Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարքով է ներկայացել, որում երգչուհին սեքսուալ եւ գրավիչ կնոջ կերպարում է. Աստղիկը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել է, թե ինչպես է փորձել ստեղծել սեքսուալ կերպարը՝ չանցնելով վուլգարության սահմանը եւ ինչու մինչեւ 30 տարեկանը նման համարձակ ֆոտոշարքերով չէր ներկայանում:
«Ցանկացել ենք ստանալ աշխատանք, որը կլինի ինչպես նրբագեղ, այնպես էլ գրավիչ, կլինի համարձակ, բայց ոչ վուլգար»,-նշում է նա ու հավելում. «Կարծում եմ՝ շատ ավելի գեղեցիկ է ստացվել, քան պատկերացնում էի»:
Ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Գոռ Ռոբերտովչը, որի հետ երգչուհին առաջին անգամ չի համագործակցում.
«Գոռի հետ շատ եմ աշխատել դեռ 2016-ից՝ թե´ իմ երրորդ ձայնասկավառակի ֆոտոշարքի շրջանակում, թե´ «Էլ» ամսագրի շապիկի համար, թե´ տարբեր գովազդային ֆոտոշարքերի շրջանակում: Նա ժամանել է Ուկրաինայից, անգամ հասցրել է աշխատել ուկրաինական Vogue-ի համար: Կարծում եմ՝ Գոռը շատ պրոֆեսիոնալ աչք ունի, միշտ կարողանում է ճիշտ գտնել սեքսուալության եւ մեղմության սահմանը, դա է պատճառը, որ նրա հանդեպ աշխատանքային մեծ վստահություն ունեմ»,-պատմում է երգչուհին, որի կարծիքով՝ կնոջ մեջ ամենագրավիչը նրա ինքնավստահությունն է՝ իր անձի, կազմվածքի հանդեպ. «Իսկ ես ունեմ դա իմ մեջ»,-հավելում է նա:
Աստղիկն անդրադարձել է նաեւ սեքսուալությունը վուլգարության չվերածելու նրբությանը.

«Պետք է, պարզապես, ներքուստ չլինել վուլգար. սա վերաբերում է ոչ միայն արտիստին եւ լուսանկարչին, որոնք դա պետք է ներկայացնեն, այլեւ մարդկանց, որոնք դա պետք է տեսնեն եւ ընկալեն: Եթե արտիստն իր մեջ չի պարունակում վուլգարության տարրեր, ապա երբեք չի կարող վուլգար ներկայանալ: Կերպար ընտրելիս ընտրում ես ոչ թե վուլգարը, այլ համարձակը: Դիմահարդարման եւ վարսահարդարման հարցում եւս այդ սկզբունաով ես առաջնորդվում: Բայց պետք է խոստովանեմ, որ դա միակողմանի չի գործի. լուսանկարիչը եւս պետք է չունենա այդ վուլգար աչքը, որպեսզի կարողանա ճիշտ ընդգծել այդ սահմանը: Սա թիմային աշխատանք է: Եթե ես զգամ, որ լուսանկարիչն անցնելու է այդ սահմանը, եւ համաձակը ներկայացնելու է վուլգար կերպով, միանշանակ, չեմ աշխատի նրա հետ: Նույնն էլ դիտորդի պարագայում է. եթե մարդն իր մեջ ունի վուլգար աչք, նա ամենանրբագեղ նկարի մեջ էլ կտեսնի միայն վուլգարը»:

33-ամյա երգչուհին խոստովանում է՝ մինչ 30-ի սահմանը հատելը, խուսափում էր նման համարձակ կերպարներով ներկայանալուց, սակայն վերջերս ինքն էլ է զգացել, որ ճիշտ են ասում՝ կինը 30-ից հետո ավելի գրավիչ է դառնում:
«Ես չէի հավատում այդ ասվածին, մինչեւ 30 տարեկանս, սակայն 30-ից հետո իմ ինքնավստահությունն ավելի է բարձրացել: Հիմա ավելի վստահ եմ ինձ զգում, քան օրինակ՝ 24-25 տարեկանում: Անբացատրելի է, բայց սկսում ես շարունակ աշխատել քեզ վրա, ինչպես ներքուստ, այնպես էլ՝ արտաքուստ: Դա քեզ ավելի ուժեղ եւ վստահ է դարձնում:
Մինչեւ 30-ը միշտ զերծ եմ մնացել համարձակ ֆոտոշարքերից, քանի որ դա կարող էր սխալ ընկալվել, բայց հիմա կարծում եմ, որ իմ՝ արտիստի մաքուր կերպարով եւ լավ վարքագծով կարող եմ ինձ թույլ տալ անել նման գեղեցիկ աշխատանքներ, քանի որ 30-ից հետո այդ նույն համարձակ քայլին գնալը շատ ավելի գովելի ու գնահատելի է յուրաքանչյուր կնոջ համար, այն առումով, որ հնարավոր է քեզ վրա աշխատելով ունենալ նման գեղեցիկ արդյունք, որը կարող ես ցույց տալ գեղեցիկ ֆոտոշարքով: Նման աշխատանքները նաեւ մոտիվացնող են շատ կանանց եւ աղջիկների համար, որպեսզի չկարծեն, թե 30-ից հետո կինը կորցնում է իր գրավչությունը…Չկա նման բան»:
Աստղիկ Սաֆարյանն այն երգչուհիներից է, որը հաճախ է ներկայանում նոր ֆոտոշարքերով, սակայն, զարմանալիորեն, կարողանում է պահպանել ինքնատիպությունը ցանկացած կերպարում.
«Պարզապես, ես այդ ամենին շատ պրոֆեսիոնալ եմ մոտենում, եւ ինչպես ցանկացած գործում՝ այստեղ էլ աշխատում եմ չկրկնվել եւ անել այնպես, որ ամեն հաջորդ գործը լինի նախորդից ավելի լավը ու տարբերվող»,-ասում նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ12:12, 24 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ բացահայտ խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերությունների մասին. «Ես շատ, շատ երջանիկ եմ»11:19, 24 հոկտեմբերի
3 միլիոն դոլար արժողությամբ Rolex, 200,000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ և 7 կարատանոց ադամանդ. Քարդի Բին իր ծննդյան օրը շքեղ նվերներով է պատել ինքն իրեն10:34, 24 հոկտեմբերի
Թափանցիկ ժանյակ և փայլեւն շղթաներ. Քիմ Քարդաշյանը նվաճել է Հռոմը09:00, 24 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 հոկտեմբերի
Երեք ժամ դիմահարդարման և տնային գործերի համար. Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը23:00, 23 հոկտեմբերի
Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում22:18, 23 հոկտեմբերի
Ջ. Ք. Ռոուլինգ. «Եթե տղամարդը կարող է կին լինել, ապա կանայք գոյություն չունեն»21:25, 23 հոկտեմբերի
«Տատիկներին այժմ գրկախառնվելու թույլտվություն է պետք». սկանդալային գովազդը հանվել է քննադատության ալիքից հետո20:38, 23 հոկտեմբերի
Կարա Դելևինը խոսել է իր աղետալի լեսբիական սեքս-երեկույթի մասին19:27, 23 հոկտեմբերի
Lamborghini-ն` ձեր ուսերին. Balenciaga-ն ներկայացնում է 9,500 դոլար արժողությամբ բաճկոն և գլխարկ՝ ավիատոմսերի գնով16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով