84-ամյա դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը դադարել է ճանաչել հարազատներին ու մտերիմներին, «Пусть говорят» հաղորդման եթերում հայտարարել է նրա նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։
Ավելին, ուկրաինացի դաշնակահարուհին պնդում է, որ շրջապատը մտադրված է Արմեն Բորիսովիչին այդպիսի վիճակի հասցրել. իբրեւ հենց այդ պատճառով է Ամերիկայից նրա մոտ վերադարձել առաջին կինը՝ Տատյանա Վլասովան։ «Նա չի ճանաչում մարդկանց եւ չգիտի՝ ինչ է տեղի ունենում։ Նրան մտադրված են այդպիսի վիճակի հասցրել»,- հայտարարել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Վլասովան ամեն ինչում մեղադրում է Վիտալինային՝ հայտարարելով, որ հենց նա է Ջիգարխանյանին մեթոդաբար հասցրել հիվանդանոցային մահճակալին։ «Հիմար շոու օտար եւ ագրեսիվ մարդկանց մասնակցությամբ, որոնք չեն սիրում հարազատին՝ գլխավորին, որի անվան միջոցով եկել են գումար վաստակելու»,- ասել է Վիտալինան,- Նա չի գնացել։ Նրան տարել են՝ օգտվելով առողջական վիճակից ու անօգնականությունից։ Սիրող ամուսինը ինձ նվիրել է ամեն ինչ։ Հետո հիվանդացել, եւ վատ մարդիկ օգտվել են դրանից»։

Ընդ որում, Ցիմբալյուկը գերադասել է լռել այն մասին, որ հենց Ջիգարխանյանի հետ ամուսնության եւ աղմկոտ ամուսնալուծության միջոցով է գովազդվել, ինչպես կարողացել է, ինչպես նաեւ այն մասին, որ դրանով գումար է վաստակել։ Նորաթուխ աստղը նախանձելի պարբերականությամբ հայտնվում է տարբեր թոք-շոուների եթերում. ասում են՝ մի էպիզոդում նկարահանման համար նրա հոնորարը հաշվվում է միլիոններով։ Եվ իհարկե, անմիջապես հայտնվել է երիտասարդ սիրելին՝ տարիքով մեծ, հարուստ կանանց սիրող երգիչ Պրոխոր Շալյապինը, որը «Секрет на миллион» հաղորդման եթերում հայտարարել է, որ Վիտալինայի հետ ապրում է Արմեն Բորիսովիչի բնակարանում։ Ընդ որում, ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության՝ զույգը բաժանվել է…

Բացի այդ՝ դերասանի հետ ամուսնության պաշտոնական գրանցումից մեկ օր առաջ դաշնակահարուհին իր անունով է գրանցել Ռուբկյովսկի մայրուղում գտնվող երեք սենյականոց բնակարանը։ Ամուսնալուծությունից հետո դատարանը բնակելի տարածքը թողել է արտիստին, ինչպես եւ մայրաքաղաքում գտնվող երկու բնակարանները։ Դերասանը պնդում էր, որ անշարժ գույքը գնվել է իր միջոցներով, սակայն այդպես էլ չի կարողացել դա ապացուցել։ Այնպես որ Ցիմբալյուկի մոնոլոգները «վատ մարկանց» եւ նրանց մասին, ովքեր «թոք-շոուների են գնում՝ գումար վաստակելու համար», նվազագույնը լկտիաբար են հնչում։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ KP.ru, Eg.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ