Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Ջենիֆեր Լոպեսի փեսացուն խոստովանել է, որ հաճախ է ստրիպտիզ ակումբներ այցելել

18:15, 27 օգոստոսի

Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը շատերի համար շոկային հայտարարություն է արել. նա փեսացուին՝ 44-ամյա Ալեքս Ռոդրիգեսին ստիպել է պատմել ստրիպտիզ ակումբներ այցելությունների մասին։ Խնդիրն այն չէ, որ աստղին հարկավոր է բացահայտել նրան. մանրամասները հարկավոր են եղել նոր ֆիլմի վրա աշխատանքի համար, որում նա գիշերային ակումբի պարուհու է մարմնավորում։

Շուտով վարձույթում կհայտնվի «Մերկապարուհիներ» ֆիլմը, որի հերոսուհիները՝ ստրիպտիզ ակումբի «պրիմա» պարուհիներ, կորցրել են բոլոր միջոցները եւ ցանկանում են դրա համար վրեժ լուծել Ուոլ Սթրիթի ֆինանսագետներից։

Հերոսուհու կերպարը համոզիչ մարմնավորելու համար Լոպեսը ստիպված է եղել խորությամբ ուսումնասիրել ստրիպտիզի ոլորտը։ Այդ հարցում նրան օգնել է նաեւ սիրելին՝ Ալեքս Ռոդրիգեսը, որն, ինչպես պարզվել է, հաճախ է նման վայրեր այցելել։ «Նա ասաց, որ մարզիկները հաճախ են նման վայրեր այցելում եւ քիչ բան չգիտի այդ ամենի մասին։ Ալեքսն ինձ բացատրել է՝ ինչպես է ամեն ինչ կարգավորված»,- E! Red Carpet & Award Shows-ի եթերում հայտնել է Ջենիֆեր Լոպեսը։

Լոպեսն ընկերոջ հետ ստրիպտիզ ակումբներ է գնացել՝ պարուհիների կյանքին ավելի լավ ծանոթանալու համար։ Ֆիլմի նկարահանումներին պատրաստվելը Լոպեսի համար թե հոգեբանական, թե ֆիզիկական առումով բարդ է եղել։ Աստղը ստիպված է եղել եռանդով մարզվել՝ ձողի վրա համոզիչ պարելու համար։

Լոպեսը որոշել է մարմինը կարգի բերել եւս մեկ պատճառով. նա պատրաստվում է ճոխ հարսանիքի։ Նա եւ Ռոդրիգեսը ծրագրում են շքեղ արարողությունը կազմակերպել, որի համար նվազագույնը 15 մլն դոլար անհրաժեշտ կլինի։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search