Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը շատերի համար շոկային հայտարարություն է արել. նա փեսացուին՝ 44-ամյա Ալեքս Ռոդրիգեսին ստիպել է պատմել ստրիպտիզ ակումբներ այցելությունների մասին։ Խնդիրն այն չէ, որ աստղին հարկավոր է բացահայտել նրան. մանրամասները հարկավոր են եղել նոր ֆիլմի վրա աշխատանքի համար, որում նա գիշերային ակումբի պարուհու է մարմնավորում։
Շուտով վարձույթում կհայտնվի «Մերկապարուհիներ» ֆիլմը, որի հերոսուհիները՝ ստրիպտիզ ակումբի «պրիմա» պարուհիներ, կորցրել են բոլոր միջոցները եւ ցանկանում են դրա համար վրեժ լուծել Ուոլ Սթրիթի ֆինանսագետներից։
Հերոսուհու կերպարը համոզիչ մարմնավորելու համար Լոպեսը ստիպված է եղել խորությամբ ուսումնասիրել ստրիպտիզի ոլորտը։ Այդ հարցում նրան օգնել է նաեւ սիրելին՝ Ալեքս Ռոդրիգեսը, որն, ինչպես պարզվել է, հաճախ է նման վայրեր այցելել։ «Նա ասաց, որ մարզիկները հաճախ են նման վայրեր այցելում եւ քիչ բան չգիտի այդ ամենի մասին։ Ալեքսն ինձ բացատրել է՝ ինչպես է ամեն ինչ կարգավորված»,- E! Red Carpet & Award Shows-ի եթերում հայտնել է Ջենիֆեր Լոպեսը։
Լոպեսն ընկերոջ հետ ստրիպտիզ ակումբներ է գնացել՝ պարուհիների կյանքին ավելի լավ ծանոթանալու համար։ Ֆիլմի նկարահանումներին պատրաստվելը Լոպեսի համար թե հոգեբանական, թե ֆիզիկական առումով բարդ է եղել։ Աստղը ստիպված է եղել եռանդով մարզվել՝ ձողի վրա համոզիչ պարելու համար։


Լոպեսը որոշել է մարմինը կարգի բերել եւս մեկ պատճառով. նա պատրաստվում է ճոխ հարսանիքի։ Նա եւ Ռոդրիգեսը ծրագրում են շքեղ արարողությունը կազմակերպել, որի համար նվազագույնը 15 մլն դոլար անհրաժեշտ կլինի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:31, 22 սեպտեմբերի
«Սա զզվելի է». Օռլանդո Բլումի քույրերի հետ բացահայտ սեքսի տեսարանը պայթեցրել է Reddit-ը12:10, 22 սեպտեմբերի
Դոնատելլա Վերսաչեն սկսում է զրոյից. լեգենդար դիզայները գործարկում է նորաձևության և գեղեցկության իր սեփական ապրանքանիշը11:44, 22 սեպտեմբերի
Գրեյս Քելլիի զգեստը 64 տարի անց. արքայադուստր Ալեքսանդրան ստեղծել է շքեղ նորաձևության դեժավյու11:20, 22 սեպտեմբերի
Քայլի Ջենները փորփրել է Քիմ Քարդաշյանի զգեստապահարանը և վերստեղծել իր պաշտամունքային կերպարը10:47, 22 սեպտեմբերի
Սկանդալ Կոնգրեսում. Կին կոնգրեսականը մեղադրվում է երեք աշխատակիցների, այդ թվում՝ երկու կանանց հետ սիրավեպերի մեջ10:18, 22 սեպտեմբերի
«Ծնողի ամենավատ մղձավանջը». Սինդի Քրոուֆորդը անմխիթար վիճակում է 27–ամյա որդու ողբերգական մահից հետո09:00, 22 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց