Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Թոփչյանը կրկին հրավիրված է ղեկավարելու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը

17:25, 20 հունվարի

ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կրկին հրավիրված է ելույթ ունենալու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբի հետ: Այս անգամ Սիցիլիայի մարաքաղաք Պալերմոյում կայանալիք համերգին Թոփչյանի հետ հանդես կգա նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ հիմնադիր և խմբավար Սոնա Հովհաննիսյան:

Համերգները կկայանան հունվարի 24 և 25-ին Politeama Garibaldi թատրոնում (Պալերմո): Ծրագրում կհնչի Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը և Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան: Համերգին մասնակցում են Միխայիլ Ռիսսովը (բաս), Սալվատորե Մագացցուն (շեփոր), Մարիա Գրացիա Դ՛Ալեսսիոյին (անգլիական եղջերափող):

«Ուրախ եմ կրկին ելույթ ունենալ Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբի հետ, այն էլ՝ այսպիսի գեղեցիկ ու յուրահատուկ ծրագրով: Ծրագրում հնչելու է Շոստակովիչի «Բաբի Յառ» սիմֆոնիան, որը երաժշտական ու դրամատուրգիական առումով շատ բարդ ու ազդեցիկ ստեղծագործություն է: Կրկնակի ուրախ եմ, որ այդ գործը կատարելու ենք «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ: Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարչելլո Պաննին ինձ խնդրեց «Բաբի Յառ»-ի կատարման համար ռուսերենին լավ տիրապետող և ճիշտ շեշտադրությամբ երգող երգչախումբ  առաջարկել, և իմ ընտրությունը կանգնեց «Հովեր»-ի վրա:  Այս երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, իմ երկար տարիների հավատարիմ գործընկերն է, ես բարձր եմ գնահատում գործի հանդեպ նրանց պատասխանատու վերաբերմունքն ու մասնագիտական բարձր որակները: Մեծ անհամբերությամբ եմ սպասում Պալերմոյում կայանալիք մեր ելույթներին»:

«Հովեր» երգչախմբի հիմնադիր, ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը հավելեց.  «Երգչախմբի հետ աշխատանքներն ամբողջովին ավարտված են: Այս ստեղծագործությունը ներկայացնելու ենք «Հովեր» երգչախմբի բաս-բարիտոնների կազմով, որը համալրվել է կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի ուսանողներով և Ազգային ակադեմիական երգչախմբի հրավիրյալ երգիչներով: Երաժշտական առումով պատրաստ լինելուց բացի, խորապես ուսումնասիրել ենք ստեղծագործության նախապատմությունը: Հատկապես ուրախ ենք, որ այս ծրագիրն իրականություն կդառնա Թոփչյանի ղեկավարությամբ. նա մեր ամենանախընտրելի դիրիժորներից է: Անհամբերությամբ սպասում եմ հայ և իտալացի երաժիշտների համատեղ փորձերին»:

Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան գրված է Եվգենի Եվտուշենկոյի համանուն բանաստեղծության հիման վրա, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են ֆաշիստները գազանաբար հաշվեհարդար տեսնում հրեաների հետ Կիևից ոչ հեռու՝ Բաբի Յառ կոչվող տեղանքում: Հինգ մասից բաղկացած սիմֆոնիան փոխանցում է այդ դեպքերի ողջ արհավաիրքն ու ողբերգությունը: «Բաբի Յառ» սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1962թ.-ի դեկտեմբերին, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, դիրիժոր՝ Կիրիլ Կոնդրաշին:

Ծրագրում կհնչի նաև Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը՝ գրված շեփորի, անգլիական եղջերափողի և լարայինների համար: Այն գրվել է երիտասարդ Իրվին Շոուի թատերական ստեղծագործության համար: «Խաղաղ քաղաք»-ը բացառիկ նրբագեղությամբ օժտված երաժշտական ստեղծագործություն է: Պրեմիերան կայացել է Նյու Յորքում, 1941թ-ի հունվարի 28-ին, դիրիժոր՝ Դանիել Սայդենբերգ:

Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Թոփչյանի առաջին համերգները կայացել են 2019թ.-ի մարտի 15 և 16-ին, ծրագրում հնչել է Շոստակովիչի Թիվ 6 սիմֆոնիան, Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի Լյա մինոր թավջութակի կոնցերտը և Մոցարտի Լյա մաժոր կլարնետի կոնցերտը, մենակատարներ՝  Լուդովիկա Ռանա (թավջութակ) և Ալեսանդրո Կարբոնարե (կլարնետ):


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search