ԽՈՅԵՐ
Եթե Խոյերը հայտնվել են փակուղում եւ չգիտեն, ինչպես վարվել, այսօր կարելի է հաշվի առնել այն փորձառուների խորհուրդները, ովքեր պատրաստ են դրանով կիսվել: Հնարավոր է, որ այսօր Խոյերի բախտը բերի եւ նրանք պատրաստի ու օգտակար խորհուրդ կստանան: Իսկ եթե ոչ, ապա զրույցի ժամանակ նրա գլխում կարող է հետաքրքիր գաղափար ծագել, որից հարկավոր է օգտվել:
ՑԼԵՐ
Այսօր աստղերը սիրո մեջ խոստանում են Ցլերին արտասովոր եւ հակասական օր: Կա հավանականություն, որ Ցլերի հարաբերությունները սիրելիների հետ կբարելավվեն, եւ Ցլերը շուտով դրանում համոզվելու հնարավորություն կստանան:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր եւ մոտակա օրերին աստղերը խորհուրդ են տալիս Երկվորյակներին չշտապել սիրո հարցում: Նույնիսկ եթե նրանք հաստատ գիտեն, թե ինչ է հարկավոր անել եւ շտապում են ճակատամարտի, հարկավոր է զսպվածություն դրսեւորել եւ հանգստանալ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Արդյոք արժե՞ իրական զգացմունքները թաքցնել, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ վաղ թե ուշ ամեն ինչ կպարզվի: Այնպես որ լավագույնը, ինչ կարող են անել այսօր Խեցգետինները, օրը ինքնավերլուծությանը նվիրելն է:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծներին արժե պարզել. թե ինչի մասին են երազում նրանց զուգընկերները եւ ի պատասխան պատմել իրենց երազանքների մասին: Դա երկուսին էլ կօգնի հաղթահարել ճգնաժամը, եւ հարաբերություններին կիրք եւ զգացմունքայնություն կհաղորդի:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր Կույսերի համար բարենպաստ օր է սիրեցյալների հետ հարաբերությունների հեռանկարների շուրջ խորհելու համար: Արդյոք նրանք ապագա ունե՞ն, թե՞ արդեն վաղուց փակուղում են գտնվում:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր Կշեռքները պատրաստ չեն ընդհանուր հայտարարին գալու եւ հատկապես զիջելու: Դա կարող է հանգեցնել վեճերի եւ հակամարտությունների, սակայն եթե Կշեռքների փաստարկները խելամիտ են, նրանց զուգընկերները ուշ թե շուտ ստիպված կլինեն ընդունել դրանք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այօսր հարկավոր է հանգստանալ սիրեցյալների հետ միասին: Իսկ եթե այսօր Կարիճների ուշադրության կենտրոնում հայտնվեն աշխատանքն ու անհապաղ գործերը, ապա արժե մի փոքր դադար տալ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Նույնիսկ եթե վերջերս Աղեղնավորների եւ նրանց զուգընկերների հարաբերությունները ոչ այնքան սահուն էին ընթանում, այսօր նրանց քնքշության, ռոմանտիկայի եւ սիրո տոն է սպասվում, որը բաց թողնելը ուղղակի հիմարություն է:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր Այծեղջյուրներին արժե ընդհանուր լեզու գտնել սիրելիի հետ: Աստղերը հուշում են, որ այսօր նրանց հայացքները տարբերվում են. Այծեղջյուրները բավականին լուրջ են տրամադրված, ի տարբերություն իրենց զուգընկերների:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր եւ մոտ օրերս սիրո մեջ Ջրհոսների համար կարեւորագույն բառը պետք է լինի «զիջումը»: Ջրհոսներին արժե զիջումների գնալ կամ էլ գոնե ձեւացնել այդպես:
ՁԿՆԵՐ
Այսօր Ձկները կարող են վիճելու ցանկություն ունենալ, ինչը բացասական ազդեցություն կունենա սիրելիների հետ շփման վրա: Նրանց դժվար թե հաջողվի թաքցնել զուգընկերներից իրենց վատ տրամադրությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ