«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Մեգան Մարքլը համբավը չփչացնելու համար չի ցանկանում ծանոթանալ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի հետ

14:12, 27 փետրվարի

Թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո Մեգան Մարքլն ու արքայազն Հարին («պարզապես Հարի») ձգտում են շոու-բիզնեսի լիակատար մաս դառնալ։ Հիմա նրանք իրենց կյանք են դասավորում Կանդայի Վանկուվեր կղզում, բայց ծրագրում են ԱՄՆ մի քանի այց կատարել։ Սասեքսի դուքսերն ընտրում են՝ ում են ցանկանում տեսնել ընկերների նեղ շրջապատում։ Ըստ ամենայնի՝ նրանց շարքում Քարդաշյան ընտանիքի անդամները չեն լինի։

Картинки по запросу

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին աստղային ընկերների իրենց ցուցակից առհասարակ ջնջել են Քրիս Ջեններին եւ «Քարդաշյանների ամբողջ կլանին»։ Սաsեքսի դուքսերը նոր, անկախ կյանքում չեն ծրագրում շփվել ամբողջ աշխարհում հայտնի ընտանիքի հետ։ Այս մասին հայտնում է «Heat» պարբերականի աղբյուրը։

«Մեգանն ու Հարին ծայրահեղ ընտրողաբար են մոտենում այն հարցին, թե ում հետ են ժամանակ անցկացնում։ Քրիս Ջեններն, օրինակ, բազմաթիվ անգամներ փորձել է հանդիպման հասնել նախկին դուքսերի հետ, սակայն առայժմ անարդյունք։ Մեգանը չի շտապոմ կապվել Քարդաշյան ընտանիքի հետ՝ իր համբավը չփչացնելու համար»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։

Картинки по запросу

Ի դեպ, վերջերս բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը Մեգանին «խայտառակ» վարքագծի պատճառով մինի Քարդաշյան էր անվանել։ «Մեգանը ցանկանում է երկրորդ արքայադուստր Դիանա դառնալ, սակայն կավարտի որպես Քիմ Քարդաշյանի թագավորական մինի կրկնօրինակ ամբողջ խայատառակությամբ, որը բնորոշ է այդ կարգավիճակին»,- ասել է հեռուստահաղորդավարը։

Լուսանկարները՝ Getty images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search