Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին՝ Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակ է», այժմ՝ մոդել, մայր եւ գործարար։ Նա հանգիստ չունի. դասախոսություններ է կարդում ու վարպետության դասեր անցկացնում, աշխատում սեփական կայքի վրա՝ Rose Inc (այստեղ պարբերաբար պատմում է բյութի ֆավորիտների մասին), տեսահոլովակներ նկարահանում, համատեղ հավաքածուներ թողարկում Marks & Spencer-ի հետ, ամուսնու՝ դերասան Ջեյսոն Սթեթհեմի հետ դաստիարակում որդուն, չի մոռանում ցուցադրությունների եւ ամսագրերի համար նկարահանումների մասին։ Ընդ որում, նա միշտ թարմ վարդի տեսք ունի՝ փայլուն մաշկ, նվազագույն դիմահարդարում, գեղեցիկ սանրվածքներ, գրում է Elle-ը։

Ռոուզին չի թաքցնում գեղեցկության գաղտնիքները, այլ դրանցով կիսվում երկրպագուների միլիոնավոր խմբի հետ։ Մոդելը նաեւ չի կեղծում. օրինակ՝ անկեղծորեն խոստովանում է, որ իր ցանկացած ինքնանկար խմբագրվում է (այո՛, նա սիրում է, որ լուսանկարներն իդեալական լինեն) եւ որ հարթ մաշկը բորբոքումների եւ սեւ կետերի դեմ մշտական պայքարի արդյունք է։ Հազիվ թե որեւէ մեկը հիասթափվի ՝ հանդիպելով Ռոուզիին. նա նույնպիսին է, ինչպիսին Instagram-ում։ Այդ հարցնում նրան օգնում են ժամանակով եւ փորձով ստուգված գաղտնիքները։
Առաջին գաղտնիք՝ առավոտյան եւ երեկոյան սովորություններ
Ռոուզիի համար կարեւոր է ժամանակ հատկացնել իրեն առավոտյան եւ երեկոյան։ Առավոտյան նա մաշկին քսան վայրկյանով թաց, տաք սրբիչ է դնում՝ այն արթնացնելու եւ ծակոտիները բացելու համար։ Ապա լվացվում է մաքրող միջոցներով, խոնավեցնող կրեմ քսում։ Երեկոյան՝ նախքան քնելը, նա պարտադիր պիլինգի համար միջոցներ է օգտագործում, սկրաբ եւ բալզամ շուրթերի համար։ Ռոուզին մազերը կապում է փափուկ, թավշյա մազակալով եւ քնում։

Երկրորդ գաղտնիք՝ խոնավեցում
Ռոուզին մշտապես ջուր է խմում։ Մի բաժակ ջուր առավոտյան սուրճից եւ սնունդ ընդունելուց առաջ. ահա նրա կանոնը։
Մաշկի խնամքի համար նրա սիրելի միջոցները խոնավեցնողներն են։ Խոնավեցումը շատ չի լինում։ Ռոուզիի սիրելի միջոցներից մեկը Skinlongevity Vital Power Sleeping Gel Cream-ն է Bare Minerals-ից. այն մեծ քանակով գիալուրոնային թթու է պարունակում, որը լրացնում է մաշկի խոնավության պահուստները։

Երրորդ գաղտնիք՝ բնական հոնքեր
Ռոուզին խոստովանում է, որ հազիվ թե համաձայնի բարակ հոնքեր ունենալ, նույնիսկ եթե դա գլխավոր թրենդի վերածվի։ Նրա գրեթե չի շտկում հոնքերը՝ չի հանում դրանք, չի ներկում, միայն հարդարում է հատուկ խոզանակով ու գելով։ Մոդելը հոնքերի շտուկը վստահում է միայն մեկ վիզաժիստի եւ միայն թեթեւ շտկման ենթարկում:

Չորրորդ գաղտնիք՝ հանքային ջուր մազերի համար
Հարցազրույցներից մեկում Ռոուզին հայտնել է, որ ներկելուց հետո փորձում է որքան հնարավոր է երկար պահպանել մազերը գույնը։ Այդ նպատակով նա հատուկ շապմպուններ է օգտագործում եւ հանքային ջուր։ Վերջինս նա օգտագործում է՝ ջրի ներգործությունը չեզոքացնելու նպատակով։

Հինգերորդ գաղտնիք՝ ներդաշնակություն ինքդ քեզ հետ
Ռոուզին հրաժարվում է կուրորեն հետեւել թրենդերին։ Նրա համար դիմահարդարումը երկրորդ պլանում է. առաջին տեղում մաշկի խնամքն է։ Նա ընտրում է դեկորատիվ կոստմետիկա, որը պարզ եւ հասկանալի բանաձեւ ունի եւ բնական արդյունք։ Նա երկրպագուներին կոչ է անում չհավատալ պատրանքներին․ «Իմ գեղեցկությունն ամենօրյա աշխատանքի արդյունք է։ Պետք չէ հավատալ լուսանկարին, որը դուք տեսնում եք Instagram-ում։ Մենք սոցիալական ցանցերում միայն իդեալական կերպով ցույց տալիս մեզ, բայց ոչ ոք իդեալական չէ։ Օրինակ՝ ես հաճախ եմ մաշկային խնդիրներ ունենում, ես պայքարում են բժշտիկների եւ անհարթությունների դեմ»։

Լուսանկարները՝ Instagram, Harper's Bazaar
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով09:00, 15 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ