Խոյ
«Հրաշալի է։ Ես երբեք չեմ տեսել, որ որևէ մեկը նման բան անի»։
Նպատակասլաց, էներգետիկ, գաղափարներով լի Խոյը ցանկացած թիմի առաջնորդ է։ Իր համար շատ կարևոր է, որ իրեն ճանաչեն որպես առաջնորդ և իր բոլոր նախաձեռնությունները անիմաստ չանցնեն։ Պարզապես հիշեցրեք նրան, որ նա միակն է։
Ցուլ
«Ինչ գեղեցիկ է և զգացմունքային»
Ոչ ոք չի գնահատում երկնային գեղեցկությունն այնպես, ինչպես դա անում է Ցուլը։ Ամեն բանում նա կարող է գտնել յուրահատուկ էմոցիա։ Եթե նա ցանկանում է կիսվել Ձեզ հետ իր դիտարկումներով, ապա մի արհամարհեք նրա պոռթկումները։
Երկվորյակներ
«Ի՞նչ փորձենք հաջորդ անգամ։ Ի՞նչ ես մտածում»։
Երկվորյակները երևակայության և նոր մտքերի յուրահատուկ աղբյուր են։ Ստեղծագործությունը իրենց վառելիքն է։ Աջակցեք նրան, որպեսզի նա ստեղծի այն եզակին, որի շնորհիվ ամբողջությամբ կսուզվի այդ գործի մեջ։
Խեցգետին
«Կարող ենք այսօր մնալ տանը․ ես համեղ ընթրիք կպատրաստեմ»
Չնայած նրան, որ տնարար Խեցգետինը սիրում է պատրաստել, այնուամենայնիվ, նա սիրում է համեղ ուտել, հատկապես, երբ պատրաստում են իր համար։ Որքան հոգատար լինեք Դուք նրա նկատմամբ, այնքան շատ կստանաք նրա կողմից։
Առյուծ
«Չեմ դադարում հիանալ քեզանով»
Թերևս ոչ ոք չի սիրում հաջողությունն ու իր անձի նկատմամբ ուշադրությունն այնքան, որքան դա սիրում է Առյուծը։ Եթե Ձեր կոմպլիմենտները լինեն անկեղծ, նա պաշտելու է Ձեզ՝ իր միակ թագուհուն։
Կույս
«Համբերությունս չի բավականացնում, խնդրում եմ, օգնի՜ր ինձ»
Կույսը հանգստության մարմնավորում է և պաշտում է վերլուծել յուրաքանչյուր իրավիճակը։ Չկա այդպիսի խնդիր, որը նա լուծել չի կարող։ Կույսը ավելի է երջանկանում, երբ իր օգնության կարիքն են ունենում։
Կշեռք
«Ինձ համար կարևոր է քո կարծիքը»
Կշեռքը թիմային ընկերության չեմպիոն է։ Հնարավորություն տվեք նրան կարևոր գործի մասնիկը լինել, և Դուք կտեսնեք , թե ինչպես կփայլեն նրա աչքերը։
Կարիճ
«Դու միակն ես, ում կարող եմ սա պատմել․․․»
Կարիճը գնահատում է անկեղծությունն ու հարգանքը։ Հենց որ Դուք կիսեք նրա հետ Ձեր գաղտնիքը, անմիջապես կդիպչեք նրա սրտին, և նա կվստահի Ձեզ ամենանվիրական գաղտնիքները։
Աղեղնավոր
«Կարելի է հավաքել իրերը և ինչ-որ տեղ ուղևորվել»
Նույնիսկ եթե մոտակա ժամանակները ճամփորդություն չի պլանավորվում, միայն դրա մասին միտքն արդեն կջերմացնի Աղեղնավորին։ Նա սիրում է արկածները, և Ձեր ցանկության իրականացումը նպատակ կդառնա նրա համար։
Այծեղջյուր
«Ոչ ոք չի կարող անել ավելին, քան դու»
Այծեղջյուրը օժտված է ամբիցիաների, համբերատարության և պատասխանատվության հազվագյուտ համատեղությամբ։ Մի փոքր քծնանքն իր հասցեին չի խանգարի, որպեսզի նա շարունակի քրտնաջան աշխատել հանուն Ձեր երջանկության։
Ջրհոս
«Գուցե արժե դա ա՞յլ կերպ անել»
Ազատասեր Ջրհոսը միշտ ամբոխից տարբերվելու պատճառ է փնտրում։ Աջակցեք նրան իր բոլոր նախաձեռնություններում, որոնք դեռ ոչ ոք չի արել, և նա միայն Ձերը կլինի։
Ձկներ
«Քեզ հետ ես ինձ ավելի լավ եմ զգում»
Կարեկցանքն ու զգայունությունը Ձկների անբաժանելի մասն են։ Թույլ տվեք նրան զգալ ձեր միջև եղած էմոցիոնալ կապը, և նա միշտ ուժ ու ցանկություն կունենա Ձեզ երջանկացնելու։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները