Ձեզ ենք ներկայացնում ավարտված կինոֆրանշիզների տեսության երկրորդ մասը։ Եթե բաց եք թողել առաջին մասը, ապա կարող եք անցնել հղումով եւ ծանոթանալ։
Իսկ մենք անցնում ենք առաջ։
«Ռեմբո»
1982-ին էկրան բարձրացավ «Ռեմբո» ֆիլմը. «Առաջին արյունը» զինվոր Ջոն Ռեմբոյի մասին, որը պատերազմից վերադարձել էր քաղաքացիական կյանք եւ բախվել հասարակության ատելությանը։ 1985 եւ 1988 թվականներին թողարկվում են երկու շարունակությունները, որոնք պատմում են Ռեմբոյի արկածների մասին Վիետնամում եւ Աֆղանստանում։
Այդ ժապավենները լի են ավանդական ամերիկյան հայրենասիրությամբ եւ Վիետնամի ու ԽՍՀՄ-ի մասին կարծրատիպերով, ինչն, ի դեպ, դրանց հատուկ հմայք է հաղորդում։ Էլ չեմ ասում այն մասին, որ դրանցից հետո Ռեմբոն դարձավ հասարակ անուն։ Երկարատեւ դադարից հետո 2008-ին թողարկվեց «Ռեմբո-4»-ը ծերացած հերոսի մասին, որը պայքարում է ընդդեմ բիրմայական ռեժիմի։
Իսկ շատ շուտով՝ սեպտեմբերի 19-ին, կինոթատրոններում կարելի է դիտել այս ֆրանշիզն ավարտող ֆիլմը՝ «Ռեմբո. վերջին արյունը»։
«Վրիժառուները»
Բոլորովին վերջերս մեծ աղմուկ հանեցին «Վրիժառուները. եզրափակիչ» եւ «Սարդ մարդը. տնից հեռու» ֆիլմերը։ Դրանք ավարտեցին MARVEL կինոտիեզերքի երրորդ փուլը, ինչպես նաեւ «անսահմանության ասքը»՝ կազմված 23 ֆիլմից։
MARVEL-ը մեզ նոր տեսլական տվեց այն մասին, թե ինչպես կարելի է կառուցել ոչ թե պարզապես միագիծ կինոֆրանշիզ, այլ մի ամբողջ տիեզերք, առնվազն, տասը գլխավոր կերպարների մասին, որոնք ազդում են իրադարձությունների զարգացման վրա իրենց կինոնկարների ներսում եւ խառը ֆիլմերի հերոսների վրա։ Նման էպիկական քրոսովերներ ոչ ոք երբեք չի արել։ 2008-ին սկսված կինոտիեզերքը աճել է անհավանական չափերի. բոլոր ֆիլմերի (առայժմ դեռեւս 23) հանրագումարային մուտքերը անցել են 22 մլրդ դոլարը։ Իսկ «Վրիժառուները. Եզրափակիչը» արդեն հետեւում է թողել «Ավատարին» եւ համարվում է բոլոր ժամանակների ամենադրամարկղային ֆիլմը։
Կինոտիեզերքը մեզ, ամեն ինչից զատ, տվել է առաջնակարգ նոր դերասանների համաստեղություն։ Սկսած Թոմ Հիդլսթոնից՝ վերջացրած Թոմ Հոլանդով։ Ինչպես նաեւ նոր կյանք է տվել բազմաթիվ հին դերասանների՝ Ռոբերտ Դաունի-կրտսերից մինչեւ Միկի Ռուրք։
Բնական է, որ կինոտիեզերքը կշարունակվի, բայց «Վրիժառուները», ինչպիսին մենք նրանց ճանաչել ենք 11 տարի առաջ, ավարտվեց։
«Աստղային պատերազմներ»
1977-ին էկրան բարձրացավ «Աստղային պատերազմներ» ֆիլմը (հետագայում թողարկվեց «Աստղային պատերազմներ. դրվագ IV. նոր հույս» անվանմամբ)։
Այն, ինչ այն ժամանակ տեսել էին այդ ֆիլմում հանդիսատեսները, թվում էր ապշեցուցիչ. համակարգչային գրաֆիկա, հատուկ էֆեկտներ... Երիտասարդ ռեժիսոր Ջորջ Լուկասը ցուցադրել է դասական հեքիաթն արքայադստեր եւ չար կայսրության մասին, որը պայքարում է քաջարի դիմադրության դեմ։ Այդ ամենի կենտրոնում դասական հերոս-հաղթողն է։ Բայց հեքիաթը զարգանում է նոր տարածքում, անծայր տիեզերքում։
Մեր ժամանակներում «Աստղային պատերազմների» մշակութային ազդեցությունն այնքան մեծ է, որ եթե որեւէ մեկը չի էլ դիտել այդ ֆիլմերը, միեւնույն է, այս կամ այն կերպ առնչվել է այդ Տիեզերքի հետ։ Իսկ այն, որ ջեդաիզմը պաշտոնապես ճանաչված կրոն է, կարծում եմ՝ պակաս փաստարկ չէ հօգուտ այդ ֆրանշիզի «հզորության»։
Ջ.Լուկասը սկզբում նկարահանել է դասական եռագրություն, հետո նոր հազարամյակում թողարկել է եռագրություն՝ պասկվիլ, իսկ հետո վաճառել է իր «Լուկասֆիլմ» ընկերությունն ու «Աստղային պատերազմների» բոլոր իրավունքները «Դիսնեյ» ընկերությանը։ Իհարկե, «Աստղային պատերազմները» կշարունակվեն. արդեն գովազդվել են երկու եռագրությունները։ Դրանցից մեկը կղեկավարեն «Գահերի խաղերը» շոուռաներները, բայց դա արդեն բոլորովին այլ՝ հեռու-հեռավոր գալակտիկա կլինի։
Հ.Գ.
Համոզված եմ, ապագայում մեզ սպասվում են բազմաթիվ մեծ կինոդարաշրջաններ, այնպիսիները, որոնք «ապրում» են մեր կողքին մանուկ հասակից մինչեւ հասուն տարիք։ Հույս ունեմ, որ դրանք նույնքան սիրելի ու հոգեհարազատ կլինեն, ինչպես եւ նրանք, որոնց մասին մենք պատմեցինք։
Հաճելի կինոդիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան