Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հայկական դոլմայի, ջրում հայտնված հայուհու եւ դուդուկի մասին. Թոմաս Ն՛Էվերգրինի բացառիկ հարցազրույցը՝ NEWS.am STYLE-ին

15:03, 17 սեպտեմբերի

Ինչպես ասում են՝ խոստացավ ու եկավ. այո, Թոմաս Ն՛Էվերգրինը՝ դանիացի այն հայտնի երգիչը, որի հիթերի ներքո 2000-ականների սկզբին պարում էին բոլորը, իր ամենահայտնի ստեղծագործությունները (Everytime, Since You’ve Been Gone, Ay,Ay,Ay, In a Moment Like This…) օրերս կատարեց Երեւանի կենտրոնում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում. երգիչը Yerevan Music Night-ի հատուկ հյուրն էր:

NEWS.am STYLE-ը մինչեւ համերգն արդեն հասցրել էր զրուցել երգչի հետ, որը մեզ պատմել էր իր ելույթի մանրամասներից: Իսկ ի՞նչ էմոցիաներով է Ն՛Էվերգրինը վերադարձել հայրենիք՝ հայ հանդիսատեսի հետ հանդիպումից, հայկական դոլման համտեսելուց եւ դուդուկի հնչյունները վայելելուց հետո: Երգիչն արդեն Դանիայի ճանապարհին էր, երբ կապ հաստատեցինք նրա հետ. վերը նշված հարցերի պատասխանները կարդացեք արտիստի հետ մեր բացառիկ հարցազրույցում:

Թոմաս, առաջին անգամ էիք Հայաստանում՝ հայկական բեմին, հայ հանդիսատեսի առաջդե, պատմեք՝ ի՞նչ տպավորություններ ունեիք համերգից հետո:

Համերգը շատ լավ անցավ, ճիշտ է՝ սկզբում ձայնային հնչողության հետ կապված փոքրիկ խնդիրներ եղան, բայց հետո ամեն ինչ հարթվեց, եւ մենք էլ ավելի ուրախ եղանք: Նախ նշեմ, որ համերգի վայրի ընտրությունը հրաշալի էր, գեղեցիկ էր այն, որ բեմահարթակը շրջապատված էր ջրային տարածքով: Ցավոք, վտանգավոր մի դեպք էլ եղավ. նրանք, ովքեր ներկա էին, երեւի նկատեցին, որ մի աղջիկ պատահաբար ընկավ ջրի մեջ, եւ ես մի փոքր սկսեցի տատանվել՝ շարունկաե՞լ, թե՞ ընդհատել շոուն: Բայց, բարեբախտաբար, նա ժպտաց եւ ուրախ եմ, որ ոչ մի վնասվածք չստացավ, իսկ անվտանգության աշխատակիցները օգնեցին նրան դուրս գալ ջրից:

Մեր ելույթն, առհասարակ, հետաքրքիր փորձ էր ինձ համար, ամեն ինչ հրաշալի էր, ինձ դուր եկավ:

Ծրագիրը մի փոքր հետաձգվեց, այդ պատճառով էլ մենք չհասցրինգ երգել Just Another Love Song երգը, քանի որ ելույթը պետք է ավարտեինք 23:00-ին: Ոչինչ՝ մյուս անգամ կերգեմ (ծիծաղում է):

Այո, իսկապես, բեմը լի էր էներգետիկայով. ի դեպ, որտեղի՞ց եք վերցնում այդ էներգիան: Ի՞նչն է ոգեշնչում Ձեզ:

Էներգիայի մեծ փոխանակում է կուտակվում իմ եւ իմ բենդի ներսում, որը փոխադարձաբար տալիս ենք հանդիսատեսին, նույնը ստանում նրանցից: Գիտե՞ք, որքան շատ էներգիա ես փոխանցում, այնքան ավելի շատ ստանում ես: Իսկ մենք հանդիսատեսից շատ դրական լիցքեր ստացանք, ինչն, անխոս, ազդեց նաեւ իմ ելույթի վրա:

Ամեն շրջագայություն, ասես, նոր հնարավորությունների շղթա լինի՝ նոր ընկերներ, նոր համագործակցություններ եւ ծանոթություններ ձեռք բերելու առիթ: Ի՞նչ նորություն բերեց Ձեր կյանք Հայաստան այցը: Հայ կատարողների հետ ծանոթացա՞ք, մի՞գուցե լինեն ինչ-որ համագործակցություններ:

Այո, իհարկե: Հատկապես, շատ հավանեցի Kami Friends Project-ի դուդուկահարներին: Այդ գործիքն իր մեջ այնքան էմոցիա է կուտակում: Այն, իսկապես, հուզում է հոգիս ու օգնում հասկանալ մի լեզու, որն ինձ իրականում անծանոթ է: Դուդուկահարներից մեկը Ջիվան Գասպարյանի թոռն էր՝ Ջիվան Գասպարյան կրտսերը, որի հետ պատիվ եմ ունեցել ծանոթանալու դեռեւս 2010 թ-ին՝ «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ (Թոմասն այդ տարի մրցույթում ներկայացնում էր Դանիան. հեղ.): Կցանկանայի մի գործ ստեղծել դուդուկի ուղեկցությամբ:

Դուք հիմնականում Ռուսաստանում եք լինում, իսկ այն բավականին մոտ է Հայաստանին: Ինչո՞ւ նախկինում, օրինակ, չէիք մտածում գալ այստեղ, համերգներ ունենալ հայ երաժշտասերների համար…

Շատ անգամներ եմ ցանկացել գալ Հայաստան, բայց հենց հրավեր էի ստանում այդտեղից, դա համընկնում էր այն շրջանի հետ, երբ արդեն պայմանավորված էի լինում այլ ելույթների համար: Իսկ այս անգամ, երբ Kami ակումբը հրավիրեց մեզ մասնակցելու Yerevan Music Night-ին, մենք առանց մեկ վայրկյան անգամ տատանվելու, համաձայնվեցինք:

Ե՞րբ էիք եկել, ի՞նչ հասցրիք տեսնել:

Հայաստան հասանք համերգի նախորդ օրը՝ ուշ երեկոյան, եւ միանգամից շտապեցինք ճաշելու: Մեզ շատ համեղ հայկական ուտեստներ հյուրասիրեցին, իսկ շաբաթ օրը՝ ձայնային ստուգումից հետո, մենք գնացինք «Մեգերյան կարպետ» գործարան, որտեղ մեզ ծանոթացրին այդ հրաշալի արվեստին, իսկ հետո կյանքումս առաջին անգամ փորձեցի հայկական դոլմա, որը հիմա իմ ամենասիրելի ուտեստներից է դարձել: Նաեւ լավաշ եմ փորձել, որոնք հատուկ մեզ համար պատրաստվեցին այդ հատուկ թոնրում: Համերգից առաջ հասցրել ենք զբոսնել գեղեցիկ Երեւանով, եղանք Կասկադում, բարձրացանք վերեւ եւ հիացանք այն տեսարանով, որը բացվեց մեր առաջ:

Դե, այսքանից հետո ենթադրում եմ, որ պիտի վերադառնաք մի օր…

Իհարկե, հուսով եմ՝ էլի կգամ: Արդեն կարոտում եմ Հայաստանը, բոլոր լավ մարդկանց, ում հանդիպել եմ այդտեղ եւ ձեր հրաշալի եղանակը: Հիմա մեկնում եմ Դանիա՝ տեսնելու դստերս: Հուսով եմ՝ շուտով կրկին կհանդիպենք:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել