Աննա Կուրնիկովան արդեն 18 տարի է՝ երջանիկ է Էնրիկե Իգլեսիասի հետ հարաբերություններում։ Զույգը մինչեւ վերջերս չէր հաստատում, որ պաշտոնապես օրինականացրել է հարաբերությունները։ Ընդ որում, թենիսիստուհին եւ երգիչը դաստիարակում են երկվորյակներին՝ Լյուսիին եւ Նիկոլասին, սոցիալական ցանցերում ակտիվորեն տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում փոքրիկների մասնակցությամբ։ Սակայն այժմ արդեն երկրպագուները կասկածել են, որ աստղերն ամեն դեպքում ամուսնացել են։
44-ամյա Էնրիկեի հետ ամուսնության մասին ակնարկել է Աննա Կուրնիկովան։ Նա սոցիալական ցանցում փոխել է ազգանունը։ 38-ամյա գեղեցկուհին այժմ ներկայանում է որպես Կուրնիկովա-Իգլեսիաս։ Արդեն իսկ ավանդույթի համաձայն՝ նա ոչ մի կեպ չի մեկնաբանում կարգավիճակի փոփոխությունը եւ չի պատասխանում երկրպագուների հարցերին։
Հիշեցնենք՝ Աննա Կուրնիկովան եւ Էներիկե Իգլեսիասը ծանոթացել են հեռավոր 2001թ.-ին։ Մարզիկը նկարահանվում էր Իգլեսիասի «Escape» երգի տեսահոլովակում։ Այդ օրը, ինչպես հետագայում պատմել է Կուրնիկովան, շուրթը բորբոքվել է, այդ պատճառով կարմիր հետքը ստիպված է եղել ծածկել երանգակրեմի մի քանի շերտով։ Իգլեսիասին դա դուր չի եղել։ Բռնկուն Իգլեսիասը հայտարարել է, որ չի համբուրի «բշտիկոտ դեռահասի»։ Ի վերջո տեսահոլովակը նկարահանվել է, իսկ զույգին սկսել են հաճախ միասին տեսնել։
Կուրնիկովան եւ Իգլեսիանը ոչ մի կերպ չեն մեկնաբանել հարաբերությունները, որոնց հետեւում էր ամբողջ աշխարհը։ Զույգը սովոր չէ իր զգացմունքները ցուցադրել հանրությանը։ Մի անգամ Իգլեսիասը չի դիմացել եւ պատմել է, որ Աննան իր ամբողջ կյանքի սերն է։ Գեղեցկուհին 2017թ.-ի վերջին երկու երեխայի է լույս աշխարհ բերել՝ դստերը՝ Լյուսիին եւ որդուն՝ Նիկոլասին։
Աղբյուրը՝ KP
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է