ԽՈՅԵՐ
Հեռախոսային երկար զրույց եք ունենալու ձեր սիրելի անձնավորության հետ: Աստղերը չեն կարող հուշել՝ հաճելի, թե տհաճ խոսակցություն կլինի դա, սակայն զգացմունքների պակաս չեք զգա:
ՑԼԵՐ
Այս շաբաթ Ցլերի համար լավագույն զբաղմունքը ընտանիքի հետ բնության գիրկ գնալն է՝ հրավիրելով նաեւ ձեր ընտրյալի ծնողներին: Ընտանեկան մտերմիկ միջավայրը ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Փորձեք ամեն գնով բարձրացնել ձեր սիրելի անձնավորության տրամադրությունը: Ժպտացեք նրան, անակնկալ մատուցեք, նվեր տվեք: Ձեր ուշադրությունն ու օգնելու պատրաստակամությունը շատ կարեւոր է: Նա իսկապես կգնահատի ձեր ջանքերը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Աստղային հիվանդությունով վարակվելու հավանականությունը շատ մեծ է: Թե ինչու ձեզ մոտ նման զգացողություններ կառաջանան, պարզ չէ: Սակայն դուք պետք է պայքարեք, որպեսզի չարժանանաք ձեր սիրելի էակի քննադատությանը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ուշադիր զննեք ձեզ շրջապատող մարդկանց եւ փորձեք նրանց շրջանում գտնել իսկապես հարազատ մեկին: Համոզված եղեք, որ հենց նրան էլ կարող եք դիմել անհրաժեշտության դեպքում, քանի որ հենց նա կհասնի ձեզ օգնության:
ԿՈՒՅՍԵՐ
Այս շաբաթ կարիք չկա ձեր երկրորդ կեսից մեծ անկեղծություն եւ ազնվություն պահանջել, քանի որ Նա ինքն իրեն նման չի լինի: Իհարկե, դուք կարող եք համառ լինել, բայց ջանքերն ապարդյուն կլինեն:
ԿՇԵՌՔՆԵՐ
Հավանականությունը շատ մեծ է, որ կհանդիպեք մեկին, ով կարեւոր տեղ կզբաղեցնի ձեր անձնական կյանքում: Հնարավոր է, որ նա չդառնա ձեր երկրորդ կեսը, բայց միգուցե հենց նրա միջոցով դուք հանդիպեք ձեր իրական սիրուն:
ԿԱՐԻՃՆԵՐ
Անսպասելիորեն կհանդիպեք մեկին, որը ամբողջությամբ կկիսի ձեր հետաքրքրությունները եւ համակարծիք կլինի ձեզ հետ: Հավանականությունը շատ մեծ է, որ դուք միանգամից կսիրահարվեք նրան եւ կցանկանաք ամբողջ կյանքում նրա կողքին լինել: Դուք վստահ կլինեք, որ մի քանի երեկո միասին անցկացնելուց հետո ձեզ բաժանելն անհնար կլինի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ինչու եք ձեզ անընդհատ տանջում այն մտքերով, որ ձեր սիրելի անձնավորությունը վերջին օրերին այնքան էլ ուշադիր չէ ձեր նկատմամբ: Նրան մեղադրելուց առաջ պատճառը փնտրեք ձեր մեջ: Գիշերը լաց լինելու եւ հուզական ֆիլմեր դիտելու փոխարեն նախաձեռնող եղեք եւ գործնական քայլեր արեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այս շաբաթ ձեր անձնական կյանքում կկատարվի մի բան, որի մասին դուք վաղուց էիք երազում: Այո, ճակատագրական, բուռն իրադարձություններով լի օր է ձեզ սպասվում:
ՋՐՀՈՍՆԵՐ
Դուք լիովին ազատ մարդ եք: Ոչ մեկը իրավունք չունի ստիպել ձեզ անել այն, ինչ ձեզ դուր չի գալիս: Նույնիսկ եթե չցանկանաք գնալ հանդիպման ձեր սիրելիի հետ, ձեզ ոչ մեկը չի կարող ստիպել անել դա: Շաբաթն ազատության շաբաթ է ձեզ համար:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելի էակը շատ դյուրագրգիռ կլինի եւ ամեն մանրուքի պատճառով կնյարդայնանա: Իհարկե, նախընտրելի է, որ դուք վերանայեք ձեր պահվածքը նրա եւ նրա մտերիմների հետ շփվելիս, սակայն դա նույնպես չի օգնի այս պարագայում: Դե ինչ, մնում է միայն հանդուրժել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է