Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն արդեն չորս երեխա ունեն (6-ամյա Նորթը, 4-ամյա որդին՝ Սեյնթը, 2-ամյա դուստրը՝ Չիկագոն եւ 8 ամսական Փսալմը), սակայն աստղային զույգի շրջապատի աղբյուրը հայտնել է, որ 2020թ.-ին զույգը ցանկանում է եւս մեկ երեխա ունենալ։ Ամուսինները պատրաստվում են կրկին օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Զույգը մտադիր է անհապաղ սկսել բեղմնավորման գործընթացը։
«Քանյեն պնդում է եւ ակտիվորեն արտահայտվել է այն մասին, որ ցանկանում է բեղմնավորման գործընթացը սկսել հենց հիմա»,- ընտանիքի ընկերոջ խոսքերը մեջբերում է RadarOnline.com պորտալը՝ նշելով, որ ռեփերը ցանկանում է որքան հնարավոր է շատ երեխաներ ունենալ։ Ընդ որում, ընտանիքի ընկերը խոստովանում է, որ կրտսեր երեխայի՝ որդու՝ Փսալմի ծնունդը, փրկել է նրանց ամուսնությունը։ Ամուսինների կյանքը վերադարձել է իր հունին, երբ փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել նրանց որդուն։
Այս տարի Քիմ Քարդաշյանը նշելու է 40-ամյակը եւ կարծում է, որ քիչ ժամանակ է մնացել՝ կրկին փորձելու համար մայր դառնալ։ Առողջական խնդիրների պատճառով ասղտը երեխային չի կրի ու լույս աշխարհ չի բերի։ Նա կրկին կդիմի փոխնակ մոր օգնությանը։
Նախորդ անգամ զույգը պտղին կրելու պատրաստ կնոջ էր վարձել 113 հազար դոլարով։ Ամուսինները 70 հազար դոլար էին վճարել հատուկ գործակալությանը, որը զբաղվում է մայրությանը համապատասխանող թեկնածուների ընտրությամբ։ Նրանք փոխնակ մորը յուրաքանչյուր ամիս չորս ու կես հազար դոլար էին վճարում եւ եւս 45 հազար՝ երեխայի ծնունդից հետո։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)