Ցանկանում եք փոխել ձեր կյանքը, բայց չգիտեք՝ ինչպես։ Առաջարկում ենք տասը միջոց, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում եւ հաշված րոպեների ընթացքում դուք մեծ փոփխություն կզգաք ձեր հոգում։ Անհրժեշտ է միայն մեծ ցանկություն ունենալ։
1. Ժպտացեք
Նկատե՞լ եք, թե որքան շատ են ձեր շուրջը տխուր ու մռայլ մարդիկ. նրանք ամբողջ օրը միայն գործերով ու հոգսերով են տարված։ Սակայն տրամադրությունը բարձրացնելու համար պետք է ընդամենը մի քանի վայրկյան ժպտալ, եւ ամեն ինչ կփոխվի։
2. Գումար խնայեք
Լինում են դեպքեր, որ դրամապանակում գումարը չի բավականացնում, եւ դուք գումարի կարիք եք զգում։ Այս դեպքում օգնության են հասնում խնայատուփերը։ Խնայատուփերում պետք է գումար գցել, հետագայում անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար։ Ուստի, պարզապես պետք է հիմա դրամապանակից մի քիչ գումար դնել խնայատուփում եւ սկսկել տնտեսել։
3. Տնտեսեք
1 րոպեն բավական է, որ տանից դուրս գալիս անջատեք լույսերն ու էլեկտրական հոսանքով սնուցվող սարքերը։ Սրանով դուք էլեկտրաէներգիա եւ գումար եք խնայում։ Կամ գնումներ կատարելիս, հարկավոր է պարզապես 1 րոպե մտածել. արդյոք դուք այդ առարկայի կամ հագուստի կարիքն ունե՞ք, թե՞ ոչ։ Եթե գնումներ կատարելուց առաջ մի քիչ խորհեք, ապա արդյունքում շատ գումար կտնտեսեք։
4. Կարգի բերեք ամեն ինչ
Դարակները մաքրելու ու հավաքելու գործընթացն այնքան էլ հաճելի գործընթաց չէ։ Ուստի դրանից խուսափելու համար հարկավոր է մշտապես կարգի բերել ամեն ինչ։ Այս պարագայում դուք ընդամենը1 րոպեում կկարողանաք հավաքել սենյակը, զգեստապահարանը կամ խոհանոցային սպասքը։ Պետք է նաեւ դեն նետել այն իրերը, որոնք վաղուց արդեն օգատգործման ենթակա չեն։
5. Թուլացրեք լարվածությունը
Օրվա ընթացքում մենք անընդհատ լարված ենք, որոշ բաներ չենք հասցնում անել, մտահոգվում ենք եւ այլն։ Սակայն պետք է մի րոպե հանգստանալ, խորը շունչ քաշել, արտաշնչել եւ նույն գործողությունը կրկնել երկրորդ անգամ։ Խորը շունչը կօգնի ձեզ կարգավորել ձեր մտքերը, ազատվել լարվածությունից եւ բարելավել ինքնազգացողությունը։
6. Շատ հեղուկ օգտագործեք
Ձեր մարմինը կազմված է ջրից եւ մշտապես ջրի կարիք ունի։ Այսօր մարդիկ սովորաբար ջրի փոխարեն թեյ, սուրճ կամ գազավորված ըմպելիքներ են խմում։ Սակայն ուղեղը ջրի կարիք ունի եւ պետք է որքան հնարավոր է շատ ջուր խմել օրվա ընթացքում։ Այն օգնում է ձեզ հագեցնել ծարավն ու թարմություն զգալ։
7. Արժեւորեք ժամանակը
Անջատեք հեռուստացույցն ու համակարգիչը։ Հերթական հաղորդումը դիտելը ձեզ ոչինչ չի տա։ Այս ժամանակը կարելի է ծախսել նախասիրությունների, ինքնազարգացման, ընտանիքի անդամների հետ շփման կամ սպորտով զբաղվելու վրա։ Հեռակառավարման վահանակը գտնելու եւ հեռուստացույցն անջատելու համար ձեզ հարկավոր է ընդամենը 1 րոպե։
8. Ներշնչանքի աղբյուր գտեք ձեզ համար
Երբեմն մեզ ներշնչանքի աղբյուր է հարկավոր՝ նոր քայլեր կատարելու եւ նվաճումների հասնելու համար։ Ուստի, պետք է մշտապես ձեռքի տակ պահել ձեր սիրելի գիրքն ու անհրաժեշտության դեպքում մի քանի էջ ընթերցել։ Միգուցե հենց սա էլ բարձրացնի ձեր տրամադրությունը։
9. Թուլացեք
Մոտ 1 րոպե ոչինչ մի արեք, թույլ տվեք, որ ձեր մարմինն ու ուղեղ մոտ մեկ րոպե հանգստանան։ Փակեք աչքերը եւ հաճելի մի բանի մասին մտածեք։
10. Պայքարեք բացասական զգացողությունների դեմ
Ամեն անգամ երբ սկսում եք խղճալ ձեզ կամ բողոքել շրջապատի մարդկանցից, մի պահ կանգ առեք եւ մտածեք՝ ինչի համար կարող եք նրանց շնորհակալ լինել։ Եթե ինչ-որ մեկը նյարդայնացնում է ձեզ, պետք է մտածել նրա լավ ու դրական հատկանիշների մասին։ Մարդկային նման որակներ ունեն բոլորը. փորձեք գտնել դրանք։ Հիշեք, երջանիկ մարդիկ ավելի հեշտ ու թեթեւ են ապրում իրենց կյանքը
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող20:30, 27 հոկտեմբերի
Ի հակառակ Նոլանի, Իլոն Մասկը թողարկել է իր «պատմականորեն ճշգրիտ» արհեստական բանականությանբ ստեղծված «Ոդիսականը», սակայն քննադատության է արժանացել19:05, 27 հոկտեմբերի
Նիդեռլանդները կրկին հրաժարվում է «Եվրատեսիլից»՝ Իսրայելի մասնակցության պատճառով16:30, 27 հոկտեմբերի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու 17-ամյակի առթիվ15:05, 27 հոկտեմբերի
Լամին Յամալի և Ինես Գարսիայի ներդաշնակ կերպարները՝ «Ոսկե գնդակ 2026»-ի կարմիր գորգին14:31, 27 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ստացել է Գլենդել քաղաքի բանալին և իր գրառումը նվիրել է իր հայկական ժառանգությանը13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ12:31, 27 հոկտեմբերի
59-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Vogue Australia-ի համարձակ ֆոտոշարքում11:47, 27 հոկտեմբերի
90 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալի աստղ Վալտեր Քյոնիգը, որը մարմնավորել էր Պավել Չեխովի դերը11:20, 27 հոկտեմբերի
Նատալի Փորթմանը առաջին անգամ խոսել է երրորդ երեխայի մասին