NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել հետաքրքիր փաստեր հանրահայտ ֆիլմերի մասին։ Այսօր խոսելու ենք Ռոբերտ Զեմեկիսի 1988 թվականի «Ո՞վ դավաճանեց Ռոջեր ճագարին» ֆիլմի մասին։ Եվ այսպես...
1. Սյուժեն հիմնված է գրող Հարի Կ. Վուլֆի 1981 թվականի «Who Censored Roger Rabbit?» վեպի վրա։
2. Թողարկման պահին ֆիլմը սահմանեց ամենաերկար տիտրերի ռեկորդը՝ մոտ տասը րոպե։
3. «Ո՞վ դավաճանեց Ռոջեր ճագարին» ֆիլմը Դիսնեյի առաջին կինոնկարն է, որը ցուցադրվել է «Time Warner»-ին պատկանող «Cartoon Network»հեռուստաալիքով։
4. Ֆիլմի վերնագրում թաքնված է հարցը, չնայած ըստ էության այն կարծես թե չկա. դա համարվում է վատ նշան կինոարդյունաբերությունում։
5. Բոբ Հոսքինսն ասում էր, որ պատկերացում չուներ, թե ինչպիսին է լինելու «Ջեսիկա Ռեբիթի» կերպարը նկարահանումների ժամանակ։ Իսկ որպեսզի ավելի լավ հասկանար, թե ինչպես փոխգործակցի անիմացված կերպարների հետ, ուսումնասիրել է, թե ինչպես է իր երեք տարեկան աղջիկը խաղում իր երեւակայական ընկերների հետ։
6. Ֆիլմի համար նկարվել է 82800 անիմացիոն կադր, ներառյալ նաեւ մյուս կադրերն ու կոնցեպտ-արտերը։ Նախագծի վրա աշխատել է 326 անիմատոր։
7. Կինոնկարն ունեցել է սցենարի ավելի քան քառասուն սեւագրություն, որոնցից մեկում չարագործը «Ջեսիկա Ռեբիթն» էր, մյուսում՝ «Փոքրիկ Գերմանը»։
8. Էդի Վալիանտի դերը կարող էր բաժին ընկնել Ռոբին Ուիլյամսին։
9. Տեսարան Ink & Paint Club-ում. Դաֆի Դակը եւ Դոնալդ Դակը դաշնամուր են նվագում՝ Ֆերենց Լիստի «Երկրորդ հունգարական ռապսոդիան», որը կա շատ մուլտֆիլմերում, այդ թվում՝ «Օսկար» ստացած «Թոմը եւ Ջերին» մուլտֆիլմում։
10. Սա պատմության մեջ առաջին կինոնկարն է, որտեղ առաջին անգամ էկրանին միաժամանակ ցուցադրվում են Disney-ի (Միկի Մաուս) եւ Warner Bros.-ի (Բագզ Բանի) անիմացիոն կերպարները։
11. Սկզբում ֆիլմն ստեղծողները նախագծի համար խնդրել էին հիսուն միլիոն դոլար, բայց Disney ստուդիան հատկացրեց միայն երեսուն միլիոն։ Իսկ երբ նկարահանումներն սկսվեցին եւ պարզվեց, որ նկարահանումների գրաֆիկը ավելի երկար կտեւի, քան նախապես քննարկվել էր, բյուջեն ավելացավ՝ հասնելով յոթանասուն միլիոն դոլարի։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է