Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

«Ռեմբո», «Վրիժառուները» եւ այլն. այն մասին, թե ինչպես ավարտվեցին միանգամից մի քանի կինոդարաշրջաններ (Մաս 2)

20:37, 25 հուլիսի

Ձեզ ենք ներկայացնում ավարտված կինոֆրանշիզների տեսության երկրորդ մասը։ Եթե բաց եք թողել առաջին մասը, ապա կարող եք անցնել հղումով եւ ծանոթանալ։

Իսկ մենք անցնում ենք առաջ։

«Ռեմբո»

1982-ին էկրան բարձրացավ «Ռեմբո» ֆիլմը. «Առաջին արյունը» զինվոր Ջոն Ռեմբոյի մասին, որը պատերազմից վերադարձել էր քաղաքացիական կյանք եւ բախվել հասարակության ատելությանը։ 1985 եւ 1988 թվականներին թողարկվում են երկու շարունակությունները, որոնք պատմում են Ռեմբոյի արկածների մասին Վիետնամում եւ Աֆղանստանում։

Այդ ժապավենները  լի են ավանդական ամերիկյան հայրենասիրությամբ եւ Վիետնամի ու ԽՍՀՄ-ի մասին կարծրատիպերով, ինչն, ի դեպ, դրանց հատուկ հմայք է հաղորդում։ Էլ չեմ ասում այն մասին, որ դրանցից հետո Ռեմբոն դարձավ հասարակ անուն։ Երկարատեւ դադարից հետո 2008-ին թողարկվեց «Ռեմբո-4»-ը ծերացած հերոսի մասին, որը պայքարում է ընդդեմ բիրմայական ռեժիմի։

Իսկ շատ շուտով՝ սեպտեմբերի 19-ին,  կինոթատրոններում կարելի է դիտել այս ֆրանշիզն ավարտող ֆիլմը՝ «Ռեմբո. վերջին արյունը»։

«Վրիժառուները»

Բոլորովին վերջերս մեծ աղմուկ հանեցին «Վրիժառուները. եզրափակիչ» եւ «Սարդ մարդը. տնից հեռու» ֆիլմերը։ Դրանք ավարտեցին MARVEL կինոտիեզերքի երրորդ փուլը, ինչպես նաեւ «անսահմանության ասքը»՝ կազմված 23 ֆիլմից։

MARVEL-ը մեզ նոր տեսլական տվեց այն մասին, թե ինչպես կարելի է կառուցել ոչ թե պարզապես միագիծ կինոֆրանշիզ, այլ մի ամբողջ տիեզերք, առնվազն, տասը գլխավոր կերպարների մասին, որոնք ազդում են իրադարձությունների զարգացման վրա իրենց կինոնկարների ներսում եւ խառը ֆիլմերի հերոսների վրա։ Նման էպիկական քրոսովերներ  ոչ ոք երբեք չի արել։ 2008-ին սկսված կինոտիեզերքը աճել է անհավանական չափերի. բոլոր ֆիլմերի (առայժմ դեռեւս 23) հանրագումարային մուտքերը անցել են 22 մլրդ դոլարը։ Իսկ «Վրիժառուները. Եզրափակիչը» արդեն հետեւում է թողել «Ավատարին» եւ համարվում է բոլոր ժամանակների ամենադրամարկղային ֆիլմը։

Կինոտիեզերքը մեզ, ամեն ինչից զատ, տվել է առաջնակարգ նոր դերասանների համաստեղություն։ Սկսած Թոմ Հիդլսթոնից՝ վերջացրած Թոմ Հոլանդով։ Ինչպես նաեւ նոր կյանք է տվել բազմաթիվ հին դերասանների՝ Ռոբերտ Դաունի-կրտսերից մինչեւ Միկի Ռուրք։

Բնական է, որ կինոտիեզերքը կշարունակվի, բայց «Վրիժառուները», ինչպիսին մենք նրանց ճանաչել ենք 11 տարի առաջ, ավարտվեց։

«Աստղային պատերազմներ»

1977-ին էկրան բարձրացավ «Աստղային պատերազմներ» ֆիլմը (հետագայում թողարկվեց «Աստղային պատերազմներ. դրվագ IV. նոր հույս» անվանմամբ)։

Այն, ինչ այն ժամանակ  տեսել էին այդ ֆիլմում հանդիսատեսները, թվում էր ապշեցուցիչ. համակարգչային գրաֆիկա, հատուկ էֆեկտներ... Երիտասարդ ռեժիսոր Ջորջ Լուկասը ցուցադրել է դասական հեքիաթն արքայադստեր եւ չար կայսրության մասին, որը պայքարում է քաջարի դիմադրության դեմ։ Այդ ամենի կենտրոնում դասական հերոս-հաղթողն է։ Բայց հեքիաթը զարգանում է նոր տարածքում, անծայր տիեզերքում։

Մեր ժամանակներում «Աստղային պատերազմների» մշակութային ազդեցությունն այնքան մեծ է, որ եթե որեւէ մեկը չի էլ դիտել այդ ֆիլմերը, միեւնույն է, այս կամ այն կերպ առնչվել է այդ Տիեզերքի հետ։ Իսկ այն, որ ջեդաիզմը պաշտոնապես ճանաչված կրոն է, կարծում եմ՝ պակաս փաստարկ չէ հօգուտ այդ ֆրանշիզի «հզորության»։

Ջ.Լուկասը սկզբում նկարահանել է դասական եռագրություն, հետո նոր հազարամյակում թողարկել է եռագրություն՝ պասկվիլ, իսկ հետո վաճառել է իր «Լուկասֆիլմ» ընկերությունն ու «Աստղային պատերազմների» բոլոր իրավունքները «Դիսնեյ» ընկերությանը։ Իհարկե, «Աստղային պատերազմները» կշարունակվեն. արդեն գովազդվել են երկու եռագրությունները։ Դրանցից մեկը կղեկավարեն «Գահերի խաղերը» շոուռաներները, բայց դա արդեն բոլորովին այլ՝ հեռու-հեռավոր գալակտիկա կլինի։

Հ.Գ.

Համոզված եմ, ապագայում մեզ սպասվում են բազմաթիվ մեծ կինոդարաշրջաններ, այնպիսիները, որոնք «ապրում» են մեր կողքին մանուկ հասակից մինչեւ հասուն տարիք։ Հույս ունեմ, որ դրանք նույնքան սիրելի ու հոգեհարազատ կլինեն, ինչպես եւ նրանք, որոնց մասին մենք պատմեցինք։

Հաճելի կինոդիտում,

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search