Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Կենդանակերպի նշանների գերունակությունները

21:12, 22 մարտի

Խոյերը օժտված են հատուկ հոտառությամբ։ Նրանք կարող են նախապես զգալ վտանգը, եւ միշտ հետևում են իրենց զգացողությանը։ Լավ ինտուիցիայի շնորհիվ նրանք հաճախ հայտնվում են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում։ Եթե այս նշանի ներկայացուցիչները զբաղվում են ոգեհարցությամբ կամ խորհրդավոր գիտություններով, ապա պետք է շատ զգույշ լինեն՝ անհայտին և չբացահայվածին հասնելու նրանց փառահեղ ցանկությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։

Ցուլերն առանձնապես չեն հետաքրքրվում գերբնականությամբ, մոգությամբ և էզոթերիկայով։ Սակայն նրանք որոշակի ունակություններ ունեն այս բնագավառում։ Այս նշանի մարդիկ իրենք էլ չգիտակցելով կարող են վնասել կամ անիծել։ Նրանք պետք է զգույշ լինեն իրենց մտքերի և խոսքերի հետ։ Ցուլերի երազները հազվադեպ են կանխագուշական լինում։ Բայց եթե նրանց բարեկեցությանը ինչ-որ վտանգ է սպառնում՝ անպայման երազում  նախազգուշացում կստանան։

Երկվորյակները բացարձակապես ունակ չեն զգալու գերբնականը։ Նրանց դժվար է կենտրոանանալ և մեդիտացիայով զբաղվել։ Սակայն իրենք պաշտպանված չեն մոգական ուժերից և հաճախ են տառապում չար աչքի ազդեցությունից։

Խեցգետինները կարող են մեծ հաջողությունների հասնել խորհրդավոր գիտությունների բնագավառում։ Նրանք շատ նուրբ են ընկալում շրջակա աշխարհը, և ինտուիցիան երբեք նրանց չի դավաճանում։ Նրանց երազները գրեթե միշտ կանխագուշական են։

Առյուծներից հազվադեպ են էքստրասենսեր ստացվում։ Նրանք ավելի շատ կենտրոնացած են իրենց վրա, իսկ գերբնական ուժերին հասնելու համար ցանկացած սահմանափակումները  խորթ են նրանց համար։ Այնուամենայնիվ, Առյուծները կարող են գերազանց թալիսմաններ պատրաստել։

Կույսերը լավ ինտուիցիայով են օժտված։ Սակայն դա չի փրկում նրանց չար աչքից։ Կենդանակերպի այս նշանը շատ խոցելի է և հեշտ է ենթարկվում դիվահարությանը։

Կշեռքների  մոտ կարող են  բժկելու ունակություններ զարգանալ։ Մարդկանց օգնելու նրանց ցանկությունը և նեքին մագնիսականությունը կարող են  անհնարինն անել։ Բացի այդ Կշեռքները կարող են սիրային կախարդանքներ իրագործել․ այս հարցում նրանք լավագույնն են։ 

Կարիճը, թերևս, ամենամոգական նշանն է։ Նրանք կարող են որոշակի բարձունքների հասնել պայծառատեսության, հիպնոսի և էզոթերիկայի մեջ՝ համոզելու և կանխագուշակելու իրենց բնածին պարգևի շնորհիվ։ Սակայն նրանք պետք է զգույշ տնօրինեն իրենց շնորհն ու ունակությունները, քանի որ հեշտությամբ կարող են վնասել դիմացինին։

Աղեղնավորներն, անկասկած, պայծառատեսության և կանխագուշակության շնորհ ունեն։ Նրանք սիրում են բացահայտել ամեն նոր բան, բայց էզոթերիկայի և խորհրդավոր գիտությունների բնագավառում հմտանալով՝ հազվադեպ են գործնականում օգտվում այդ գիտելիքներից։

Այծեղջյուրներն ավելի լավ է ընդհանրապես չխառնվեն գերբնականի ուժերի հետ։ Այս նշանի ներկայացուցիչները կարող են վնասել և իրենց, և շրջապատին։

Ջրհոսները հեշտությամբ բացահայտում են երազների իմաստը։ Բացի այդ, նրանք օժտված են լավ հոտառությամբ, որն օգնում է մարդկանց ներքինն ամբողջությամբ տեսնել։ Նաև կարող են Տարո քարտերով բախտ գուշակել։ Ջրհոսների մեջ շատ էներգետիկ վամպիրներ են համդիպում։

Ձկներին խորհուրդ չի տրվում զբաղվել ոգեհարցությամբ։ Նրանք չափազանց զգայուն են և շատ թույլ էներգետիկ պաշտպանություն ունեն։

Աղբյուրը ՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search