1. Խուսափեք ակնհայտ ցածր ինքնագնահատականով տղամարդկանցից։ Եթե նա չի սիրում եւ չի գնահատում իրեն, ապա նա չի կարող նորմալ սիրել եւ գնահատել ձեզ։ Գտեք բարձր ինքնագնահատականով ինչ–որ մեկին։ Դա շատ կարեւոր է։
2. Համոզվեք, որ ընտանիքի եւ հարաբերությունների հարցում ձեր եւ նրա հայացքները համընկնում են։ Ուշադիր եղեք աշխարհին, որը նա ստեղծել է իր շուրջը։ Նա ամուր հարաբերություննե՞ր ունի ընկերների եւ ընտանիքի հետ։ Նա պատասխանատվությա՞մբ է տնօրինում իր ֆինանսները։ Ինչպե՞ս է նա վերաբերվում նախկին կնոջն ու երեխաներին։
3. Մի՛ ընդունեք նրա վատ վարքը։ Հիշե՛ք տղամարդկանց վարքը, որոնք ձեզ նախկինում նեղացնում էին։ Գրեք դա։ Միգուցե նա պասիվ ագրեսիվ վա՞րք է դրսեւորել։ Քննադատե՞լ է ձեզ։ Անտեսե՞լ։ Եթե նոր տղամարդը նույն կերպ է վարվում, քննարկեք դա։ Եթե նա չի կարողանում վերջ դնել դրան, ուրեմն առա՛ջ շարժվեք, դու լավ վերաբերմունքի եք արժանի։
4. Ուշադրություն դարձրեք նրա բառերին եւ գործերին։ Նա կատարու՞մ է տված խոստումները։ Նա ձեզ համար ժամանա՞կ գտնում է, հոգատա՞ր է, անկե՞ղծ, բարի՞։
5. Համոզվեք, որ նա ձեզ մասնակից է դարձնում իր կյանքի բոլոր բնագավառներին։ Առանց բացառությունների։ Նա ուրախ է ձեզ տեսնել թե՛ տանը, թե՛ աշխատավայրում։ Նա ձեզ հրավիրում է ընկերների եւ ընտանիքի հետ հանդիպման։ Եվ նա հպարտանում է ձեզնով։
6.Համոզվեք, որ դուք կարեւոր եք նրա համար։ Եթե դա այդպես է, դուք նրա համար առաջնային նշանակություն ունեք։ Նա ինքը կհարցնի, թե երբ եք հանդիպելու հաջորդ անգամ։ Նա ինքը կասի, թե ինչի համար է ձեզ սիրում։ Եվ դուք հարցեր չեք ունենա, թե ինչ է նա զգում ձեր հանդեպ կամ օրերով նրա զանգին չեք սպասի։
7. Պաշտպանե՛ք ձեր շահերը։ Եթե ձեզ ինչ–որ բան է մտահոգում, ասե՛ք նրան։ Եթե նա հաշվի չի նստում ձեր զգացմունքների հետ, դա տագնապալի նշան է։ Եղեք նրա հետ, ով կարող է սթափ գնահատել իր վարքը եւ փոխվել, եթե պետք է։
8. Սեքսի հարցում մի՛ շտապեք։ Սկզբում պետք է, որ հուզական մտերմություն առաջանա։ Եթե տղամարդն իրոք հետաքրքրված է ձեզ հետ հարաբերություններով, նա կսպասի, մինչեւ դուք պատրաստ լինեք։ Եթե նրա համար սեքսն է կարեւոր, ուրեմն նա չի հարգում ձեր սկզբունքները։
9. Համոզվեք, որ դուք ձեզ նրա հետ երջանիկ եւ թուլացած եք զգում։ Դուք չպետք է լարվեք նրա հետ ժամադրության գնալիս։ Դուք պետք է ձեզ զգաք ինչպես տանը։ Վստահեք ձեր ներքին ձայնին եւ հետեւեք, թե ինչ եք զգում։ Եթե վատ զգացողություններն ավելի շատ են, քան լավերը, դա նշան է։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»