Նախ՝ նրանց երեւանյան համերգը հետաձգվեց (կազմակերպչական խնդիրներից ելնելով), այնուհետեւ` նրանց թռիչքը (Մումբայում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով), իսկ երեկ էլ նրանք երկու ժամ ուշացումով ժամանեցին ժամը 19:00-ին նախատեսված իրենց համերգին, բայց… հնդիկ աստղերի մասնակցությամբ հնդկահայկական համերգն, ի վերջո, կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ետնաբեմում ասում էին՝ արտիստների ուշացման պատճառը քաղաքի խցանումներն էին, սակայն դերասաններից Գուարավ Չոպրան կատակով խոստովանեց՝ աղջիկները պատրաստվում էին, արդյունքում՝ տղաներին էլ ուշացրին:
Համերգի ձգձգվելը սկզբում անհանգստություն ու խառնաշփոթ առաջացրեց երկրպագուների շրջանում, սակայն, երբ առաջին հայտնի հնդկուհին՝ «Թռիչք» հեռուստասերիալում Չակորին մարմնավորող Սպանդան Չատուրվեդին, դուրս եկավ բեմ, կրքերը կարծես, թե հանդարվեցին՝ վերածվելով բուռն ծափահարությունների, մանավանդ, երբ փոքրիկ դերասանուհին իր ելույթից հետո բեմից իջավ պարահրապարակ՝ ողջունելու երկրպագուներից մի քանիսին:
Երեկ կայացած հնդկահայկական համերգին ելույթ ունեցան նաեւ հնդկական սերիալներից հայտնի այլ աստղեր՝ «Մերժվածը» սերիալից Իչային մարմնավորող Թինա Դատան, Տապասիայի դերակատար Ռաշամի Դեսային, Ակաշին մարմնավորող Մրունալ Ջային, Ռաթորի դերակատար Գուարավ Չոպրան եւ «Թռիչք» հեռուստասերիալից Վիջայենդրա Կումերիան, որը հայտնի է Սուրաջի կերպարով: Հայ արտիստներից ելույթ ունեցան Յանա Հովհաննիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գոռ Հակոբյանը, Ալլա Լեւոնյանը, Սոնա Շահգելդյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Քրիստինե Եղոյանը, Թինա Քեյը՝ պարի համույթի հետ եւ Վարդան Սարգսյանը, թեպետ նախկինում նախատեսված է եղել նաեւ Միհրան Ծառուկյանի, Էրիկի, Արսեն Սաֆարյանի եւ Ռաֆայել Երանոսյանի մասնակցությունը, սակայն Վարդան Սարգսյանը տեղեկացրեց, որ քանի որ համերգի օրը փոփոխության էր ենթարկվել (նախապես պլանավորված էր մայիսի 31-ին), արտիստներից շատերին աշխատանքային գրաֆիկի պատճառով չի հաջողվել մասնակցել հուլիսի 4-ի համերգին:
Վարդանի հետ ողջ երեկոն բեմում անցկացրեց հայաստանաբնակ հնդիկ հումորիստ՝ Stand Up Comedy-ից հայտնի Շաֆի Ալ Կապրիոն:
Ետնաբեմում ամենից հուզվածն ու լարվածը հենց Վարդան Սարգսյանն էր, որի ջանքերով էլ հնդիկ աստղերը վերջապես հասան իրենց հայ երկրպագեւներին: Ու չնայած զբաղվածությանը՝ երգիչ-հաղորդավարը լրատվամիջոցների հետ զրուցելու ժամանակ գտավ.
«Երեկ հրաշալի օր ենք անցկացրել, զբոսնել ենք քաղաքով: Այսօր ես չկարողացա նրանց միանալ, բայց նրանք հասցրեցին լինել Գառնիում ու, նույնիսկ, փորձել գաթա: Իհարկե, ամեն ինչ լավ է, բարի է, դրական, բայց շատ պահանջներ էլ կան նրանց կողմից, այնուամենայնիվ, ես վստահ եմ՝ նրանք շատ գոհ ու երջանիկ են եղել իրենց օրվանից: Ափսոս, որ մի օր ուշացումով եկան, վաղն արդեն մեկնում են: Իմ ամբողջ էներգիան ծախսվեց այս համերգի վրա: Ամեն ինչ արեցի, որ այն կայանա: Եթե ավելի պարզ ասեմ՝ չլինեի ես, չէր լինի նաեւ այս համերգը, թեեւ կազմակերպիչը ես չեմ»,-անկեղծացավ Վարդանը, որը բացի վարելուց՝ ելույթ ունեցավ հայտնի կատարումներով:
Հնդիկ աստղերը երգերով հանդես չեկան, սակայն նրանք իրենց պարային համարներով ընկերակցեցին հայ կատարողներին, իսկ ելույթների ավարտին յուրաքանչյուրն իր սրտի խոսքն ասաց հայ երկրպագուներին:
«Չեմ ուզում հեռանալ Հայաստանից: Միշտ էլ ցանկցել եմ գալ, որովհետեւ այստեղ շատ երկրպագուներ ունեմ, որոնք ինձ նամակներ են գրում: Մեր հաջողությունն առանց ձեր սիրո չէր լինի»,-իր խոսքում նշեց Ռաշամի Դեսային, իսկ Թինան հավելեց. «Հաճելի օր ենք անցկացրել Գառնիում, իսկ ամենից անհավանականն այն էր, որ մեզ այնտեղ էլ բոլորը ճանաչում էին, նույնիսկ, գաթա են հյուրասիրել, որը շատ համեղ էր»:
Արտիստներից բոլորն էլ արժանացան բարձր ծափահարությունների, սակայն դահլիճն ամենից բուռն արձագանքեց «Մերժվածը» սերիալի Իչային եւ Տապասիային, որոնց դերակատարներ Թինա Դատան եւ Ռաշամի Դեսային ամենաանհասանելին էին նաեւ ետնաբեմում: Փոխարենը մեդիայի եւ երկրպագուների հետ սիրով շփվեցին Սպանդանը, Գուարավն ու Մրունալը, որոնց հետ հարցազրույցները կներկայացնենք հաջորդիվ: Ի դեպ, Գուարավը նաեւ լրագրողների առաջարկով սովորեց «Քոչարի» պարել, ինչը նրա մոտ վատ չստացվեց:
Եթե բաց եք թողել հնդկահայկական համերգը, առաջարկում ենք երեկվա բոլիվուդյան տրամադրությունը բացահայտել մեր ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութի միջոցով:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է