«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

Մատնահարդարման 5 տարածված միֆեր

90-ականներին ծնողներս թույլ չեն տվել, որ ես ու քույրս մտածենեք տան հոգսերի մասին»․ Իրինա Թովմասյան

5 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար. Ջեք Թեքեյան

BACKSTAGE. Գոշը, Քրիստինա Եղոյանը, Լիանա Վանոյանը, Արուս Տիգրանյանը եւ այլ դերասաններ` «Կինստարգրամ» նոր սիթքոմում (ֆոտո/վիդեո)

«Դասարանցիները». նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան

Նոր սիթքոմ Մկրտիչ Արզումանյանի, Անուշ Առաքելյանի եւ Արմեն Մարգարյանի մասնակցությամբ

Գրիգը՝ իր նոր տեսահոլովակի նկարահանումների եւ Սոնային Մարտի 8-ին նվեր չտալու մասին

Սոնա Շահգելդյանը՝ հոր կարոտի, կյանքի դժվարությունների եւ զավեշտալի մանկության մասին

Օսկար 2020-ի մրցանակակիրներն ու կարմիր գորգի լավագույն եւ վատագույն կերպարները

COVID-19. աստղերից ով է վարակվել վիրուսով

13:39, 23 մարտի

Կորոնավիրուսը վախի մեջ է պահում ամբողջ աշխարհը։ Տասնյակ աստղեր արդեն մեկուսացած են։ Կատակը՝ կատակ, սակայն վարակը մի քանի ամսվա ընթացքում խախտել է միլիարդավոր մարդկանց սովորական կյանքը։ Քանի դեռ վարակի դեմ պատվաստանյութ չկա, մարդիկ կարող են հույսը դնել սեփական իմունիտետի վրա։ Մարտի 20-ի տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվն անցել է 210 հազարը։ Dni.ru-ն մի նյութում ներկայացրել է աստղերի, որոնք դեմ առ դեմ բախվել են վարակին։

Թոմ Հենքս եւ Ռիտա Ուիլսոն՝ 63 տարեկան

Рита Уилсон. Фото: Birdie Thompson/AdMedia/www.globallookpress.com

Մարտի 12-ին դերասանն Instagram-ի հետեւորդներին հայտնել է, որ ինքն ու կինն Ավստրալիա ճամփորդությունից հետո վառաողջ են եղել։ Վարակի վերաբերյալ թեստը դրական էր։ Զույգը հոսպիտալացվել էր, սակայն կարճ ժամանակ անց դուրս էր գրվել։

Տարիքի պատճառով Թոմ Հենքսն ու Ռիտա Ուիլսոնը ռիսկի խմբում են, քանի որ տարեցների մոտ հիվանդությունն առավել բարդ է ընթանում, եւ մեծանում է մահվան ելքի հավանականությունը։ Մեկ շաբաթ անց հիվանդներն իրեն ավելի լան են զգում, սակայն դեռ բողոքում են լուրջ հոգնածությունից։

Օլգա Կուրիլենկո՝ 40 տարեկան

Ольга Куриленко. Фото: Pravda Komsomolskaya/Russian Look/www.globallookpress.com

«Բոնդի ընկերուհին» մարտի 16-ին Instagram-ի էջում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Դերասանուհին նշել է, որ ախտանշաններից առկա էին միայն ջերմությունն ու թուլությունը, իսկ հազ գրեթե չի եղել։ Դերասանուհին յուրահատուկ ոչ մի բուժում չի ստացել։

Քրիստոֆեր Հիվյու՝ 41 տարեկան

Кристофер Хивью . Фото: HBO/ZUMAPRESS.com/www.globallookpress.com

Մարտի 17-ին նորվեգացի դերասան Քրիստոֆեր Հիվյուն, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալից, Instagram-ի հետեւորդներին հայտնել է, որ իր ու ընտանիքի մոտ COVID-19 է ախտորոշվել։ Նա ընդգծել է, որ հիանալի առողջություն ունի, այդ պատճառով այն թեթեւ ձեւով է ընթանում։ Դերասանն ընտանիքի հետ մեկուսացել է տանը եւ վստահեցրել, որ կարանտինում այնքան կանցկացնի, որքան անհրաժեշտ կլինի։

Ռեյչել Մեթյու՝ 26 տարեկան

Рэйчел Мэтьюз. Фото: Cover Images/Keystone Press Agency/www.globallookpress.com

Ամերիկացի դերասանուհին մարտի 16-ին հետեւորդներին հայտնել է, որ կորոնավիրուսի թեստը դրական է։ Առաջին երեք օրերի ընթացքում նա ջերմություն է ունեցել, դողացել, ուժեղ թուլություն զգացել, շնչառության դժվարություններ են եղել, ինչպես նաեւ բացակայել է ախորժակը։ Մեկ շաբաթ անց նրա վիճակը լավացել է, սակայն Ռեյչել Մեթյուն մինչ այժմ բողոքում է ուժեղ հոգնածությունից, ինչպես եւ կորոնավիրուսով մյուս հիվանդները։

Ինդիրա Վարմա՝ 46 տարեկան

Индира Варма. Фото: Birdie Thompson/AdMedia/www.globallookpress.com

Ամերիկացի դերասանուհի Ինդիրա Վարման, որը «Գահերի խաղը» սերիալում կատարել է Էլարիա Սենդի դերը, Instagram-ի իր հետեւորդներին հայտնել է, որ վարակվել է COVID-19-ով։ Դերասանուհին երկրպագուներին վստահեցրել է, որ մեկուսացման մեջ է։ Նա հետեւորդներին կոչ է արել հոգ տանել առողջության մասին ու զգույշ լինել։

Իդրիս Էլբա՝ 47 տարեկան

Идрис Эльба. Фото: Christoph Hardt/ZUMAPRESS.com/www.globallookpress.com

Բրիտանացի դերասանը մարտի 16-ին Twitter-ի իր էջում խոստովանել է, որ մտնում է նոր վարակով վարակվածների ցանկում։ Նա նշել է, որ թեստի պատասխանը դրական է եղել, թեեւ իր մոտ որեւէ ախտանշան չի նկատվել։ Իդրիս Էլբան հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Մեծ խաղ», «Խաղաղօվկիանոսյան սահման», «Թոր»։

Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդ՝ 62 տարեկան

Альбер II. Фото: Cover Images/Keystone Press Agency/www.globallookpress.com

Մոնակոյի իշխանի հիվանդության մասին հայտնի է դարձել մարտի 19-ին։ Պալատի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է արել. պետության ղեկավարի թեստը դրական է եղել։ Հաղորդագրությունում նշվում է, որ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում, նա գտնվում է բուժող բժշկի եւ «Արքայադուստր Գրեյս» հոսպիտալի բժիշկների հսկողության տակ։

Միկել Արտետա՝ 37 տարեկան

Микель Артета. Фото: Steve McCormick/imago sportfotodienst/www.globallookpress.com

Մարտի 13-ին տեղեկատվություն տարածվեց, որ «Արսենալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով։ Թիմի բազան անմիջապես փակել են, իսկ նրանց, ովքեր շփվել էին նրա հետ, երկուշաբաթյա կարանտին են ուղարկել։ «Արսենալի» մոտակա հանդիպումները ստիպված էին չեղարկել։ Առայժմ հայտնի չէ՝ երբ լոնդոնյան ակումբի աշխատանքը կվերադառնա ռեժիմին։

Դենիել դե Կիմ՝ 51 տարեկան

Дэниэл Дэ Ким. Фото: Felix H?rhager/dpa/www.globallookpress

Կորոնավիրուսով վարակված աստղերի ցանկում է նաեւ կորական արմատներով դերասան Դենիել դե Կիմը, որը հայտնի է դարձել «Ողջ մնալ» սերիալում կատարած դերի շնորհիվ։ Նա իր ախտորոշման մասին իմացել է մարտի 19-ին։ Կիմը երկրպագուներին հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվել է Նյու Յորքում գտնվելու ընթացքում, ուր աշխատել է նոր հեռուստանախագծի վրա։ Սակայն շոուում, որում դերասանը պետք է բժշկի մարմնավորեր, փակել են հիվանդության տարածման պատճառով։

 

Աղյուրը՝ Dni.ru

Լուսանկարները՝ Globallookpress


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության