«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Չեմ զղջում, ես կփչացնեի հարազատներիս կյանքը»․ Լյուբով Ուսպենսկայան 16 տարեկանում հղիությունն ընդհատելու մասին (վիդեո)

15:13, 21 դեկտեմբերի

Հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, որը վերջերս նիհարել է 10 կիլոգրամով, ցնցել է անկեղծ խոստովանությամբ։  Լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է YouTube-ի «В гостях у Гордона» ալիքում, դերասանուհին պատմել է իր կյանքի ողբերգական իրադարձության մասին: 16 տարեկանում ստիպված է եղել ընդհատել հղիությունը։ Նա դա ծնողներից գաղտնի է արել։

«Սարսափելի էր։ Առաջին հերթին ես 16 տարեկան էի: Եթե իմ տանը իմանային... ես այնպիսի ծնողներ չեմ ունեցել, որոնք ինձ կհասկանային եւ կօգնեին։  Ես, իհարկե, այլ կերպ կվարվեի, եթե դա տեղի ունենար իմ դստեր հետ։  Այդ առումով ես շատ հասկացող մարդ եմ», - ասել է Ուսպենսկայան։

Այդ ժամանակ նա դա միակ ելքը դա է համարել՝ ազատվել չնախատեսված հղիությունից։  Միջամտությունն անօրինական են արել, այն էլ՝ առանց անզգայացման։

«Մենք չէինք կարող հիվանդանոց գնալ, քանի որ 16 տարեկան էի։ Գտա այդ բժշկին. գնչուհի էր։  Նա ասաց․ «Եթե ձայն ես հանելու, ապա վեր կաց, հեռացիր սեղանից»: Եվ դեռ այդ ամենն առանց անզգայացման։ Ցավից կծել էի շուրթերս, բայց ձայն չհանեցի: Նա ասաց, որ նման աղջկա դեռ չի հանդիպել։ Եվ հետո ես վեր կացա, իսկ երկու ժամ անց աշխատանքի էի։  Այդ վիճակում վերցրեցի դարակը, որը 20 կգ քաշ ուներ եւ տեղափոխեցի: Եվ վեջ, սկսվեց արյունահոսությունը, տաքություն, ցնցվում էի: Ես կարծում էի, որ այլեւս երբեք չեմ կարողանա ծննդաբերել», - խոստովանությամբ ցնցել է երգչուհին։

Ուսպենսկայան ասում է, որ չի զղջում կատարվածի համար։

«Ոչ, չեմ զղջում, որովհետեւ ես կփչացնեի հարազատներիս կյանքը։ Ես ոչինչ չէի կարող անել, քանի որ երեխան ամեն ինչ է, ձեռքերդ կապվում են: Դա ողբերգություն կլիներ», - կարծում է երգչուհին։

Աղբյուրը՝ Fakty.ua

Լուսանկարները՝ Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search