«Դինամո» ուկրաինական ֆուտբոլային ակումբի նախկին խաղացող Արտյոմ Միլեւսկին հյուրընկալվել է YouTube-յան «КраСава» հաղորդմանը։ Մարզիկը հայտնի է դարձել ոչ միայն գոլերով, այլեւ սկանդալներով։ Վերջին տարիներին նա հանդես է գալիս Բրեստի «Դինամոյի» կազմում։
Ուկրաինական եւ բելոռուսական ֆուտբոլիստը նաեւ սիրային հաղթանակներ է գրանցել։ «Բրեստ-Դինամոյի» հարձակվողը խոստովանել է, որ գրավել է Թինա Կանդելակիի ուշադրությունը։
Ֆուտբոլիստը հայտարարել է, որ «Матч ТВ» ալիքի ապագա գլխավոր պրոդյուսերի հետ մտերմությունը տեղի է ունեցել 2006թ․-ին։ «Երիտասարդ տարիքում սեքս եղել է շատերի հետ։ Կոնկրետ՝ այո կամ ոչ։ Այո։ Սակայն այն վաղուց էր՝ երիտասարդ տարիքում։ Նա Կիեւ էր եկել նկարահանելու «Ամենախելացին»։ Ինձ պատմել են, որ ընկերուհիների հետ ռեստորանում նստած՝ հարցրել է՝ ով է այժմ ամենանորաձեւ ֆուտբոլիստն ու համարն է խնդրել», - նշել է Միլեւսկին։

Արտյոմի խոսքերով, Թինան է իրեն զանգահարել։ Ֆուտբոլիստն ասել է, որ լսել էր հաղորդավարուհու մասին, սակայն չգիտեր, թե ինչպիսի տեսք ունի նա։ «Եվ ահա, զանգ եմ ստանում, նա ասում է․ «Բարեւ, Միլեւսկի»։ Ես նրան պատասխանում եմ․ «Բարեւ Ձեզ», անծանոթ համար է ամեն դեպքում... Զրույցը չէր ստացվում, հեռախոսն անջատեցի։ Սակայն հետո ինչ-որ կերպ հանդիպեցինք, շփվեցինք։ Նա հիանալի է, անկեղծ, ես բարեւ եմ փոխանցում», - խոստովանել է ֆուտբոլիստը։
2014թ․-ից Կանդելակին ամուսնացած է «Ռոստեխ»-ի` հաղորդակցության գծով տնօրեն Վասիլի Բրովկոյի հետ։ Վերջերս նա ամուսնական պայմանագիր է ստորագրել։ Այսօր հեռուստաաստղը Միլեւսկու հետքերով անկեղծացել է։

«Պարադոքս է, բայց փաստ․ եթե ամուսնացած չլինեի, չեմ պատկերացնում, թե ինչպես կամուսնանայի այժմյան պայմաններում․․․ Պատրաստ չեմ կախված լինել տղամարդուց, տեղ տալ նրա քմահաճություններին՝ բարեկեցիկ կյանքի դիմաց․․․ Պատրաստ չեմ հաճույք ձեւացնել, այդ թվում սեռական հարաբերության ընթացքում՝ տղամարդու ինքնագնահատականը բարձրացնելու համար․․․ Չեմ հասկանում այն տղամարդկանց, որոնց կանայք ձեւացնում են, թե իրենց լավ են զգում, քանզի դա ձեւականություն է, եւ ձեր միակ կյանքը պատրանքի են վերածում։ Այդ հարաբերություններում սեր չկա», - նշել է Թինան։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:32, 23 նոյեմբերի
Վեց տարի տևած սիրո պատմությունն ավարտվեց․ Սոֆի Լորենի որդին բաժանվել է վրացի գեղեցկուհի Մարիամ Շարմանաշվիլիից13:13, 23 նոյեմբերի
Կրակոտ շոուն վերածվել է մղձավանջի. պարողը բոցավառվելով ընկել է բեմից Աշերի և Քրիս Բրաունի համերգի ժամանակ12:22, 23 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպել է սադրիչ ֆոտոսեսիա. Վինտաժ Dior տաբատ, կարմիր կաշի և համարձակ կերպարներ12:07, 23 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամը վրեժ է ծրագրում Հարրիի և Մեգանի դեմ. ապագա թագավորը կարող է զրկել նրանց և նրանց երեխաներին թագավորական տիտղոսներից11:30, 23 նոյեմբերի
Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելան, երրորդ երեխային են ունեցել11:08, 23 նոյեմբերի

10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը