Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Սարսափելի է․ Պամելա Անդերսոնը պատմել է բռնաբարության մասին

11:13, 25 հունվարի

Ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը պատմել է, որ դեռ մանուկ հասակում սեռական ոտնձգությունների զոհ է դարձել, գրում է The Sun-ը:

«Ես ծանր մանկություն եմ ունեցել։ Չնայած, որ ես սիրող ծնողներ եմ ունեցել, վեցից տասը տարեկան հասակում իմ հանդեպ սեռական ոտնձգություն է կատարել կին դայակսը»,-հայտնել է հայտնի աստղը։

Մի քանի տարի անց Պամելային, իր խոսքերով, բռնաբարել է ծանոթը։  Նա ընկերուհու հետ գնացել է աղջկա ընկերոջ տուն։ Նա խոստովանել է, մինչ զույգը զբաղված էր, զուգընկերուհու բոյֆրենդի ավագ եղբայրը նրան հրավիրել է նարդի խաղալու։

«Դա վերափոխվեց մեջքի մերսման, ապա բռնաբարության։  Դա իմ առաջին հետերոսեքսուալ փորձն էր։ Նա 25 տարեկան էր, իսկ ես՝ 12», - պատմել է նա։

«Մալիբուի փրկարարները» ֆիլմի աստղը նաեւ հայտարարել է, որ սեռական բռնությունը շարունակվել է նաեւ դեռահաս տարիքում: Robb Road ավագ դպրոցում ուսանելու տարիներին նա ծանոթացել է Թայլերի անունով տղայի հետ։

«Նա որոշել էր, որ զվարճալի կլինի վեց ընկերների հետ ինձ բռնաբարելը։ Ես ուզում էի չքվել երկրի երեսից։ Դրանից հետո ինձ շատ դժվար էր վստահել մարդկանց», — ասել է Անդերսոնը։

Այժմ 52-ամյա աստղը հույս ունի երջանկություն գտնել հինգերորդ ամուսնությունից։  Պամելա Անդերսոնը նախօրեին գաղտնի ամուսնացել է 74-ամյա պրոդյուսեր Ջոն Փիթերսի հետ։  Ավելի քան 30 տարի առաջ նա արդեն Պամելային առաջարկություն էր արել, սակայն այդ ժամանակ տարիքային տարբերության պատճառով նա մերժել էր տղամարդուն։  Վաղեմի ծանոթները հարաբերությունները վերսկսել են 2019 թվականին եւ արդեն մի քանի ամիս անց Պամելան համաձայնել է ամուսնանալ նրա հետ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search