41-ամյա հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան ամառային արձակուրդն անցկացնում է Հարավային Կորեայում։ Աստղը երկրպագուներին մանրամասն պատմում է հանգստի մասին եւ ցույց տալիս ամենահետաքրքիր տեսարժան վայրերը։ Այսօր նա երկրպագուների համար վիդեոէքսկուրսիա է կազմակերպել սեքսի ու առողջության թանգարանում։
Հանուն դրա Չեխովան եւ նրա ընկերուհին մեկնել են Ջիջու կղզի։ «Անձրեւ է տեղում, սակայն այնքան գեղեցիկ է, որ կարելի է ներել ամեն ինչ»,- Instagram-ի Stories բաժնում պատմել է Անֆիսան։ Հեռուստահաղորդավարուհին զբոսնել է այգում, որտեղ արտասովոր քանդակներ են առկա. դրանք սիրո ակտեր են պատկերում։ «Ինձ այստեղ շատ է դուր գալիս»,- հայտնել է աստղը։

Խաղարկային լուսանկար ստանալու համար Չեխովան նստել է արձաններից մեկի ծնկներին ու համբույր ձեւացրել։ «Հանգիստ, հանգիստ։ Ես այստեղ չեմ միավորվել Կորեայի ոսկե տղամարդու հետ, ես պարզապես գնացել եմ Jeju Loveland սեքսի եւ առողջության թանգարան»,- կատակել է նա։

Էքսկուրսիայից հետո Չեխովան ընկերհու հետ եղել է թանգարանի սրճարանում։ Նրանք կնոջ կրծքի եւ տղամարդու սեռական օրգանի տեսքով խմորեղեն են փորձել։ Աստղը գրել է, որ ընտանիքի, սիրո ու հավատարմության օրն ի զուր չէ ռեպորտաժ վարել այդ վայրից։ «Առանց լավ եւ առողջ սեքսի հնարավոր չէ հասնել այսօվա տոնի այդ երեք բաղադրիչներին»,- նկատել է նա։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին