Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

EXCLUSIVE! Յուլիա Բեվզենկո. «Լյուքսը եզակի փորձի, դրական հույզերի ապրումներն է»…

12:29, 9 մարտի

Օրերս Երեւանում էր նորաձեւության ոլորտի եզակի փորձագետ, խորհրդատու, All about luxe ընկերության գլխավոր տնօրեն Յուլիա Բեվզենկոն: Նրա պրոֆեսիոնալ պորտֆոլիոյում է համագործակցությունը ոլորտի այնպիսի համաշխարհային առաջատարների հետ, ինչպիսիք են՝ Chanel, Carrera y Carrera, Dior, Fendi, Piaget, Louis Vuitton բրենդներն ու ընկերությունները: Յուլիա Բեվզենկոն մեր մայրաքաղաք է ժամանել, որպեսզի La Galleria բուտիկի թիմին փոխանցի իր անգին փորձը: Բուտիկը, ինչպես նա է խոստովանել NEWS.am STYLE-ի հետ զրույցում, իր պրակտիկայում ամենապրոֆեսիոնալներից մեկն է:

… Յուլիայի փորձն իսկապես անգին է. նա գիտի ամեն ինչ լյուքսի մասին եւ նույնիսկ ավելին: Յուլիա Բեվզենկոն ինքնին լյուքս է՝ խոսելաոճը, մտքի շարադրումը, ձայնի տեմբրը, ժեստերը, աութֆիթը (հագուկապ)… Այդ ամենը ինտրիգային է եւ կոտրում է կարծրատիպերը, որ լյուքսն ինչ-որ պաթոսային, օտար, ծանրաբարո բան է: Ընդ որում, Յուլիան մեզ հետ զրույցում նկատեց, որ չի սիրում «ծանր լյուքս» արտահայտությունը, նրա կրեդոն է՝ «Լյուքսը վաճառվում է դրական հույզերի միջոցով, այլ կերպ չի կարող լինել»:

Դուք La Galleria բուտիկի անձնակազմի համար դասընթաց անցկացրեցիք, ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ մեր երկրում լյուքսային հատվածի վրա

Թրեյնինգը, որը ես վարեցի «Ամեն ինչ լյուքսի համար» թեմայով, որպես կանոն, առաջին հերթին հետաքրքիր էր ռիթեյլերին (արդյունքը վերջնական սպառողին հասցնող՝ խմբ.): Հիմնական հայեցակարգը թիմի մոտիվացիան է: Ինչո՞ւ՝ հասկանալու համար, թե ինչու ենք մենք աշխատում այս ոլորտում, ինչն է նրան առանձնացնում «պրեմիում» կամ «մասս-մարկետ» հատվածից… Ուստի, կարեւոր է հստակ սահմանել, թե ինչ է լյուքսը եւ ինչը կարող է անվանվել այդ եզրույթով, ինչը՝ ոչ…

Եվ ի՞նչ է «լյուքսը», պարզաբանենք ընթերցողների համար

Այսօր լյուքսը ոչ թե առանձին ապրանքի վաճառք է, ոչ թե վերնազգեստի, կոստյումի կամ տաբատի ընտրություն, այլ եզակի փորձի, դրական հույզերի ապրումներ: Մենք խոսել ենք La Galleria-ի թիմի հետ այն մասին, թե ինչպես ստեղծել այդ եզակի փորձը մեր սիրելի հաճախորդների համար: Ինչպես անել, որպեսզի նրանք իրենց ոչ թե պարզապես հարմարավետ զգան բուտիկներում, այլ ես կասեի՝ եզակի: Չէ՞ որ եթե նրանք այստեղ են գալիս, ուրեմն sales assistant-ի կամ store manager-ի հետ հանդիպումը պետք է նրանց դրական հույզեր պարգեւի: La Galleria-ում դա շատ լավ են հասկանում եւ շարժվում են ճիշտ ուղղությամբ՝ մարդկային հարաբերություններ կառուցելով sales assistant-ի եւ կոնկրետ ընտանիքի, հաճախորդի միջեւ: Բուտիկի թիմը փոխանցում է լյուքսի գեղագիտության, վարվելակերպի վարքականոնների, կրելու ունակության եւ այդ լյուքսը սերնդեսերունդ փոխանցելու ոլորտում եզակի գիտելիքներ…

Մենք կարող ենք հաճախորդին գիտելիքներ փոխանցել, որպեսզի հետագայում նա կարողանա տարբերակել սովորական բաժակը Baccarat գավաթից: Կամ էլ հասկանա, թե ինչով է տարբերվում ձեռքի աշխատանքի կոստյումը, կոստյում, որն այնպես է կարվել, կարծես երկրորդ մաշկ լինի, sur-mesure (հատուկ պատվերով՝ խմբ.) կոստյումից: Դրա համար տարիներ են պահանջվում, սակայն հենց նման պրակտիկան է քաղաքակրթության, մշակույթի բարձր մակարդակ բերում եւ հետագայում բարձրացնում վաճառքի ծավալը:

Այսինքն կարելի է ասել, որ Երեւանում կա բուտիկ, որն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին…

Անկասկած: Նախքան այստեղ ժամանելը ես դիտեցի La Galleria-ի ձմեռմային սեզոնի մի քանի լուսանկարներ: Ցնցված էի. այնպիսի սիրով, պրոֆեսիոնալիզմով էին դրանք արված: Նման բան չէի տեսել նույնիսկ Փարիզում եւ այդ մասին գրեցի բուտիկի համասեփականատիրոջը… Պարզվեց, որ հենց նա՛ է հեղինակը, նա զգում է նրբությունները, շատ գրականություն է կարդում, հետեւում է մոդայի մայրաքաղաքում իշխող միտումներին… Այն, ինչ տացվել է, իսկական արվեստ է, իսկ լյուքսը եւ արվեստը միշտ կողք կողքի են «քայլում»: Ցավոք, մեր օրերում նման օրինակները շատ քիչ են…

Լյուքսային բուտիկը, իհարկե, հիանալի է, սակայն աշխարհն անցել է օնլայն շոփինգի

Իհարկե կարելի է օնլայն գնում ձեւակերպել, ինչպես դա անում են երիտասարդները, սակայն հասուն մարդիկ սիրում են այդ հիանալի գոտիները, որտեղ կարելի է դիպչել, զգալ, ստանալ ջերմություն, եզակի մարդկային շփում:  

Եվ La Galleria-ում հիանալի հասկանում են, որ բարձրորակ բուտիկի լավագույն ցուցանիշն այն է, երբ հաճախորդը հենց այնպես չի այցելում բուտիկ: Նրա համար հաճելի է մտնել, փոխանակվել նորություններով, մեկ գավաթ շամպայն կամ մի բաժակ վիսկի խմել, որևէ բան գնել, կամ չգնել․․․

Որքանո՞վ է ճիշտ համադրել լյուքսային աքսեսուարները կամ կոշիկը մասս-մարկետի իրերի հետ…   

Mix&match սկզբունքը վաղուց ոճաբանության նորմ է դարձել… Սակայն մարդկանց համար, որոնք նոր են եկել «լյուքս», դա միշտ կարգավիճակային գնում է: Դա հնարավորություն է տալիս ցույց տալ՝ «Տեսեք, ես եւս շփվում եմ այդ մշակույթի, այդ աշխարհի հետ»… Մարդը, որը վաղուց է ապրում այն բյուջեով, որով լյուքսը նորմա է դարձել, հանգիստ է այն օգտագործում: Նրա համար լոգոները (պատկերանշան) երկրորդ պլան են մղվում, նրա համար կարեւոր չէ ամբոխի կարծիքը, նույնիսկ եթե այդ ամբոխը լյուքսային է: Նրա համար կարեւոր են անձնականը, ներքին զգացողությունը եւ շատ մոտիկ մարդկանց կարծիքը։

Հասարակ մարդկանց «լյուքս» բառը վախեցնում է… Ինչպե՞ս մարդկանց սովորեցնել, այսպես ասած, չվախենալ

Իհարկե, մենք բոլորս տարբեր սոցիալական շերտերում ենք հասակ առել: Յուրաքանչյուրս ունի իր, այսպես ասած, թունելը… Ես, օրինակ, գեղեցիկի կողմնակից եմ, իմ յուրաքանչյուր դասընթացի ժամանակ պատրաստում եմ հետաքրքիր կոմպոզիցիաներ: Ձգտում եմ, որպեսզի մարդիկ ոչ թե պարզապես նայեն, լսեն, այլ զգան գեղեցիկի բույրը: Ինձ հետ Երեւան բերեցի թուլուզի կիր (կոկտեյլ-ապերիտիվ, որը հայտնագործվել է XX դարի առաջին կեսին Բուրգունդիայում-խմբ.), բաղադրատոմսը Ֆրանսիայից է, որտեղ ես ապրել եմ 9 տարի:

Իսկ ինչո՞վ է այն առանձնահատուկ

Դա կիր է, որի մեջ կա մանուշակ, մնացածը չեմ բացահայտի…

Կարելի՞ է արդյոք զրոյից սովորեցնել «լյուքսը», եւ ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Որքան հասկանում եմ, դա մի ամբողջական համալիր է՝ ոչ միայն հագուստ, այլ նաեւ կրթություն, շարժուձեւ, սանրվածք… 

Կարելի է սովորեցնել ապրանքանիշերը, հավաքածուները: Դա տեխնիկական հարց է: Սակայն ավելի կարեւոր է այն, ինչի մասին մենք խոսում էինք վերջին երկու օրվա ընթացքում: Այսինքն՝ մարդկային փոխհարաբերությունների կառուցման ճանապարհը, ինքնավստահությունը, այն, ինչ դու խոսում ես եւ թե ինչպես ես խոսում, քո հաճախորդի համար ինչ-որ նոր աշխարհ բացահայտելու ցանկությունը: Հաճախորդները կարող են տարբեր լինել, եւ մենք դա հասկանում ենք: Ինչ-որ մեկը մեզնից լավ է հասկանում լյուքսը: Ինչ-որ մեկը կարող է մտնել եւ վստահ ասել՝ «Ինձ վերնաշապիկ՝ ֆրանսիական թեւքածալով, ամերիկյան օձիքով, այստեղ պարտադիր է մոնոգրամը, իսկ այստեղ լեյբլ պետք չէ…»: Նա ինքն է թելադրում, նա փորձագետ է… Իսկ ինչ-որ մեկը գալիս է որդու հետ, որին պետք է այդ ամենը սովորեցնել: Եվ այդ գործառույթը մենք վերցնում ենք մեզ վրա…

Աննա Սաթյան

Լուսանկարները՝ Տաթև Կիրակոսյանի 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել