնում։ Այն գործում է 2000-ականների սկզբից եւ տեղակայված է անգլիական նախկին եկեղեցու շենքում։ 1867թ.-ին կառուցվածք շենքը 1998թ.-ին գնվել է հայ բարերար Վաչե Մանուկյանի կողմից եւ նվիրվել Հայ առաքելական եկեղեցուն։ Այն օծվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։ Տարածքում խաչքար է տեղադրված։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով