NEWS.am STYLE-ը ժամանակ առ ժամանակ կներկայացնի հայտնի տարբեր ֆիլմերի մասին հետաքրքիր փաստեր։ Այսօր այդ ֆիլմը՝ «Ռոկկի»-ն է՝ 1976թ․-ին նկարահանված։ Եվ այսպես․
-Սիլվեստր Ստալոնեն վաճառել է ֆիլմի արտադրության իրավունքն այն պայմանով, որ նա է հանդես գալու գլխավոր դերում։ Պրոդյուսերները նրան առաջարկել են 150 000 դոլար, որպեսզի նա թույլատրեր դերը հանձնել Ռայան Օ՝ Նիլին։։ Ստուդիան, այնուամենայնիվ համաձայնվել է Ստալոնեի կողմից առաջադրված պայմանի հետ, քանզի ֆիլմի բյուջեն չէր գերազանցում մեկ միլիոն դոլարը։

- Ֆիլմը նկարահանվել է 28 օրում։
- Չնայած պրոդյուսերների բողոքների, Ստալոնեն պնդել է, որ նկարահանվի այն էպիզոդը, որում Ռոկկին մինչ որոշիչ մարտը պետք է իր վախերի եւ կասկածների մասին խոստովանի Էդրիանին։
- Բոքսի մենամարտի տեսարանը նկարահանել են տասնհինգերորդ ռաունդից, քանի որ այդ էպիզոդում Ստալոնեին եւ նրա խաղընկերոջը պետք է շատ գրիմ անեին։ Մենամարտը ժամանակագրական առումով վերջից սկիզբ է նկարահանվել, այսինքն դերասանների գրիմը ավելի քիչ է դարձել։
- Ստալոնեն այդ ժամանակահատվածում պատմության մեջ երրորդ դերասանն է եղել, որը նոմինացվել է «Օսկար»-ի միաժամանակ երկու անվանակարգում՝ լավագույն դեր եւ լավագույն սցենար։ Ավելի վաղ նման պատվի արժանացել են Չարլի Չապլինն ու Օրսոն Ուելս։
- Նկարահանումներին Ստալոնեն իրականում բռունցքներով թակում էր սառեցված մսին։ Արդյունքում նրա մատների ոսկորները հարթ են դարձել եւ այդպես մնացել են մինչ օրս։
-Որոշ փոքրիկ էպիզոդներում նկարահանվել են նաեւ Ստալոնեի հայրն ու կրտսեր եղբայրը։ Երկուսի անունն էլ Ֆրենկ է։

- Գացցոյի կերպարը մարմնավորած դերասանը նկարահանումների ժամանակ ասթմայի նոպա է ունեցել եւ նրան ստիպված տեղափոխել են ինգալյատոր։ Որոշվել է տեսարանը եւս մեկ անգամ չնկարահանել, քանզի շատ բնական է ստացվել։
- Ջոն Էվիլդսենը ցանկացել է ֆիլմն անվանել «Ռոկկի, հասարակ տղա փողոցից»։
- Ստալոնեի անձնական շունը նույնպես նկարահանվել է ֆիլմում։ Տիտրերում նրա անունը Բատկաս Ստալոնե է։
-Ստալոնեն սցենարը գրել է երեք օրում, այն բանից հետո, երբ դիտել է Մուհամեդ Ալիի եւ անհայտ Չակ Ուեպների մենամարտը։ Ճիշտ է, ի տարբերություն Ռոկկիի Ուեպները չի կարողացել շարունակել մարտը, քանի որ տասնհինգերորդ ռաունդում հայտարարվել է նոկաուտ։Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:07, 20 սեպտեմբերի
«Աշտարակ 2». Հիմարությունը քաջության քողի ներքո14:13, 20 սեպտեմբերի
Սեքսի մասին ամենասկանդալային գրքերը12:36, 20 սեպտեմբերի
Մայրցամաքի մյուս ծայրում. Արտասահմանյան գրողները՝ Հայաստանի մասին10:30, 20 սեպտեմբերի

09:00, 20 սեպտեմբերի
Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական19:30, 19 սեպտեմբերի
Միլիարդատերերը փորձում են խաբել մահվանը, բայց ֆիզիկոսը նրանց ջանքերը անվանել է «ժամանակի վատնում»18:23, 19 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է միլիարդատիրոջ հետ հանդիպելը. շքեղ կյանք, մասնավոր ինքնաթիռ և շատ տարօրինակ նախապայման սեքսից առաջ17:35, 19 սեպտեմբերի
«Hahaha LA». Երբ մանկական հագուստը դառնում է մշակութային կամուրջ17:10, 19 սեպտեմբերի
10 տարվա միայնությունից հետո Անջելինա Ջոլին պատրաստ է նոր սիրո և արդեն գիտի, թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը16:19, 19 սեպտեմբերի
Պենտագոնի «Յոկո Օնո». Փիթ Հեգսեթի կինը «նրան բռի մեջ է պահում»15:16, 19 սեպտեմբերի
Մատանի, հակաբեղմնավորիչներ և կպչուն հաղորդագրություններ. Քիմ Քարդաշյանին հաջողվել է պաշտպանություն ստանալ իր չորս երեխաների համար14:27, 19 սեպտեմբերի
Կնոջից՝ կրկին տղամարդ. ռեալիթի շոուի աստղը որոշել է կրկին տղամարդ դառնալ