«3 նամակ Բելլայից». նոր հեռուստասերիալ սիրային պատմության եւ անարդարության մասին (BACKSTAGE)

ՀԱՐՑՈՒՄ. քաղաքացիները՝ «Եվրատեսիլ»–ում Brunette-ի մասնակցության մասին

«Չես խաբի մարդկանց, երբ քո աչքերը մեկի համար փայլում են». Մհեր Բաղդասարյանը իր զգացմունքների մասին և ոչ միայն

«Հայ երգիչ»-ի հաղթող Սաթենիկ Սահակյանը և Նաիրա Գյուրջինյանը խոսել են նախագծի մանրամասներից

Դերասան Վարդան Քոչարյանը` 2023-ի իր երազանքների ու նպատակների մասին

«2023-ին պատրաստվում ենք օրինականացնել մեր հարաբերությունները». Գևորգ և Քրիստինա

«Ծնողներիս մահից հետո Ամանորն ինձ համար տխուր է անցնում». Դիանա Տոռես

Որոնք են 2023 թվականի նորաձև սանրվածքներն ու երանգները. խորհուրդներ վարսահարդարներ Բարիս Միքայելյանից ու Նարեկ Արմենյանից

Դալիթայի ամանորյա շնորհավորանքը

Գրիգոր Կյոկչյանը` դեկտեմբերի 5-ին կայանալիք միջոցառման մանրամասների ու Նարեի տրամադրվածության մասին

Ջեքսոնի, Լոպեսի, Բեյոնսեի հետ աշխատած հայտնի դիզայներ Ջեյկոբ Մեյերի շքեղ ցուցադրությունը Երեւանում

«Բլբուլյաններ 3». 3 անգամ ավելի ծիծաղելի սիթքոմը մեկնարկում է

#Backstage. Ինչպես են ընթանում «Արտակարգ Արտակ» նոր հումորային սիթքոմի նկարահանումները

Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

«Եթե մարդը չի հավատում, նա ոչինչ չի կարող հաղթահարել». Մարիամ Մերաբովան՝ ուժերը վերագտնելու, ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ հայրենիքում երգելու մասին

14:25, 11 նոյեմբերի

Կան հայազգի արտիստներ, որոնք որքան էլ հեռու ապրեն հայրենիքից, նրանց ամեն մի այցն ու ելույթը հայրենիքում սպասված, բուռն ու ջերմ է ընդունվում: Ռուսաստանաբնակ երգչուհի Մարիամ Մերաբովան հատկապես վերջին շրջանում բավական հաճախ է այցելում Հայաստան՝ լինի դա աշխատանքային այց, թե պարզապես կարոտից բխած: Իսկ երգչուհու ամեն մի ելույթը հայկական բեմ է բերում աննկարագրելի էմոցիաներ եւ անսպառ էներգետիկա, որոնք, թերեւս, նրա հզոր վոկալի, ճաշակով երգացանկի եւ դրական ու արտիստիկ աուրայի գրավականն են:

Օրերս Մերաբովան կրկին հայրենիքում էր: Այս անգամ այստեղ էր՝ մասնակցելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուս հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված բարեգործական հուշ-երեկոյին: NEWS.am STYLE-ը հայտնի արտիստուհուն հանդիպեց Dvin Music Hall-ի ետնաբեմում՝ անմիջապես իր ելույթից հետո: Բնականաբար, առիթը բաց չթողեցինք ոչ միայն նրան լավ ելույթի առթիվ շնորհավորելու, այլեւ զրուցելու՝ հայ հանդիսատսի հետ հերթական հանդիպման, ՀՀ քաղաքաղացիություն ստանալու եւ, իհարկե, երաժշտական մյուս նորությունների մասին:

Քանի որ երգչուհու այցի նպատակը Իոսիֆ Կոբզոնին նվիրված համերգն էր, զրուցեցինք նաեւ լեգենդար արտիստի հետ իր հանդիպումների, հուշերի եւ տպավորությունների մասին:

«Նրա արվեստն իմ սրտում է: Կոբզոնն այն վարպետն է, այն ուսուցիչը, որին պետք է հետեւել. նրա նման երկրորդը չի եղել ու չի էլ լինի: Փառք Աստծո, ես հնարավորություն ունեցել եմ հանդիպել Իոսիֆ Դավիդովիչին համերգների ետնաբեմերում: Տեսել եմ, թե ինչպես է նա շփվում տարբեր տարիքի իր գործընկերների հետ... Յուրաքանչյուրի հետ այնքան հարգանք էր ցուցաբերում»,-նշեց երգչուհին, որը բավական շատ էմոցիաներով էր լցված հայ հանդիսատեսի հետ հերթական հանդիպումից հետո.

«Հայ հանդիսատեսի համար երգելը երջանկություն է: Հայերն այնպիսի յուրահատուկ լսարան են. մենք շատ երաժշտական ազգ ենք: Էմոցիաներովս կիսվելն անհնար է. թե´ մեծ երջանկություն եմ զգում, թե´ նույնքան պատասխանատվություն»:

Պատասխանելով հարցին, թե ինչն է բացի կարոտից ու համերգներից՝ մոսկվաբնակ երգչուհուն այդքան հաճախ բերում հայրենիք, Մերաբովան նշեց.

«Դե, նախ եւ առաջ՝ ես արդեն ստացել եմ ՀՀ քաղաքացիություն: Կարելի է ասել՝ ես վերադարձել եմ, որովհետեւ ես այստեղ եմ ծնվել, այստեղ բավական երկար ժամանակ ապրել եմ եւ իմ այս վերադարձը շատ իմաստավորված է: Չեմ ուզում միայն խոսքերով օգնել իմ հայրենիքին, ուզում եմ, իսկապես, օգտակար լինել այստեղ»:

Շարունակելով թեման՝ Մերաբովան նշեց, որ սիրով պատրաստ է Հայաստանում հանդես գալ նաեւ վարպետության դասընթացներով, միայն նման առաջարկ դեռ չի ստացել.

«Ես՝ ինքս, պատրաստ եմ: Այն քաղաքներում, որտեղ համերգներով եմ հանդես գալիս, միշտ ունենում եմ նաեւ անվճար վարպետության դասեր, բայց չեմ հասկանում՝ ինչու այստեղ նման առաջարկներ չեն լինում: Մի՞գուցե, որոշ ուսուցիչներ մտավախություն ունեն իրենց համբավի համար… Չգիտեմ, բայց, միանշանակ, կան բաներ, որոնցով կարող եմ կիսվել: Առհասարակ, կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ մենք միմյանց հետ փոխանակվենք փորձով»:

Իսկ երիտասարդ երաժիշտներին եւ կատարողներին երգչուհին, այնուամենայնիվ, իր խորհուրդն ուղղեց.

«Իմ առաջնային խորհուրդն է՝ նախ եւ առաջ՝ շատ լավ ուսումնասիրել ու յուրացնել երաժշտությունը, քանի որ վոկալը, ձայնը՝ դա գործիք է, եւ որպեսզի, իսկապես, պրոֆեսիոնալ կատարող դառնաս, առաջնահերթ պետք է լինես երաժիշտ: Պետք է փորձել ոչ թե բեմը դարձնել կարաոկե, այլ համապատասխանել արտիստ լինելու մեծ կոչմանը»:

Նախորդ տարի Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես եկավ իր առաջին մեծ մենահամերգով. երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք առաջիկա ծրագրերում նոր համերգով ներկայանալու մտքեր չկա՞ն: Պարզվում է՝ կան, ու այդ համերգն այնքան էլ սարերի ետեւում չէ…

«Ինչպես միշտ՝ ուզում եմ այդ համերգս էլ իրականացնել իմ լավ ընկեր՝ ռեժիսոր եւ բեմադրիչ Էմիլ Կարատի հետ, որի հետ երկար տարիներ է, ինչ համագործակցում ենք: Նա շատ արժանի մարդ է, որին հանգիստ կարող եմ վստահել ցանկացած համերգ: Ինչ վերաբերում է երեւանյան առաջիկա համերգիս ժամնակահատվածին՝ մենք ծրագրում ենք այն անցկացնել ապրիլ ամսին, բայց տեսնենք, թե ինչպես կստացվի»:

Ռուսաստանաբնակ հայազգի երգչուհին նաեւ հպարտությամբ հայտնեց, որ իր սիրելի մայրաքաղաքն անչափ դուր է եկել նաեւ ազգությամբ ռուս ընկերներին, որոնք երգչուհու վերջին երկու այցերի ընթացքում ուղեկցել են իրեն.

«Ինձ հետ այս անգամ Երեւանում են ընկերներս: Նրանք ինձ ուղեկցում էին նաեւ «Ավրորայի» միջոցառման ժամանակ եւ այնպես են սիրահարվել Երեւանին, որ կրկին ցանկություն հայտնեցին միանալու ինձ: Ասում են՝ Երեւանը արտասովոր քաղաք է, որ ոչ մի այլ եկրում նման քաղաք դեռ չէին տեսել: Ըստ իս՝ մեր երկրի ամենամեծ ներուժը երիտասարդներն են, որոնք դարձել են ավելի ազնիվ, ուրախ, երջանիկ եւ բարի»:

Մարիամ Մերաբովան ոչ միայն տաղանդավոր եւ հզոր երգչուհի է, այլեւ ուժեղ եւ կամային կին, որը հաղթահարելով ամուսնու՝ հրաշալի ու սիրված ջազ երաժիշտ Արմեն Մերաբովի անժամանակ կորուստն ու դրանից բխող ցավը՝ վերագտավ ուժերն ու դիմակայելով դժվարությանը՝ վերադարձավ բեմ՝ շարունակելու իր գործունեությունը: Որտեղի՞ց է իր մեջ գտնում ստեղծագործելու ուժ՝ անգամ ամենադժվար պահերին ու ինչպե՞ս է հաղթահարում ցավը: Մարիամը չթաքցրեց հուզմունքը…

«Չգիտեմ էլ՝ ինչպես… Աստծո օգնությամբ: Եթե մարդը չի հավատում, նա ոչինչ չի կարող հաղթահարել, իսկ երբ հավատում է, նա հասկանում է՝ հանուն ինչի է իրեն ամեն ինչ տրվում...»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության