ԽՈՅԵՐ
Այս շաբաթ սիրելի էակի հետ ինչ-որ յուրահատուկ ու հետաքրքիր բան մտածեք եւ սկսեք կյանքի կոչել այն՝ դրա համար չխնայելով ոչ մի ջանք։ Արդյունքում, դուք ոչ միայն հետաքրքիր շաբաթ կանցնեք, այլեւ ավելի կմտերմանաք։
ՑԼԵՐ
Կհասկանաք, որ հարաբերությունների ինչ-որ էտապ ավարտվել է եւ ժամանակն է այն գիտակցելու եւ հաջորդ մակարդակին անցնելու համար։ Շատ հնարավոր է, որ ձեր կյանքի հաջորդ փուլն ավելի վառ ու հետաքրքիր կլինի։ Պարզապես մի քիչ սպասել է պետք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Շաբաթը սիրելի էակի համար անհասկանալի կլինի, թե ինչու եք այդքան մտերիմ շփվում նրա հետ։ Նա կարծում է, որ մեծ ուշադրության կարիք չկա։ Իսկ դուք բացատրեք սիրելիին, որ դա ձեր սիրո դրսեւորումներից մեկն է։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սիրելի էակը հաճույքով կզայրացնի եւ կբարկացնի ձեզ։ Փորձեք խաղալ նրա կանոններով եւ մի քիչ բավարարել նրա սպասումներն ու ենթադրությունները ձեր վարքագծի վերաբերյալ։ Բայց գլխավորը՝ մի բարկացեք նրա վրա, որպեսզի սիրելին հասկանա՝ իզուր էր այդքան ջանք թափում։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այս շաբաթ սիրելի անձնավորությունն անդադար կկրկնի, որ սիրում է ձեզ։ Իհարկե, սկզբում դա իսկապես հաճելի կլինի, բայց հետո այդ գեղեցիկ խոսքը կարժեզրկվի։ Միգուցե պետք է, ավելի զուսպ լինել եւ ավելի ճիշտ ու հարմար առիթի ասել այն։
ԿՈՒՅՍԵՐ
Սիրելի անձնավորությունը խանդելու է ձեզ ոչ թե ընկերների, գործընկերոջ կամ հարեւանի նկատմամբ, այլ աշխատանքի կամ նախասիրության։ Փորձեք բացատրել սիրելի էակին, որ նա ձեր կյանքում շատ կարեւոր տեղ ու դեր ունի, բայց առանց աշխատանքի չեք կարող։ Փորձեք նաեւ ապացուցել ձեր խոսքերը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Կշեռքների (հատկապես 24-36 տարեկան) համար շաբաթը խորհրդանշական է։ Վառ, պայծառ գունավոր եւ հաջողություններով լի օրեր են սպասվում։ Արեւն, ասես, միայն ձեզ համար է շողալու։ Հեռանկարային ծանոթությունների հավանականությունը շատ մեծ է։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր տանը եւ սրտում տաք ու ջերմ կլինի. ճիշտ ինչպես երջանիկ հեքիաթներում։ Աստղերը հուշում են վայելել շաբաթվա ամեն օրը եւ չմոռանալ ձեր լավ զգացողության համար շնորհակալություն հայտնել սիրելիին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Սիրելի էակի հանդեպ մեծ ջերմություն եւ սեր կզգաք, ընդ որում այնքան շատ, որ կցանկանաք այդ մասին պատմել ամբողջ աշխարհին։ Սակայն իզուր մի վատնեք ձեր էներգիան։ Մի օր էլ այն կօգտագործեք ձեզ համար։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այս շաբաթ սիրելի էակի համար այնքան էլ հեշտ չի լինի ինչ-որ բան ապացուցել ձեզ։ Մեղավորը ոչ թե դուք կամ նա կլինի, այլ հանգամանքները։ Անսպասելիորեն հենց դրանք են ամեն ինչից վեր եւ կարեւոր։
ՋՐՀՈՍՆԵՐ
Դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը հանգիստ պետք է լինի Ջրհոսների համար, քանզի աղմուկը, բղավոցները, արցունքները, հակադեպրեսանտները հարցի լուծում չեն։ Ձեր կամակորությունները ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնելու։
ՁԿՆԵՐ
Սիրելիի համար շատ դժվար կլինի շփվել ձեր նոր, հետաքրքիր ու ինչու ոչ՝ որոշ հարցերում կոմպետենտ մարդկանց հետ։ Ուստի, եթե կարեւոր հանդիպումներ եք նախատեսում, ավելի լավ է հետաձգեք դրանք՝ տարաձայնություններից եւ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել