Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Ես ուժեղ եմ». Գայանե Ասլամազյանն ամուսնալուծության, ամուսնու՝ կալանավայրում գտնվելու մասին (վիդեո)

11:39, 27 նոյեմբերի

Դերասանուհի Գայանե Ասլամազյանն առաջին անգամ անդրադարձել է ամուսնալուծության մասին լուրերին։ «Երեւի թե մի փոքր ուշ եմ խոսում այս ամենի մասին, բայց կարծում եմ, որ արդեն ժամանակն է»,- Facebook-յան էջում հրապարակված տեսանյութում նշել է  դերասանուհին։ Նրա խոսքով՝ սա ոչ թե բացահայտում է, այլ շնորհակալության խոսք։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ նախկին ամուսնուն, ում հետ ես ապրել եմ երկու տարի։ Եվ թեեւ մենք ունեցել ենք բավականին դժվարին ժամանակներ, ամեն դեպքում մենք ունեցել ենք նաեւ շատ գեղեցիկ օրեր, եւ ես նրան շնորհակալ եմ այդ օրերի համար»,- ասել է դերասանուհին՝ շնորհակալություն հայտնելով նաեւ նախկին ամուսնու, իր բարեկամներին ու հարազատներին, ընկերներին, նույնիսկ նրանց, «ովքեր չարախնդում են, ուրախանում ուրիշների դժբախտությամբ»։

«Այո՛, ես ամուսնալուծվել եմ։ Բոլորիդ այդ հարցը շատ է հուզում։ Ես ամուսնալուծվել եմ վաղուց՝ մոտավորապես 1 տարի, ավելի ստույգ՝ 10 ամսից ավելի։ Այդ մասին չէր խոսվում, չէր ասվում, որովհետեւ ես չէի ուզում, որ անիմաստ խոսակցություններ տարածվեին։ Ես հոգեպես պատրաստ չէի այն ալիքին, որը հիմա է բարձրացրել (չգիտեմ՝ ինչու է հիմա բարձրացել, բայց ամեն դեպքում)։ Եվ այս ամիսների ընթացքում այդ ամենի մասին չէր խոսվում։ Այո՛, իմ ամուսինը գտնվում է կալանավայրում, եւ նա գտնվում է կալանավայրում մոտավորապես երկու շաբաթ։ Ոչ ավել։ Երկուսս էլ այս պահին պատասխան ենք տալիս մեր արարքների եւ որոշումների համար»,- ասել է դերասանուհին։

Եզրափակելով Գայանե Ասլամազյանն ասել է, որ ուժեղ է, ունի նպատակներ։ Մանրամասները՝ տեսանյութում։ 

Լուսանկարները՝ Գայանե Ասլամազյանի Facebook-յան էջից 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search