Լոս Անջելեսում բառացիորեն րոպեներ առաջ ավարտվել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության հանձնման 92-րդ արարողությունը։ Ինչպես միշտ, շքեղ շոու, հետաքրքիր երաժշտական համարներ։ Օրինակ՝ Էմինեմն անակնկալ ելույթ ունեցավ, դահլիճը կանգնած ծափահարեց երգչին։ Միայն թե Բիլի Այլիշը մինչեւ վերջին պահը չէր ցանկանում վեր կենալ։ Հավանաբար, մտածում էր վերջին «Գրեմմի»-ի մասին, որով Էմինեմին, ընդ որում, հնարավոր չէ զարմացնել…
Սակայն երեկոյի սենսացիա դարձավ կորեացի ռեժիսոր Պոն Չժոն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը։ Սոցիալական դրաման «Օսկար»-ի արժանացավ չորս, ըստ էության, գլխավոր անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օտարալեզու ֆիլմ»։
Պոն Չժուն Հոն բեմից իր ձեւավորման համար շնորհակալություն հայտնեց կինեմատոգրաֆիայի վարպետներին, ըստ էության, անվանակարգում իր մրցակիցներին՝ Մարտին Սկորսեզեին եւ Քվենտին Տարանտինոյին։ Դահլիճը ծափահարում էր հոտնկայս։ Առաջին անգամ օտարերկրյա ֆիլմը ստացավ կիոնաակադեմիայի ամենաբարձր մրցանակը։
#Oscars Moment: Bong Joon Ho and Han Jin Won win Best Original Screenplay for @ParasiteMovie pic.twitter.com/Rf6f8a929Z
— The Academy (@TheAcademy) February 10, 2020
Տաղանդավոր ու համակրելի Բրեդ Փիթը վերջապես ստացավ իր առաջին դերասանական «Օսկար»-ը Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար։
#Oscars Moment: Brad Pitt wins Best Supporting Actor for @OnceInHollywood pic.twitter.com/TSGjMB3v8P
— The Academy (@TheAcademy) February 10, 2020
Նկատենք, որ պայքարը հեշտ չէր. անվանակարգում Փիթի մրցակիցներին էին Ջո Պեշին եւ Ալ Պաչինոն, որոնք խաղացել են «Իռլանդացին» ֆիլմում, Էնթոնի Հոփկինսը, ինչպես նաեւ Թոմ Հենքսը։
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հոակին Ֆենիքսը Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմում դերի համար։ Բեմում նա ծայրահեղ լուրջ էր եւ ի տարբերություն իր կինոհերոսի՝ գրեթե չէր ժպտում։ Խոսում էր սոցիալական արդարության, այն մասին՝ ինչպես չենք կարողանում պաշտպանել աշխարհը, որում ապրում ենք եւ սիրո ամենափրկիչ ուժի մասին։ Մի խոսքով, ամենի մասին, ինչ ցանկանում էր ասել իր հանճարեղ դերով…
#Oscars Moment: Joaquin Phoenix wins Best Actor for his work in @jokermovie. pic.twitter.com/M8ryZGKGHV
— The Academy (@TheAcademy) February 10, 2020
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լորա Դերնն «Ամուսնական պատմություն» ֆիլմում աշխատանքի համար։
Look who stopped by the #Oscars Thank You Cam: @LauraDern pic.twitter.com/vrKsqteniH
— The Academy (@TheAcademy) February 10, 2020
Նրա հետ անվանակարգում առաջադրված էին Սքարլեթ Յոհանսոնը («Ջոջո ճագարը»), Մարգո Ռոբին («Մի անգամ Հոլիվուդում»), ինչպես նաեւ Քեյթ Բեյթսը («Ռիչարդ Ջուելի Գործը») եւ Ֆլորենս Պյուն («Փոքրիկ կանայք»)։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակ ստացավ Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլում Ջուդի Հարլենդի դերի համար։
#Oscars Moment: Renée Zellweger wins Best Actress for her work in @JudyGarlandFilm. pic.twitter.com/ZkciWT0d2u
— The Academy (@TheAcademy) February 10, 2020
Լավագույն օպերատորական աշխատանքի համար արձանիկը ստացել է Ռոջեր Դիքինսը «1917» ժապավենի համար։ Այս դեպքում այլընտրանք չկար, այդպես էլ պետք է լիներ…
#Oscars Moment: Roger Deakins wins the Oscar for Best Cinematography for his work on @1917. pic.twitter.com/fg3LeJ77lz
— The Academy (@TheAcademy) February 10, 2020
Լավագույն մոնտաժ է համարվել աշխատանքը «Ford-ն ընդդեմ Ferrari» ֆիլմում, որը մրցանակի է ստացել նաեւ լավագույն ձայնային մոնտաժի համար… Անվիճելի հաղթանակ, համաձայնեք։
Զարմանալի է, բայց Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմն իր առաջին «Օսկար»-ը ստացավ լավագույն երաժշտության համար։ Մրցանակը ստացել է Հիլդա Գուդնադոութիրը, որին արդեն մեծարել են բազմաթիվ մրցանակաբաշխություններին, այդ թվում «Ոսկե գլոբուս»-ին եւ «Գրեմմի»-ին։ Նա հեղինակել է նաեւ աղմուկ հանած «Չեռնոբիլ» սերիալի երաժշտությունը։
#Oscars Moment: Hildur Guðnadóttir (@hildurness) wins Best Original Score for @jokermovie. pic.twitter.com/uwrOuBszuD
— The Academy (@TheAcademy) February 10, 2020
Էլթոն Ջոնը մրցանակ է ստացել լավագույն սաունդթրեքի համար՝ «(I'm gonna) love me again», «Rocketman» ֆիլմի համար։ Սեր Էլթոնն, ինչպես միշտ էքսցենտրիկ տեսք ուներ. իր մանուշակագույն հագուստով, տարբեր գույների կոշիկներով ու փայլուն վարդագույն ակնոցով ավելի շատ տոնածառի խաղալիք էր հիշեցնում։
#Oscars Moment: @eltonofficial and Bernie Taupin win Best Original Song for "(I'm Gonna) Love Me Again" from @rocketmanmovie. pic.twitter.com/IiW5mxyeXg
— The Academy (@TheAcademy) February 10, 2020
Ամփոփելով կարելի է ասել, որ այսօրվա «Օսկար»-ը կարելի է աննախադեպ համարել։ Մի կողմից վեց անկանակարգում առաջադրված կորեացի կինեմատոգրաֆիստների հաղթանակը, մյուս կողմից՝ ամերիկյան կինոյի լիակատար ձախողումը։ Այնպիսի վարպետների աշխատանքներից ոչ մեկը, ինչպիսիք են Մարտին Սկորսեզեն («Իռլանդացին»), Քվենտին Տարանտինոն («Մի անգամ Հոլիվուդում»), Սեմ Մենդեսը («1917») ու Թոդ Ֆիլիփսը («Ջոկեր») ռեժիսորական մրցանակ չստացավ։ Երկորորդական անվանակարգերը հաշիվ չեն։ Արդյոք դա նշանակում է, որ կինոակադեմիան նոր նշաձող է սահմանել, չենք ստանձնի ասել, բայց այս նախադեպը բազմաթիվ ոչ ամերիկացի վարպետներին հույս է տալիս, որ նրանք եւս մի օր կարող են բարձրանալ «Dolby» թատրոնի բեմ եւ ոսկե արձանիկ ստանալ գլխավոր անվանակարգում․․․
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է