Աշխարհում կան երկրներ, որտեղ չեն նշում Ամանորը, դրանցից են՝
1. Սաուդյան Արաբիան
Սաուդյան Արաբիայի Al Mutawa կրոնական ոստիկանությունը ամեն տարի նախազգուշացնում է բոլորին, այդ թվում՝ օտարերկրացիներին, որ Ամանորը չեն նշում թագավորության տարածքում: Ոստիկանները գնում են ծաղկի եւ նվերների խանութներ եւ զգուշացնում, որ չի կարելի վաճառել այնպիսի ապրանքներ, որոնք ասոցացվում են այս տոնի հետ: Al Mutawa-ն անգամ տեղեկացնում է, որ տեսչությունը հետեւելու է նորմերի իրականացմանը: Սակայն նշենք, որ եղել են նաեւ լիազորությունների չարաշահման դեպքեր, որոնք ավարտվել են մարդկային զոհերով:
Ըստ իսլամական օրացույցի՝ Սաուդյան Արաբիայում Ամանորը նշում են գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին՝ Մուհարամ սուրբ ամսվա առաջին օրը. Մուհարամը մուսուլմանական օրացույցի առաջին ամիսն է:
2. Իսրայելը
Իսրայելում նույնպես հունվարի 1-ը աշխատանքային օր է, իհարկե, եթե հունվարի 1-ը շաբաթ չէ, քանի որ շաբաթը սուրբ օր է հրեաների համար: Իսրայելում Ամանորը նշում են աշնանը՝ նորալուսնի ամսին (սեպտեմբեր կամ հոկտեմբեր)՝ ըստ հրեական օրացույցի: Տոնն այստեղ անվանում են Ռոշ Ա-Շանա, որը նշում են երկու օր: Տոնն ունի իրեն բնորոշ ավանդույթներն ու սովորույթները:
3. Իրանը
Հունվարի 1-ը տոն օր չէ նաեւ Իրանում: Այս երկիրն ունի իր սեփական օրացույցը եւ ըստ դրա՝ այժմ 1392 թվականն է: Իրանական օրացույցը կազմվել է Օմար Խայամի մասնակցությամբ եւ մի քանի անգամ ճշգրտվել է:
Իրանում Նոր տարին նշում են գարնան առաջին օրը, որը համապատասխանում է մարտի 22-ին՝ Գրիգորյան օրացույցով: Իրանում Ամանորը կոչվում է Նովրուզ կամ Նորուզ: Նորուզով տարին սկսվում է Աֆղանստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Թուրքիայում, Ալբանիայում, Իրաքում եւ այլն:
4. Հնդկաստանը
Հնդկասատնում այնքան տոներ կան, որ դրանցից շատերը դարձել են «ընտրելով». այսինքն՝ բոլոր գրասենյակները, հաստատություններն այդ օրը օրենքով աշխատում են, բայց աշխատակիցները կարող են արձակուրդ պահանջել եւ հանգստանալ: Հենց այսպիսի տոներից մեկն էլ հունվարի 1-ն է:
Իսկ Ամանորը Հնդկաստանում դիմավորում են մարտի 22-ին: Սակայն Կերալա նահաանգում Նոր տարին նշում են ապրիլի 13-ին, եւ այն կոչվում է Վիշու:
5. Չինաստանը
Չինաստանում Ամանորն այնքան էլ մեծ շուքով չեն նշում: Միայն մեծ սուպերմարկետներում եւ խանութներում կարելի է նկատել Ամանորի շունչը, որն էլ պայմանավորված է Արեւմուտքի ազդեցությամբ: Նոր տարին Չինաստանում կոչվում է «Յուան-Դան», որը թարգամանաբար նշանակում է նոր տարվա առաջին օրը: Ճիշտ է, 1949թ-ի սեպտեմբերի 27-ին հունվարի 1-ը համարվեց տարվա առաջին օրն ու տոն հայտարարվեց երկրում, բայց չինացիներն այն չեն նշում: Չինաստանում Ամանորը տոնում են լուսնային առաջին ամսվա առաջին օրը:
Աղբյուրը՝ Krabov
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 1 նոյեմբերի
Սամվել Թադևոսյանը հպարտանալու առիթ է տալիս, Սիլվա Հակոբյանի անակնկալը՝ դստեր մասնակցությամբ, Զիրոյանի նոր երգի շուրջ ստեղծված ինտրիգը. Instagram18:30, 1 նոյեմբերի
«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար