Փոփ երգչուհի Լեդի Գագայի պաշտոնական Instagram-յան էջում աներեւակայելի մի բան է կատարվում. մոդել Իրինա Շեյքի ռուս երկրպագուները ֆլեշմոբ են կազմակերպել՝ երգչուհու լուսանկարների տակ երբեմն աբսուրդային, բայց շատ ծիծաղելի մեկնաբանություններ թողնելով։
Հիշեցնենք՝ Իրինա Շեյքի եւ Բրեդլի Քուփերի բաժանումից հետո հաստատվել են վատագույն ենթադրությունները, թե ինչու է զույգը փլուզվել. խնդիրը Լեդի Գագան է, որի հետ Բրեդլին աշխատել է «Աստղը ծնվեց» ֆիլմի ընթացքում։ Սկզբնական շրջանում վարկածը, որ ամեն ինչ տեղ է ունեցել երգչուհու պատճառով, ամեն կերպ հերքվում էր. իբրեւ Բրեդլին եւ Գագան պարզապես ընկերներ են... Սակայն օրերս հայտնի է դարձել, որ Լեդի Գագան, ամեն դեպքում, տեղափոխվել է Քուփերի բնակարան, ինչը սարսափելի կերպով զայրացրել է Իրինա Շեյքի ռուս երկրպագուներին, որոնք պարզապես գրավել են Լեդի Գագայի էջը։
Посмотреть эту публикацию в Instagram
Թեմաները շատ տարբեր են. սկսած նրանից, թե ինչպես բորշ եփել, մինչեւ ավտոմեքենաների լվացում. «Եկեք Գագայից հետո հյուր գնանք Կիանու Ռիվզին, վերջերս նրան անվանել էին աշխարհի ամենամիայնակ մարդը, մեզ հետ նա իրեն լավ կզգա»..., «Վերադարձրել ենք Ղրիմը, կվերադարձնենք նաեւ Քուփերին», «Ամենայն հավանականությամբ Իրկայի կոստմետիկան է օգտագործում...»։
Посмотреть эту публикацию в Instagram
Ընդ որում, «կրակին յուղ է լցրել» հայտնի հեռուստահաղորդավար Պավել Վոլյան։ «Եթե ցանկանում եք տեսնել դարի զրուցարանը, անցեք @ladygaga-ի մեկնաբանությունները եւ նայեք՝ ինչպես են մերոնք պաշտպանում մերոնքականներին։ Դա լավագույնն է, ինչ այժմ կատարվում է Instagram-ում։ Դա ստեղծագործության առանձին տեսակ է։ Լեդի Գագան պետք է շտապ ռուսերեն սովորի։ Շեյք իթ, բեյբի»,- գրել է նա։
Գործընթացին միացին են ТНТ-ի այլ աստղեր եւս՝ Գարիկ Մարտիրոսյան, Գարիկ Խարլամով եւ Միշա Գալուստյան։ «ЭТО ВСЁ ИЗ-ЗА ИРРРИШКИ, РРРЕБЯТА! ЛЮБОВЬ ТВОРИТ ЧУДЕСА. КЛЯНУСЬ РРРУКОЙ!»,- գրել է Գալուստյանը։ «Խարլամով, զանգիր ինձ»,- թեման շարունակում է Գարիկ Մարտիրոսյանը։ Գարիկ Խարլամովը հետաքրքրվում է. «Ինչպե՞ս ճիշտ պատրաստել խինկալի»...

Ֆլեշմոբը շարունակվում է մինչ այժմ. բավական է նայել Լեդի Գագայի ցանկացած հրապարակում՝ համոզվելու համար, որ Իրինա Շեյքի երկրպագուները Լեդի Գագային հեշտությամբ հանգիստ չեն թողնի։ Այդ ամենը կարդալն, իհարկե, զվարճալի է՝ ոչ մի ագրեսիա կամ սպառնալիքներ՝ կատակեր, բաղադրատոմսեր, տրոլինգ... Համոզված ենք՝ երգչուհու էջում այսպիսի ակտիվություն դեռեւս չի եղել, այնպես որ նա հաստատապես պետք է շնորհակալություն հայտնի Իրինային ոչ միայն «նոր» տղամարդու, այլեւ «գովազդի» համար...
Լուսանկարները՝ AFP/Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:09, 2 նոյեմբերի
Ռիհաննան Ֆրենսիս Քյուրքջյանի հետ Dior-ի համատեղ տեսանյութում փայլել է հայկական Yeprem ապրանքանիշի զարդերով16:14, 2 նոյեմբերի
Նորապսակները զարմացրել են հյուրերին՝ հարսանիքի օրը ներկայացնելով իրենց «առաջին սուսերամարտը»15:05, 2 նոյեմբերի
Թեյլոր Սվիֆթը բացահայտել է, թե ինչ «տարօրինակ» սովորություն ունի իր մտերիմ ընկերուհի Էբիգեյլ Անդերսոնի հետ, որին ստիպված են համակերպվել նաև նրանց ամուսինները14:25, 2 նոյեմբերի
Վիկտորիա Բոնյան պատմել է, թե ինչպես է մի անգամ Hermès-ի գոտիով պատժել իր 14-ամյա դստերը14:05, 2 նոյեմբերի
29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարի հետևանքով ստացած «ծանր վնասվածքներից»13:30, 2 նոյեմբերի
Նկարիչը թանգարանի անվտանգության աշխատակիցների ուշադրությունը շեղել է անպարկեշտ ձայների միջոցով, որպեսզի գաղտնի կերպով կախի Met Gala-ն քննադատող իր նկարը12:30, 2 նոյեմբերի
«Փորձում եմ հիշողությանս մեջ պահել քո անհոգ մանկության յուրաքանչյուր վայրկյանը». Եվա Բաղդասարյանը հուզիչ գրառում է արել որդու 11 ամսականի առթիվ11:30, 2 նոյեմբերի

11:15, 2 նոյեմբերի
Ռեժիսոր Մայքլ Մանը հրաձգարանում պատահաբար կրակել է իր ոտքին10:30, 2 նոյեմբերի
Ինչպե՞ս Մոնթե Մելքոնյանի այրին՝ Սեդա Գասպարյան-Մելքոնյանը, համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին10:15, 2 նոյեմբերի
Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները09:00, 2 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ