Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայատարարել է, որ Արմեն Ջիգարխանյանի մերձավորները փորձում են նրա անվան շնորհիվ հարստանալ. նա վստահ է, որ արտիստի շրջապատն անկեղծ չէ։
Վերջերս հայտնի դերասանի խորթ որդին Instagram-ում հոր մասնակցությամբ մի քանի հրապարակում է արել։ Կադրերում 84-ամյա Արմեն Բորիսովիչը հարազատների ընկերակցությամբ թեյ է խմում։ Տեսանյութում կարելի է նկատել արտիստի նախկին կնոջը՝ Տատյանա Վլասովային, ինչպես նաեւ Ստեփան Ջիգարխանյանի ընտրյալին՝ Օլգա Մարտինովային։

Ընտանեկան ճաշկերույթը մեկնաբանել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի նախկին կինը։ Վիտալինան կարծում է, որ նրան օգտագործում են՝ որպես ինչ-որ մեկի պատվախնդրության ապացույց։ «Ես հրաշալի հասկանում եմ, որ Տատյանա Սերգեեւնան եւ Ստեփանն այդ կերպ փորձում են ինքնահաստատվել»,- պնդում է դաշնակահարուհին։
Ցիմբալյուկ-Ռոմանոսվկայայի կարծիքով՝ թեեւ Ստեփանը հորը հյուր է եկել, իրականում տեսանյութում ներկաներին Ջիգարխանյանն այնքան էլ հետաքրքիր չէ։ Նա վստահ է, որ այժմ դերասանը խնամքի եւ սովորական կենսաձեւի կարիք ունի։

Վիտալինան հիշեցրել է նաեւ իր վաստակի մասին, որի շնորհիվ վերջին տարիներին դերասանն արգասաբեր աշխատել է։ «Ես նրան շատ տարիներ եմ նվիրել, եւ նա հաջողակ էր ու պահանջված։ Չէր կարող ապրել առանց թատրոնի։ Իսկ հիմա ոչ ոքի հարկավոր չէ եւ ապրում է խնամողի հետ»,- Teleprogramma.pro-ի հետ զրույցում ասել է դաշնակարահուհին։
Ուկրաինացի դաշնակահարուհին, սակայն, ոչ մի բառ չի ասել այն մասին, թե ինչպես է փչացրել Արմեն Բորսովիչի առողջությունը, ինչպես է կիսել ունեցվածքը, թատրոնում ինտրիգներ սարքել, գովազդվել հայտնի արտիստի հետ ամուսնություն ու ամուսնալուծության միջոցով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Կրիգոր Ջաբոտյանի զգեստով