Օսկար 2020-ի մրցանակակիրներն ու կարմիր գորգի լավագույն եւ վատագույն կերպարները

Շատ հուշեր ու սեր. ինչպե՞ս է անցել Քրիստինե Պեպելյանի մենահամերգն ու ինչպե՞ս է որդին՝ Արեգը, օգնել նրան իր էներգետիկայով

Իրինա Թովմասյանի՝ անակնկալներով լի 38-ամյակն ու 80-ականների dress code-ը

5 փաստ սեւ զգեստների մասին. Գայանե Մանուկյան

Հայկ Մարությանը ներկա է գտնվել Մկրտիչ Արզումանյանի «Save Միլիոն» ներկայացմանը

Ինչո՞ւ Հայկ Պետրոսյանը հանդես չի գա ներկայացումներով, եւ ի՞նչ շարժառիթ է ստեղծել արտիստի առաջին սերը

Գարիկ Մարտիրոսյանը խաղում է կարաոկե «ռուլետկա»

«Խնդրում եմ Աստծուց, որ առողջ լինենք ու երջանիկ լինեն իմ բալիկները». Օլյա Հակոբյանը որդիների հետ՝ NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքում

Համեղ թխվածք ձեր ամանորյա սեղանին․ առաջարկում է Սիլվի Բարկովան

Ինչպե՞ս խուսափել Ամանորին ավելորդ քաշ հավաքելուց

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2020թ․-ը․ տարվա թրենդներն ու հակաթրենդները

Սիլվի Բարկովան՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու եւ ամուսնուն սպասելու մասին

«Գրեմմի»-ի 10-ակի դափնեկիր Take 6 խմբի անդամները ժամանեցին Հայաստան

Արամեի մենահամերգն ու հայտնի հյուրերը

«Մահանալու ժամանակ չկա». պաշտոնական թրեյլերը

Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին 2020 թվականին. Գուրգեն Հովհաննիսյան

Հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թիզերը

Ի՞նչ է կատարվել «Women’s Club»-ի հետնաբեմում եւ ինչեր են մնացել կադրից դուրս

«Մենք շատ էինք ցանկանում երկրորդ երեխային ունենալ». երգչուհի Արեւիկ Ալավերդյանը բալիկի է սպասում (ֆոտո)

16:04, 17 հունվարի

Արեւիկ Ալավերդյանը հրաշալի նորություն ունի: Փարիզաբնակ երգչուհին եւ ամուսինը` Հայկ Շահբազյանը, սպասում են իրենց երկրորդ երեխային: Հղիության 4-րդ ամսում գտնվող երգչուհին NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ ուրախալի լուրն իմանալու պահին տարբեր էմոցիաներ է ունեցել: Իսկ, թե ինչպես են նորությանն արձագանքել որդին ու ամուսինը, կիմանաք՝ ընթերցելով Արեւիկի հետ մեր ամբողջական զրույցը:

«Շատ շփոթված էի, չեմ կարող ասել, թե միայն երջանկություն զգացի: Մեջս տակն ու վրա էր եղել՝ հույզերի տարափ, ուրախություն, վախ, անակնկալ, շփոթմունք…»,-ասում է Արեւիկը, որը խոստովանում է՝ առաջին որդու՝ Դավիթին ունենալու լուրը լսելու ժամանակ զգացողություններն այլ էին, երկրորդ հղիությանը բոլորովին այլ կերպ է արձագանքել.

«Դավիթի ժամանակ, երբ իմացա՝ հղի եմ, միանգամից հուզվեցի, երջանկություն զգացի: Այս անգամ այնքան տարբեր զգացողություններ ունեցա, որոնք չեմ կարող բացատրել: Իհարկե, շատ երջանիկ եմ, որ կրկին մայրանալու եմ: Ամուսինս ի տարբերություն ինձ՝ միանգամից ուրախացավ: Մենք շատ էինք ցանկանում երկրորդ երեխային ունենալ, եւ ամեն ինչ թողել էինք Աստծո կամքին»:

Երգչուհին եւ ամուսինն արդեն իմացել են երեխայի սեռը, սակայն առայժմ չեն ցանկանում բարձաձայնել դա.

«Ես սկզբում ասում էի, որ կրկին տղա եմ ուզում ունենալ, թվում էր, թե անսովոր կլինի աղջկա հետ, իսկ հետո աղջկա մասին էի շատ մտածում: Բայց որոշ ժամանակ անց արդեն միեւնույն էր՝ աղջիկ կլինի՞, թե՞ տղա, կարեւորը, որ առողջ բալիկ ծնվի: Անունն էլ ենք արդեն որոշել: Դավիթի ժամանակ էլ շատ երկար չմտածեցինք անվան ընտրության հարցում, շատ արագ ամուսնուս հետ համաձայնության եկանք»:

Արեւիկի խոսքով՝ ամենադժվարը եղել է որդուն քույր կամ եղբայր ունենալու լուրը հայտնելը.

«Նա այնքան խանդոտ է, որ երեւի դա էլ էր պատճառներից մեկը, որ հղիության մասին իմանալով մի փոքր վախ զգացի: Երբ այլ փոքրիկի եմ սիրում կամ գրկում, նա շատ է խանդում, միանգամից վազում է ինձ մոտ, որ իրենով զբաղվեմ: Արդեն բավական երկար ժամանակ է՝ նրան տրամադրում եմ, զրուցում ենք այդ թեմայով. արդեն լավ է տրամադրված: Չգիտեմ՝ ինչքանով է հասկանում եւ գիտակցում, թե ինչ է տեղի ունենալու, բայց դրական էմոցիաներ է ցուցաբերում»:

Երկրորդ երեխային էլ Արեւիկը մտադիր է լույս աշխարհ բերել Փարիզում: Երգչուհին խոստովանում է, թեեւ օտարության մեջ դժվար է միայնակ երեխա մեծացնելը, բայց ինքն ու ամուսինը միշտ կարողացել են ժամանակ տրամադրել իրենց որդուն:

«Ցավոք՝ այստեղ հարազատներ չունեմ, որոնք օգնել են Դավիթիս մեծացնելու հարցում: Տղաս եղել է կամ ինձ կամ ամուսնուս հետ, ամենուր մեզ հետ ենք տարել: Իհարկե, դժվար է, երբ օտար երկրում չունես օգնող, բայց մյուս բալիկիս համար անպայման դայակ կվարձենք, որպեսզի ես էլ կարողանամ զբաղվել իմ գործերով»:

NEWS.am STYLE-ը Արեւիկին մաղթում է թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ