NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել տարբեր հանրաճանաչ ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերը: Այսօր 11 հետաքրքիր փաստ կներկայացնենք Քրիս Կոլամբուսի «Հարրի Փոթեր եւ գաղտնի սենյակը» (2002 թվական) կինոնկարի մասին: Եվ այսպես…
1․Դենիել Ռեդկլիֆի խոսքերով «Հարրի Փոթեր եւ գաղտնի սենյակը» նրա ամենասիրելի գիրքն է։
2․Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2001 թվականի նոյեմբերի 19-ին՝ «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» առաջին ֆիլմի վարձույթում հայտնվելուց երեք օր անց: Նկարահանման գործընթացն ավարտվել է 2002 թվականի հուլիսի 26-ին։
3.Ի սկզբանե Զլատոպուստ Լոկոնսի դերը առաջարկվել է Հյու Գրանտին։ Նա տվել է նախնական համաձայնություն, սակայն ժամանակի ընթացքում, այնուամենայնիվ, այլ նախագծերի զբաղվածության պատճառով մերժել է այն: Հետագայում դերասանը բազմիցս բացեիբաց զղջացել է իր որոշման համար։
4․Թոմ Ռեդդլի դերը, ի վերջո, ստացել է 23-ամյա Քրիստիան Քոուլսոնը։ Չնայած, որ բաց լսումներին հրավիրված են եղել միայն 15-17 տարեկան պատանիները:

5․Պատկերացում կազմելու համար, թե որքան տհաճ եւ մերժող պետք է լինի նրա կերպարը, Ջեյսոն Այզեքսը (Լյուցիուս Մալֆոյ) վերանայել է Թոմ Ֆելթոնի (Դրակո Մալֆոյ) մասնակցությամբ առաջին ֆիլմի տեսարանները: Իսկ Լյուցիուսի «Ես վստահ եմ, որ մեզ փրկելու համար պարոն Փոթերը միշտ մեր կողքին կլինի» արտահայտությունը Ջեյսոն Այզեքսի կողմից լիակատար իմպրովիզացիա էր:
6.Պարոն Ուիզլիի մեքենան Ford Anglia է, նույն գույնի եւ նույն մոդելի, որով Ջ․ Կ․ Ռոուլինգն ու նրա դպրոցական լավագույն ընկերը վարում էին շատ տարիներ առաջ։
7.Որպեսզի պատշաճ կերպով նկարահանեն այն տեսարանը, որտեղ Հարրին ու Ռոնը թռչում են ուռենու վրա, ստիպված են եղել ամբողջությամբ ջարդել տասնչորս Ford Angli ավտոմեքենա։
8․37-ամյա Շիրլի Հենդերսոնը, որը մարմնավորել է Պլակսա Միրթլին, դարձել է Հոգվարտս դպրոցի աշակերտներն մարմնավորող ամենատարեց անձնավորությունը:

9․Սկզբնապես գլխավոր դերակատար Դենիել Ռեդքլիֆին, որպես հոնորար առաջարկվել է շատ համեստ գումար՝ 125 հազար ֆունտ ստեռլինգ (181 500 դոլար): Նման անարդարությունը դրդել է միջամտել դերասանների Բրիտանական արհմիությանը եւ նրա մասնակցությամբ բանակցություններից հետո դերասանի աշխատավարձը բարձրացել է մինչեւ 2 մլն ֆունտ (մոտ 3 մլն դոլար):
10.Ֆիլմի թրեյլերը կինոթատրոնների էկրաններին հայտնվել է «Սկուբի-Դու» (2002) ֆիլմի հետ միասին: Հարրի Փոթերի արկածների շատ երկրպագուներ այս ֆիլմի տոմսերը վերցնում էին միայն մեծ էկրանին հոլովակը տեսնելու համար: Իսկ «Հարրի Փոթերը եւ գաղտնի սենյակը» ֆիլմի տոմսերի վաճառքը Բրիտանիայում սկսվել է պաշտոնական պրեմիերայից ավելի քան մեկ ամիս առաջ:
11.Ռիչարդ Հարիսի համար ֆիլմը դարձել է վերջինը, քանի որ նա մահացել է 2002 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ֆիլմի վարձույթում հայտնվելուց երեք շաբաթ առաջ:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը