Քայլի Ջենները դադարել է Instagram-ում հետեւել Ջորդին Վուդսի էջին։ Աղջիկներն ընկերական հարաբերություններ են ունեցել դպրոցական տարիներից, սակայն դադարել են շփվել, երբ Վուդսը համբուրվել է Քլոե Քարդաշյանի փեսացուի հետ։
Ընդ որում, մինչ Քայլիի ամբողջ աստղային ընտանիքը դադարում էր Instagram-ում հետեւել Ջորդին Վուդսի էջին, մոդելը փորձում էր չսրել իրավիճակը։ Սակայն օրերս նա եւս հասկացրել է, որ վերջնականապես «ջնջում է» Վուդսին իր կյանքից։ Նա կրճատել է օնլայն-ընկերների ցանկը՝ դրանից ջնջելով «բաժանողին»։ Իսկ Վուդսը նախկինի նման շարունակում է հետեւել Քարդաշյան-Ջեններ ընտանիքի կրտսեր ժառանգորդի էջին։
Քայլին իր որոշումը բացատրել է Տրիստան Թոմփսոնի հետ կապված սկանդալից հետո Վուդսի տարօրինակ պահվածքով։ «Ես զանգահարել եմ նրան եւ ոչ մի հստակ պատասխան չեմ լսել։ Նա պարզապես լաց էր լինում, իսկ ես ստիպված էի մխիթարել նրան։ Նա չէր մտածում Քլոեի մասին, չէր մտածում փոքրիկ Թրուի մասին, երբ համբուրվում էր Տրիստանի հետ։ Բայց ամենից շատ վշտացնում է այն, որ նա իրեն զոհի տեղ է դրել։ Եվ ոչ մի անգամ չի ասել «ներիր»»,- պատմել է աստղը։ Մոդելը երկար ժամանակ փորձել է չեզոքություն պահպանել այս բարդ իրավիճակում։ Քայլին նույնիսկ կոչ է արել իր քույրերին չիջնել Ջորդինին հալածելու մակարդակի։
Վերջերս Ջենները խոստվանել է, որ իր կյանքն իդեալական չէ եւ հաջողության հասնելու ճանապարհին ստիպված է եղել մի քանի մտերիմ ընկերոջ կորցնել։ Այժմ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը կենտրոնացած է իր ապրանքանիշի զարգացման եւ Թրեւիս Սքոթի հետ ընտանիքն ավելի ամուր դարձնելու վրա։
Լուսանկարները՝ Cosmo, Instagram, Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները