Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Խորոտիկ-մորոտիկ»․ Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

«Չէի կարողանում պատկերացնել, որ մայրս չկա». Աղաս Մանուկյանը` իր մեծ կորստի եւ անցած ճանապարհի մասին

BACKSTAGE. Ինչպես են անցել «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

Մատնահարդարման 5 տարածված միֆեր

Կենդանակերպի բոլոր նշանների կանանց բնութագիրը

21:12, 13 հուլիսի

Խոյ

Մարսի հովանավորության ներքո գտնվող նշան է։ Միևնույն ժամանակ կանացիության մոլորակ Վեներան թույլ է արտահայտվում։ Գրավիչ ամազոնուհի, հզոր շարժիչ, էմոցիոնալ էակ։ Խոյ կանայք ձգում են հանդարտ կամ թույլ տղամարդկանց և հետագայում տանջվում են ընտրության պատճառով։ Դիմանալ այս գայթակղիչ հրաբուխին կարող է միայն ուժեղ տղամարդը։ Հոգով երբեք չեն ծերանում և հասակն առնելիս կարող են թվալ ավելի երիտասարդ կամ էքստրավագանտ։ Մայր Խոյը լավագույն ընկերն է, սակայն տարօրինակ ծնող է։

Ցուլ

Երկնային Վեներայի հովանավորության ներքո գտնվող նշան։ Անսասան գեղեցկություն և անպարտելիություն։ Արտաքինից քնքուշ, հաճախ նույնիսկ անորոշ, սակայն հենց սա է նրանց Աքիլեսյան գարշապարը։ Նորն ընդունելու երկյուղը և խոցելի էությունը ստիպում են հագնել համառության արտաքին զրահը։ Սիրելիի հետ կլինեն մինչև վերջ։ Ցուլերը հուսալի և կարեկցող ընկերներ են։ Լինում են երկու տեսակ՝ ձգտում են անձնական երջանկության և անձնական հանգստության՝ առանց հարաբերությունների։ Ստեղծագործներ են, համեղ պատրաստում են, պաշարում են նույնիսկ այն, ինչն իրենց հարկավոր չէ։

Երկվորյակներ

Մերկուրիի հովանավորության ներքո գտնվող նշան։ Գլխում քամի, երբեմն ՝ տարափ, երբեմն էլ՝ տորնադո։ Ընդունակ է ինտրիգների, իսկ  Խեցգետնի կամ Ջրհոսի հետ ընկերակցությունը կործանարար է։ Հազվադեպ են ունենում մեկ երեխայից ավելի։ Բաժանվում են երկու խմբի՝ ամուսնանում են վաղ տարիքում և մոռանում ինտելեկտի մասին, չեն ամուսնանում՝ մինչև կարիերայի աճ ապահովելը։ Չեն կարող ապրել առանց շփման և ֆլիրտի։ Ամենալավ տատիկներն են՝ միշը երիտասարդ և շարժուն։

Խեցգետին

Լուսնի հովանավորության տակ գտնվող նշան։ Էմոցիոնալ, բռնկվող, կրքոտ և ռոմանտիկ էակ։ Նրան անհրաժեշտ են վառ հուզիչ տպավորություններ, նույնիսկ այնպիսիք, որոնք թույլ չեն տալիս սթափ մտածել։ Տարիների ընթացքում հրաշալի մայր են դառնում, սակայն շատ զգայուն, իսկ երբեմն էլ՝ կամակոր, նեղացկոտ և սկանդալային։ Երիտասարդ տարիքում անկայուն է, գտնվում է իր «ես»-ի և երջանկության որոնումների միջեւ։

Առյուծ

Գտնվում է Արևի հովանավորության ներքո։ Վառ, ուրախ անձնավորություն։ Սիրում է լինել ուշադրության կենտրոնում եւ նրան հնարավոր չէ չնկատել։ Սիրում է կատակել, հոգատար է, կարողանում է լուծել ուրիշների խնդիրները, սակայն նրան անհրաժեշտ է գովել։ Վառ և ինքնավստահ բնույթը երևում է նույնիսկ հագուստի ընտրության հարցում։ Նա սիրում է գրավել գույնով, ձևաչափով, որակով և դիզայնով։ Մի փոքր էգոիստ է, սակայն տարիների ներքո դա իրեն շարմ է տալիս։

Կույս

Գտնվում է Մերկուրիի հովանավորության ներքո։ Ինտելեկտ, նրբություն ու քնքնշություն՝ բոլորը մեկում։ Հաճախ Կույսը չի կարողանում գտնել կյանքի արժանի զուգընկերոջ։ Նա տարվում է հարաբերություններով, նրա գիտակցությունը սթափ է և պրագմատիկ։ Ի վերջո, նա կարողանում է միայնակ ապրել։ Միայնության մեջ նրա կյանքն ավելի հանգիստ է ընթանում․ նա ամբողջությամբ տրվում է աշխատանքին և ապրում է միայն իր համար՝ ժամանակ առ ժամանակ տրվելով ոչ երկարաժամկետ հարաբերությունների գայթակղությանը։ Հիանալի մայր և կին են, սակայն որոշ հարցերում շատ մանրախնդիր են և կարող են խելագարեցնել տան անդամներին։

Կշեռք

Գտնվում է Վեներայի հովանավորության ներքո, սակայն Սատուրնն էլ իր ազդեցությունն ունի այս նշանի վրա։ Արտաքին գրացիան և քնքնշությունը ներդաշնակորեն համադրվում են կամքի ուժի և երկաթե բնավորության հետ։ Հաճախ լինում են իրավիճակի  իշխող, սակայն իմաստուն ղեկավարներ, կամ նուրբ, սակայն հաշվարկող և ինքնահավան գայթակղիչներ։ Արտաքինը էլեգանտ է։ Այս նշանի կանայք, որպես կանոն, գեղեցիկ մարմին ունեն և նախընտրում են դասական ոճը։ Կարող են լինել լավ ընկերներ այնքան ժամանակ, մինչև որ Դուք իրենց չվիրավորեք։ Ներում են դժվարությամբ, սակայն նեղանում են սկզբունքներից ելնելով։

Կարիճ

Պլուտոնի հովանավորության ներքո գտնվող նշան։ Ճակատագրական կրքերի, կենդանական բնազդների և ցանկությունների մոլորակ։ Այս էակները միշտ անկախ, սակայն, այդուհանդերձ, նուրբ և կրքոտ կանանց տպավորություն են թողնում։ Խորհրդավոր գայթակղություն, միևնույն ժամանակ՝ ներքին վախերի առատություն, որը կարող է դառնալ կամ զարգացման հզոր շարժիչ, կամ տանել հրե զգացմունքների անդունդը։ Մտերիմների համար պատրաստ են տալ ամեն բան։ Խանդոտ են և սեփականատեր, սակայն արտաքուստ կարող են թվալ սառը և զուսպ։

Աղեղնավոր

Յուպիտերի հովանավորության ներքո գտնվող նշան։ Այս կանայք միշտ արտահայտիչ են և դինամիկ, ձգտում են օգնել ամբողջ աշխարհին։ Լինում են համարձակ և անխոհեմ, բիզնեսլեդիներ կամ պարզապես ակտիվիստներ։ Շատ գաղափարներ ունեն և հաճախ այդ պատճառով ընտանիք չեն ստեղծում։ Ունենում են սիրային հարաբերություններ վաղ տարիքում, սակայն ուշ ամուսնություն և մեկ երեխա։ Միշտ անհնազանդ են և սեփականատեր։ Սիրում են ամեն գեղեցիկն ու լավը և շատ հեշտությամբ են գումար շռայլում։ Գումար տնտեսելն իրենց համար ավելի դժվար է, քան աշխատելը։ Եթե Աղեղնավորը կրթված է, ապա գումար վաստակելը նրա համար խնդիր չէ։

Այծեղջյուր

Սատուրնի հովանավորության ներքո գտնվող նշան։ Լինում են երկու տեսակ՝ նուրբ և ընտանեկան, հիանալի ընկեր, կամ գոռոզ և անկախ ու լայն կոնտակտներից խուսափող, սակայն քնքուշ և ջերմ հայացքով կանայք։ Արտաքին դիմակի տակ թաքնվում է քնքշության մի ծով։ Հաճախ տառապում են ցածր ինքնագնահատականից և այդ պատճառով տևական ժամանակ հարմար և իդեալական  մասնագիտություն են փնտրում։ Հաճախ անձնական երջանկությունն ու կարիերայի առաջընթացը գալիս են կյանքի երկրորդ կեսին։

Ջրհոս

Ուրանի հովանավորության տակ գտնվող նշան։ Խելացի, ընկերասեր, իշխող և անհնազանդ։ Գայթակղության, հավակնությունների և ազատության ծարավի  անորսալի տարափ։ Կայուն աշխատանքի և հարաբերությունների կարիքն ունեն։ Կարելի է առանձնացնել երկու հիմնական տեսակ՝ ոչ ֆորմալ խելացի կին, կամ իշխող գայլ, որը, սովորաբար, միայնակ է, բայց մարդկանցով շրջապատված։ Կին Ջրհոսը որպես ղեկավար միշտ մեծ փորձություն է իր ենթակաների համար։ Նա գործի է դնում խորամանկությունը, խելքը, կանացիությունն ու իշխանությունը։ Բարդ բնավորություն՝ բարդ մարդկանց համար։

Ձկներ

Նեպտունի հովանավորության ներքո գտնվող նշան։ Ջրի տարերք։ Զգայուն, նուրբ
երկչոտ։ Վախերի պատճառով հաճախ խախտվում է հոգեվիճակը, քունը, առողջությունը։ Լինում է երկու տեսակ՝ ոսկե ձկնիկ, որը կատարում է մտերիմների ցանկությունները, կամ  շնաձուկ՝ ինքնավստահ, խորամանկ և եսասեր։ Այստեղ նկատվում է ակտիվության և պասիվության, նրբության և էմոցիոնալ ագրեսիվության համադրությունը։ Միայն ուժեղ Ձկներ կանայք կարող են հանգստացնել իրենց ներքին հակասությունները։ Ձկները երբեմն չեն կարողանում ուժ գտնել սեփական վախերի դեմ պայքարելու համար։ Այստեղ անհրաժեշտ է հուսալի զուգընկեր, ուժեղ թիկունք և մեծ սիրող սիրտ։



Աղբյուրը՝ woman.ru

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ