Հարազատները սգում են 41-ամյա բասկետբոլիստ Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր՝ Ջաննայի մահը։ Կոբի Բրայանտի քույրը նրանց հիշատակի տուրք է մատուցել։ Շարիա Վաշինգթոնը ցույց է տվել դաջվածքը, որն արել է նախաբազկին՝ ի հիշատակ լեգենդար եղբոր ու նրա դստեր։ Այն մամբա օձի տեսքով պատկեր է, որը գալարվում է ութ թվի կամ անվերջության նշանի տեսքով։ Կոբին անձամբ էր իր համար Սեւ մամբա կեղծանունը մտածել։ Այդպես էր անվանվում նաեւ բասկետբոլի նրա ակադեմիան։
Դա առանձնակի խորհրդանշական է, քանի որ ի սկզբանե Բրայանտը «Լոս Անջելես Լեյքերս»-ում խաղում էր «8» համարի ներքո։ Հետո նա այն փոխարինեց «24»-ով, որի ներքո միշտ ցանկանում էր ելույթ ունենալ։ Հետաքրքրական է, որ 2017թ.-ին երբ Կոբին NBA-ում ավարտեց կարիերան, «Լեյքերսը» շրջանառությունից հանել է երկու համարներն էլ՝ 8 եւ 24։ Նա դարձել է թիմի պատմության ընթացքում առաջին խաղացողը, որին առհավետ միանգամից երկու համար է կցվել։
Օձի օղակներում Շարիան երկու թիվ է տեղավորել՝ 2 եւ 24։ Առաջինն այն համարն է, որի ներքո հանդես էր գալիս հանգուցյալ Ջաննան։ Նա գնացել է հոր հետքերով ու մեծ ապագա էր խոստանում կանանց պատանեկան բասկետբոլում։ Երկրորդ թիվը եղբոր վերնաշապիկին առկա սիրելի համարն էր, հայտնում է Daily Mail-ը։
Վաշինգթոնը հուզիչ արտահայտվել է մահացած եղբոր ու նրա դստեր մասին։ «Մեր ընտանիքի անունից մենք միանում ենք Վանեսային, Նատալիին, Բյանկային եւ Կապրրին Կոբիի ու Ջաննայի կորստի վշտի հարցում այս դժբախտ պատահարի արդյունքում։ Մենք ունայնացած ենք մեր եղբոր, որդու, եղբոր դստեր ու թոռան մահվան պատճառով։ Մեր սրտերը լի են կարեկցությամբ բոլոր ընտանիքների հանդեպ, որոնք կորցրել են իրենց հարազատներին։ Մեր կյանքն առհավետ փոխվել է»,- նշել է Կոբիի քույրը։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»