ԽՈՅԵՐ
Այսօր դուք պետք է փորձեք լուծել ձեր բոլոր խնդիրները: Դա նշանակում է, որ ստիպված եք լինելու մեկը մյուսի հետեւից կարեւոր եւ ճիշտ որոշումներ կայացնել՝ առանց որեւէ մեկի օգնության:
ՑԼԵՐ
Այսօր կցանկանաք գրկել սիրելիին եւ ոչ մի տեղ բաց չթողնել նրան երբեք: Եթե դա չստավի ձեզ մոտ, ինչը շատ հավանական է, աշխատեք առավելագույնս վայելել միասին անցկացրած պահերը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Եթե ձեր սիրելին ինչ-որ հարցում ձեզ հետ կտրականապես համաձայն չէ, պետք չէ կարծել, թե նա այնքան էլ խելացի չէ, որպեսզի հասկանա ձեզ: Դուք պարզապես տարբեր եք եւ տարբեր ճշմարտություններ ունեք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիի հետ արժե քննարկել միասին դիտած ֆիլմը, կարդացած գիրքը կամ փողոցում հանդիպած երեւույթները: Կարեւորը՝ գտնել զրույցի թեմա, որը հետո կզարգանա ինքն իրեն:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր պետք է մոռանաք օբյեկտիվության մասին եւ սիրելիին դատեք բացառապես ձեր սուբյեկտիվ կարծիքի հիման վրա: Վերջապես, դուք եք նրա հետ լինելու, եւ ուրիշ ոչ ոք, իսկ դա նշանակում է, որ նրա հետ առանձին մնալիս օբյեկտիվ նորմերը ձեզ չեն օգնի:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր չարժե գաղտնի մտքեր փնտրել սիրելիի արարքների մեջ: Ամենայն հավանականությամբ, նման բան չկա: Նա գործում է այնպես, ինչպես նրան հուշում է իր խիղճն ու ինտուիցիան:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր սիրելին լրացուցիչ բացատրությունների կարիք չի ունենա այն հարցում, թե ինչ եք ցանկանում նրան ասել ձեր արարքներով: Միգուցե նա ձեզանից լավ գիտի դրանց դրդապատճառների մասին:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի կողմնորոշվել արագ փոխվող իրավիճակներում: Աստղերը հուշում են, որ դուք կարող եք օգնել նրան նման իրավիճակներում:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Մի վախեցեք, եթե այսօր ամեն ինչ չանցի այնպես, ինչպես ծրագրել էիք եւ մի անհանգստացեք, եթե սիրելին ոչ ադեկվատ արձագանքի ձեր խոսքերին եւ արարքներին: Այսօր նման օր է:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Բոլոր խնդիրները, որոնք առկա են ձեր եւ ձեր սիրելիի միջեւ, ոչ այլ ինչ են, եթե ոչ ձեր երեւակայության արդյունք: Սակայն դա չի նշանակում, թե խնդիրներ ընդհանրապես չկան: Շատ հավանական է, որ դուք պարզապես լուից փիղ եք սարքում եւ հակառակը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր արժե, որպեսզի սկսեք մտածել սիրելիին ավելի մտերիմ դառնալու, դեպի նա եւս մեկ քայլ անելու եւ նրան ձեռք մեկնելու մասին: Միգուցե արդեն ժամանակն է ձեր հարաբերություններն այլ մակարդակի հասցնելու համար:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին անհանգստանում է ձեզ համար, անգամ եթե կողքից այդպես չի թվում: Այնպես որ, աշխատեք նրան չնյարդայանացնել եւ մանրամասն պատմել ձեր ամեն քայլի եւ որոշման մասին:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են